«Կախարդանքի հետքերով» մրցույթ-աշխատանքի արդյունքների ամփոփում

Մրցույթին մասնակցում էին վեցերորդ դասարանցիները: Տրված վերջնաժամկետից հետո ուսումնասիրվեցին ներկայացված աշխատանքները: Լավագույն աշխատանքները գրած աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով: Ձեզ ենք ներկայացնում նրանց:

Առաջին տեղը գրավեց Դավիթ Սարգսյանը 6-3 դասարանից:

ԱԼԱԴԴԻՆ — ՋԻՆ
Ջինը Ալադդինին համաձայնեց օգնել մի քանի պայմանով։
Առաջինը՝ երազանքները երեքն են, և չի կարելի երազել դրանց քանակի մեծությունը,երկրորդը՝ չի կարելի երազել ինչ-որ մեկի մահը, վերակենդանացումը կամ սերը։

ՈՍԿԵ ԵՂՋԵՐՈՒՆ — ՈՍԿԵ ԵՂՋԵՐՈՒՆ
Ոսկե եղջերուն համաձայնեց Ռաջային ոսկի ընծայել, բայց ասաց, որ երբ նա ասի՝ <<հերիք է>>, ամբողջ ոսկին կավի կվերածվի։ Եղջերուի պայմանը պատահական չէ, այն շատ խորը նշանակություն ունի:

ՄՈԽՐՈՏԻԿ — ԲԱՐԻ ՓԵՐԻ
Փերին սիրով օգնեց Մոխրոտին հայտնվել պարահանդեսում, բայց նա ասաց, որ կախարդանքը կարող է աշխատել միայն մինչև ժամը տասներկուսը։

ՓԻԹԵՐ ՓԵՆ — ՓԻԹԵՐ ՓԵՆ
Փիթեր Փենը աղջկան թռչող փոշի նվիրեց, բայց ասաց, որ փոշին օդ է բարձրացնում մի քանի րոպեով։

ՀԱՅՐԱՑՈՒՆ — ՀԱՅՐԱՑՈՒՆ
Հայրացուն երեք որբերին ամուսնացրեց, բայց դրանից առաջ ամեն մեկին ասաց՝ <<ճիշտ կապրես>>։

ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ և ՀՐԵՇԸ — ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ
Վհուկ — պառավը եկավ թագավորի մոտ՝ գիշերելու տեղ գտնելու, բայց նրա համաձայնությունը չստանալով՝ պատժեց թագավորին՝ հրեշ դարձնելով և պայման կապեց՝ ասելով․
— Դու պետք է սիրես և սիրելի դառնաս. այդ ժամանակ դու նորից մարդ կդառնաս։ Գիտենք, որ կախարդանքը վերանում է գեղեցկուհու և հրեշի սիրո շնորհիվ:

ՋՐԱՀԱՐՍԸ — ՎՀՈՒԿ
Վհուկը համաձայնեց ջրահարսին մարդ դարձնել, բայց ասաց․
— Դու ինձ կտաս քո ձայնը և իմացիր, որ քո ոտքերի ամեն մի քայլը լինելու է այնքան ցավոտ, որքան դանակների վրայով քայլելը։

ՔՆԱԾ ԴԺԽՈՒՀԻՆ և ՅԵԹ ՔԱՋԵՐԸ — ԱՐՔԱՅԱԶՆ
Չար թագուհին քնեցրեց գեղեցկուհուն՝ ասելով, որ միայն սիրող մարդու համբույրը կարող է նրան արթնացնել։ Արքայազնը փրկեց նրան:

ՈՍԿԵ ՁԿՆԻԿԸ
Ոսկե ձկնիկը ասաց, որ ամեն երազանք կկատարի, բայց մեկ պայմանով. ձկնորսը իրեն պետք է բաց թողնի։

ԽՈՍՈՂ ՁՈՒԿԸ
Հայկական հեքիաթում նույնպես կա նման օրինակ: Խոսող ձուկը օգնում է մարդուն, որովհետև մարդը օգնել էր իրեն։

Երկրորդ տեղը գրավեց Գոռ Կազարովը 6-6 դասարանից:

1.Ոսկե ձկնիկը

Կար-չկար մի մարդ, այդ մարդը ամեն օր գնում էր ձուկ բռնելու և մի օր բռնեց մի ոսկե ձուկ: Ձուկը ասաց՝ ինձ գցիր ջուրը, և ես կկատարեմ քո երեք ցանկությունները: Մարդը գցեց ջուրը ձկանը, ձուկը կատարեց նրա երեք ցանկությունները: Առաջին ցանկությունը այն էր,որ իրենց հին և ճաքած տաշտը նոր տաշտի վերածվեր,երկրորդը նոր տուն ունենալն է,երրորդը՝ իշխանուհի դառնալը,չորրորդը՝ թագուհի դառնալը,հինգերորդը՝ ծովերի տիրուհի լինելը և ոսկե ձկնիկին իր ծառան դարձնելը:Այնպես ստացվեց,որ իրենց ագահության պատճառով նույն աղքատ և խղճուկ վիճակում հայտնվեցին:  Այս հեքիաթը սովորեցնում է այն,որ մարդ պետք չէ այդքան ագահ և եսասեր լինի, այդ ամենի պատճառով ամեն ինչից զրկվեցին:

Ոսկե ձկնիկը ինքնակամ օգնեց:

2.Հարրի Փոթեր

Հարրի Փոթերի կախարդանքը իր փայտիկից էր գալիս,նա ասում էր կախարդական բառը և փայտիկը թափահարում: Բոլորին փայտիկն է ընտրում:

