ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻ ՀԱՄԱՐ

ԸՆԹԵՐՑԵԼ ՈՒ ԿԱՐՈՂԱՆԱԼ ԲԱՆԱՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԻՆ ՉԻՆԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԱՌԱԿՆԵՐԸ:

ՎԻՇԱՊԱՔԱՂԸ


Վաղուց, շատ վաղուց մի ռազմիկ սովորեց սպանել վիշապներին: Վիշապները վատ կենդանիներ էին համարվում: Եվ ռազմիկը գնաց նրանց սպանելու: Նա ոտնատակ տվեց ողջ Չինաստանը և բոլոր վիշապներին սպանեց: Եվ եկավ նա չինացի կայսրի մոտ այս հարցով. որտե՞ղ դեռ վիշապներ կան: Նրանք վատն են, նրանց բոլորին պետք է սպանել:
Իսկ չինացի կայսրը պատասխանեց. «Այժմ վիշապներն ապրում են միայն քո մեջ: Սպանի՛ր դրանց»:

ՎԻՇԱՊԸ


Մի չինական գավառում ապրում էր Վիշապը: Մարդիկ ամեն ամիս պետք է նրան անասելի ծանր հարկ վճարեին և տային ամենագեղեցիկ աղջկան: Բայց գավառում ապրում էին նաև արժանավոր սխրագործներ, ովքեր ներխուժում էին վիշապի պալատն ու մարտնչում էին նրա դեմ: Շատ պատանիներ ջանում էին մարտի մեջ մտնել վիշապի դեմ իր պալատում, բայց ամեն անգամ պալատի պատշգամբ էր ելնում գուժկանն ու ազդարարում. «Վիշապը ողջ է: Վիշապը հաղթեց»: Շատ ժամանակ անցավ: Հայտնվեց հերթական սխրագործը: Երբ նրա սիրած աղջկան տարան վիշապի մոտ, նա վերցրեց սուրն ու գնաց պալատ:

Դարպասները բացելով` նա մտավ վիթխարի դահլիճը: Կենտրոնում կեցած էր գահը, դրա վրա պառկած էր զառամ վիշապը: Պատանին մի երկու անգամ սրով բոթեց նրան. վիշապը սատկեց: Պատանին քայլեց պալատի երկար միջանցքներով` որոնելով իր հարսնացուին: Պատերի տակ ոսկով և թանկարժեք իրերով լեցուն անթիվ սնդուկներ էին: Այն միջոցին, երբ պատանին ընթանում էր պալատի միջանցքներով և զարմանում էր հարստությունից, որն, ըստ օրինաց կարգի` այժմ իրեն էր պատկանում, սկսեց հիանալ ալմաստների փայլից ու գեղեցկությունից, նրա մոտ պոչ աճեց, հետո` ճանկեր, ժանիքներ, թեփուկներ: Պատանին ձեռքերը խրում էր ոսկու սարերի մեջ և չէր կարողանում կտրվել: Միջանցքի վերջում բացվեց դեպի պատշգամբ տանող դուռը, ներքևում կանգնած էր ամբոխը: Գուժկանը հայտարարեց (ինչպես սովորաբար). «Վիշապը ողջ է: Վիշապը հաղթեց»: Պատանին զարմացավ և սկսեց առարկել գուժկանին, թե իբր վիշապը պարտվել է և սրով խոցված պառկած է հատակին: Գուժկանը միայն մատնացույց արեց հայելին: Պատանին թեքվեց դեպի հայելին և տեսավ, թե ինչպես իր` թանկարժեք քարերի ու ոսկու փայլից հիացած աչքերն արյունով են լցվել, դեմքը վայրենացել է, իսկ աչքերն անճանաչելի են դարձել: Պատշգամբում կանգնած էր երիտասարդ, քաղցած և կատաղած վիշապը:

Լրացուցիչ կրթություն

  • Բառարանների օգնությամբ դուրս գրել ընդգծված բառերի հոմանիշները:
  • Գրել «Եթե ես վիշապ ունենայի» թեմայով շարադրանք:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s