Մայրենի, 6-2, 4.10.2019

Առաջին դասաժամ

  • Քննարկում ենք աշակերտների կազմած ցանկերը, որոնցում ներառված են տարբեր թռչուններին նվիրված հայերեն երգերը:
  • Աշակերտները ներկայացնում են օրորոցայինների մասին իրենց խմբային աշխատանքները:

Աշոտ Գրաշի

ԲԱՐԻ ԱՐԱԳԻԼ


Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր,
Ունեմ հանգրուան, 
Ունեմ օթևան`
Ազատ Հայրենիք, երջանիկ երկիր:

Բարով, արագիլ, բախտի արագիլ,
Արագիլ գարնան, 
Արագիլ ամռան,
Իմ տան մոտ ապրիր, բարի արագիլ,
Բույն հյուսիր ծառին,
Բարդու կատարին։

Իմ մանուկների աստղերն են ցոլում
Լույսով անթառամ,
Շողերով վառման,
Վշտերս դառան ծաղիկներ փայլուն:

Արագիլ, ինձ հետ գովերգիր
Եայլա ու վրան,
Հանդեր հոտեւան,
Արտեր, այգիներ, մանուշակ երկինք։

Բարով, արագիլ, բախտի արագիլ,
Արագիլ գարնան, 
Արագիլ ամռան,
Իմ տան մոտ ապրիր, բարի արագիլ,
Բույն հյուսիր ծառին,
Բարդու կատարին։

Առաջադրանքներ

  1. Ընթերցում ենք ու վերլուծում բանաստեղծությունը:
  2. Լսում ենք բանաստեղծության երաժշտական տարբերակը:
  3. Խոսում ենք հոմանիշների, հականիշների ու համանունների մասին:
  4. Կատարել առաջադրանքը:

Ընդգծված բառերը փոխարինել հոմանիշներով:

Մի ցատկով  բռնեց հանդուգնին:

Ինչո՞ւ քամահրանքով նայեցիր ու դուրս եկար:

Սկսել էր փոշմանել, որ երեկոն անցկացրել էր տանը` ընկերներից հեռու:

Վերջապես մտավ մի մեծ դահլիճ:

5. Կազմել նախադասություններ մարտ և մարտ, հոր և հոր, վար և վար, սեր և սեր համանուններով:

6.Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:

Գեղեցիկ, հաճելի, մարդկային, գիտուն, դուրեկան, ուշադիր, արժանի, թևավոր, ախորժելի, գունեղ, կարևոր, լուրջ, անամպ, տեղյակ, լուսավոր, գերակշռել, խոսուն, կարևոր:

Երկրորդ դասաժամ

Ստուգում ենք մեր գիտելիքները:

Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:

  1. Կոմիտասը «Աշուն կյանք» բանաստեղծության մեջ աշունը պատկերել է …:
  2. Հայկական օրորոցայինները հայ մայրերը երգում են, որպեսզի …:
  3. Ռաֆայել Պատկանյանի բանաստեղծության մեջ փոքրիկը քնում է … երգերի տակ, որոնք երգում էր …:
  4. Աշոտ Գրաշու բանաստեղծությունը … թռչնի մասին է, որին հեղինակը պատգամում է …:
  5. Առածները լրացնել ընդգծված բառերի հականիշներով:
  • Չկա չարիք առանց …:
  • Ջրի բերածը ջուրը …:
  • Տերովին տերն է պահել, … գայլն է կերել:
  • Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի … է:

6.Փակագծերում տրված բառերից մեկն ընտրել ու պահանջվող ձևերով գրել կետերի փոխարեն: Ինչպիսի՞ բառեր ստացվեցին:

  • … շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել)
  • Եթե աղջկաս համար ծաղիկներ …, աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)
  • Որ գանձը … ծառի տակ ու գնա, հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)
  • Մեր … տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ)
  • Ի՛նչ էլ…, կուրախանա: (Շահ, շահել)
  • Դերձակի հետ … ծառաները  մտան: (Շահ, շահել)
  • … դուստրն է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել)
  • Հիվանդին մայրդ թող …: (Բժիշկ, բժշկել)

7.Նախադասության ընդգծված բառը փոխարինել տրված հոմանիշներից  մեկով:

Միտք, դեպք, մրցում, պետություն, վիճակ:

  • Ձեր տերության մեջ այդպիսի բաներ չպիտի լինեին:
  • Եղելության մասին շատ ուշ իմացավ:
  • Իրադրությունն այնքան լարված էր, որ վախենում էր ընկերներին կորցնելուց:
  • Այդպիսի մտադրություն չեմ ունեցել:
  • Մրցություն կազմակերպելիս ինձ տեղյակ չեն պահել:

8.Գտնել կատարված 4 հնչյունափոխությունները:

Իմ մանուկների աստղերն են ցոլում
Լույսով անթառամ,
Շողերով վառման,
Վշտերս դառան ծաղիկներ փայլուն:

Բազեն, որ եկավ` որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քընեցավ։ 

Հանգստյան օրերի համար հանձնարարված աշխատանքը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s