Մայրենի, 6-3, 4.10.2019

  • Վերհիշել ու ներկայացնել Աշոտ Գրաշու «Բարի արագիլ» բանաստեղծությունը:
  • Հանձնարարված շարադրանքների քննարկում:

Ստուգում ենք մեր գիտելիքները:

Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:

  1. Կոմիտասը «Աշուն կյանք» բանաստեղծության մեջ աշունը պատկերել է …:
  2. Հայկական օրորոցայինները հայ մայրերը երգում են, որպեսզի …:
  3. Ռաֆայել Պատկանյանի բանաստեղծության մեջ փոքրիկը քնում է … երգերի տակ, որոնք երգում էր …:
  4. Աշոտ Գրաշու բանաստեղծությունը … թռչնի մասին է, որին հեղինակը պատգամում է …:
  5. Առածները լրացնել ընդգծված բառերի հականիշներով:
  • Չկա չարիք առանց …:
  • Ջրի բերածը ջուրը …:
  • Տերովին տերն է պահել, … գայլն է կերել:
  • Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի … է:

6.Փակագծերում տրված բառերից մեկն ընտրել ու պահանջվող ձևերով գրել կետերի փոխարեն: Ինչպիսի՞ բառեր ստացվեցին:

  • … շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել)
  • Եթե աղջկաս համար ծաղիկներ …, աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)
  • Որ գանձը … ծառի տակ ու գնա, հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)
  • Մեր … տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ)
  • Ի՛նչ էլ…, կուրախանա: (Շահ, շահել)
  • Դերձակի հետ … ծառաները  մտան: (Շահ, շահել)
  • … դուստրն է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել)
  • Հիվանդին մայրդ թող …: (Բժիշկ, բժշկել)

7.Նախադասության ընդգծված բառը փոխարինել տրված հոմանիշներից  մեկով:

Միտք, դեպք, մրցում, պետություն, վիճակ:

  • Ձեր տերության մեջ այդպիսի բաներ չպիտի լինեին:
  • Եղելության մասին շատ ուշ իմացավ:
  • Իրադրությունն այնքան լարված էր, որ վախենում էր ընկերներին կորցնելուց:
  • Այդպիսի մտադրություն չեմ ունեցել:
  • Մրցություն կազմակերպելիս ինձ տեղյակ չեն պահել:

8.Գտնել կատարված 4 հնչյունափոխությունները:

Իմ մանուկների աստղերն են ցոլում
Լույսով անթառամ,
Շողերով վառման,
Վշտերս դառան ծաղիկներ փայլուն:

Բազեն, որ եկավ` որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քընեցավ։ 

Հանգստյան օրերի համար հանձնարարված աշխատանքը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s