Մայրենի, 6-3, 2.10.2019

Առաջին դասաժամ

Ռաֆայել Պատկանյան

Օրորոցի երգ

Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտեզ, մերին,
Տաղերով քուն բե՛ր տըղիս աչքերին․
Բայց նա լալիս է․ դու, սոխակ, մի՛ գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ։

Ե՛կ, աբեղաձա՛գ, թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե՛ տըղիս, քընի է կարոտ․
Բայց նա լալիս է․ դու, ձագուկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։

Թո՛ղ դու, տատրակի՛կ, քու ձագն ու բունը,
Վուվուով տըղիս բե՛ր անուշ քունը․
Բայց նա լալիս է․ տատրակի՛կ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե սըգավոր դառնալ։

Կաչաղա՛կ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զըրուցով որդուս քունը բեր․
Բայց նա լալիս է․ կաչաղա՛կ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե սովդաքարդառնալ։

Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե․․․
Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քընեցավ։ 

  1. Ընթերցում ենք և վերլուծում բանաստեղծությունը:
  2. Բառարանների օգնությամբ պարզել ընդգծված բառերի հոմանիշները:
  3. Լսել Պատկանյանի բանաստեղծության երաժշտական տարբերակը:

Ի՞նչ նոր ապրումներ է պարգևում երգը:

Խմբային աշխատանք

Դիտում ենք տեսանյութը և ամբողջական պատկերացում կազմում օրորոցայինների մասին:

Չորս հոգուց բաղկացած խմբով պատրաստել աշխատանք հայկական որևէ օրորոցայինի մասին:

Երկրորդ դասաժամ

  1. Աշակերտները ներկայացնում են իրենց աշխատանքները օրորոցայինների մասին:
  2. Կատարում ենք առաջադրանքը:

Կետերի փոխարեն գրել տրված բառերից մեկը:

  • Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու … կոտրվել է: (ող, ոխ)
  • … սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)
  • Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց … գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն,  բուն)
  • Մի քանի հոգի ձեռք ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի …: (բույն,  բուն)
  • Մոտակայքում ապրողներն այնքան էին վարժվել  … շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)
  • Տնեցիներն այնքան են վարժվել … անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

Տնային առաջադրանքներ

  • Կազմել տարբեր թռչունների նվիրված հայերեն երգերի ու բանաստեղծությունների ցանկ ու ներկայացնել այն այբբենական կարգով:

Կետերի փոխարեն գրել տրված բառերից մեկը:

  • Քո չքնաղ ծաղկի .. է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
  • Անթիվ ու … են աստղերը: (բույր, բյուր)
  • … երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
  • … երբևէ կհանգստանա՞ իրեն հուզող մտքերից: (Ասիա, Ասյա)
  • … գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
  • … գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա )

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s