3.Մոխրոտիկ

Մոխրոտիկին օգնեց բարի փերին մի պայմանով, որ մինչև ժամը 12-ը տուն վերադառնա,որովհետև կախարդանքը ավարտվելու է: Այս հեքիաթը սովորեցնում է,որ բարին միշտ հաղթում է չարին:Բարի փերին ինքնակամ օգնեց Մոխրոտին:

4.Քնած գեղեցկուհին

Գեղեցկուհուն ասացին, որ նա թելիկին ձեռք չտա, թե չէ հավիտենական քուն կմտնի,գեղեցկուհին ձեռք տվեց և քուն մտավ, և նրան օգնեց արքայազնը մեկ համբույրով:Այս հեքիաթից էլ  հասկանում ենք այն,որ պարզ և մաքուր սիրո առջև անհնարին ոչինչ չկա:

5.Ալադդինի կախարդական լամպը

Ջինն ուներ իր պայմանները. առաջին՝ նա չէր կարող մահացածներին վերակենդանացնել,երկրորդ՝չէր կարող այնպես անել, որ տղային սիրահարվեն,երրորդ՝ չէր կարող թույլ տալ երազանքների թիվը բազմապատկել:

Ջինը ստիպողաբար օգնեց Ալադդինին :

Երրորդ տեղը գրավեց Վարդան Դանիելովը 6-1 դասարանից:

Դե ինչ,ես կատարում եմ իմ առաջին ուսումնասիրությունը հեքիաթների աշխարհում,որտեղ փորձելու եմ գրել այն իրերի և արարածների մասին,որոնք հեքիաթներում կատարում են հերոսների ցանկությունները,ինչպես նաև,թե ինչ պայմաններով է դա կատարվում։

Դե ինչ, գնացինք կախարդանքի հետքերով։

Առաջին հեքիաթը ,որ գտնվում է իմ ուսումնասիրման կենտրոնում,  բոլորիս լավ հայտնի <<Մոխրոտը>> հեքիաթն է,որի հեղինակը պարզ չէ,բայց մշակվել է տարբեր գրողների կողմից։Հեքիաթի գլխավոր հերոսուհին հենց Մոխրոտն էր,ով ստիպված էր ապրել իր խորթ մոր և քույրերի հետ ծնողների մահից հետո։Հեքիաթում նշվում է,որ Միրլիֆլոր արքայազնը կազմակերպում է պարահանդես,որտեղ հրավիրված են բոլոր կանայք իրենց աղջիկների հետ։Հրավիրված էին նաև Մոխրոտի խորթ մայրը և քույրերը, և նա նույնպես ցանկանում էր մասնակցել։Նա կարող էր մասնակցել այդ պարահանդեսին այն ժամանակ,երբ կկատարեր խորթ մոր հանձնարարած բոլոր գործերը։Բայց քանի որ Մոխրոտը կեղտոտ ցնցոտիներով էր, նրան ոչ ոք պալատ չէր թողնի։Բայց Մոխրոտին այցելում է կնքամայրը , որը փերի էր և իր կախարդական փայտի օգնությամբ Մոխրոտին վերածում է իսկական թագուհու,բայց մեկ պայմանով.  ուղիղ կեսգիշերին կախարդանքը կվերանա։

Դե իհարկե, հեքիաթը ունենում է լավ վերջաբան։

Հաջորդ հեքիաթը,որն ուզում եմ ուսումնասիրել , մեզ բոլորիս հայտնի Ալեքսանդր Պուշկինի <<Ոսկե Ձկնիկն>> է։

Հեքիաթում խոսվում է ձկնորսի և ձկան մասին,երբ մի ծերուկ ձկնորսության ժամանակ բռնում է ոսկե ձկնիկին,որը կարող է խոսել մարդկային լեզվով։Ձկնիկը խնդրում է ծերուկին,որպեսզի իրեն բաց թողնի և դրա փոխարեն կկատարի նրա երեք ցանկությունները։Ճիշտ է,  ծերուկը նրան բաց է թողնում` առանց որևէ ցանկություն ասելու,բայց նրա կինը, իմանալով դրա մասին, զայրանում է և հայտնում իր ցանկությունները ծերուկի փոխարեն։

Ճիշտ է, հեքիաթն այդքան էլ լավ ավարտ չի ունենում, բայց դա ուղղակի հեքիաթ է։

Հաջորդ հեքիաթը,որի մասին ուզում եմ խոսել, <<Արքայադուստրը և գորտը>> հեքիաթն է,որը հրապարակվել է ԱՄՆ-ում։

Հերոսուհին Տիանան էր,ով սիրում էր խոհարարություն և երկար ժամանակ անցկացնում էր խոհանոցում։Նա ուներ իր երազանքը` բացել սեփական ռեստորանը,բայց նա չուներ հնարավորություն, թեև աշխատում էր օր ու գիշեր։

Նավինը ուրախ և երիտասարդ արքայազն էր,ով, պարահանդեսի ժամանակ կապվելով կախարդի հետ, դառնում է գորտ։Այդ կախարդանքը կվերանար այն ժամանակ,երբ նրան կհամբուրեր իսկական արքայադուստրը։Արքայազնը խնդրում է աղջկան,որպեսզի համբուրի իրեն,սակայն կախարդանքը աղջկան նույնպես դարձնում է գորտ։Նրանց կախարդանքը վերանում է այն ժամանակ, երբ նրանց սերը իրական է դառնում, և դա նրանց օգնում է վերադառնալ մարդկային կերպարանքի։

Իմ ուսումնասիրման կենտրոնում այս երեք հետաքրքիր և ծավալուն հեքիաթներն էին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s