Մայրենի, 6-2, 26.09.2019

  • Դերային ներկայացմամբ պատմում ենք Մխիթար Գոշի «Թագավորի երեք երազը» առակը:
  • Վերլուծում ու ամփոփում ենք առակը:
  • Քննարկում ենք հեքիաթներում ու այլ ստեղծագործություններում հանդիպող երեք թվի մասին հավաքված տեղեկությունը:

ՆՈՐ ԴԱՍ

Հովհաննես Շիրազ

Մարգարիտն ու փրփուրը

Ծովի երեսն է փրփուրը ելնում,
     Փայլփլում մի պահ, իբր մարգարիտ,
     Մինչ մարգարիտը խորքում է լինում,
     Խորից է ծնվում գանձը ճշմարիտ:

Բայց այսպես խոսեց փրփուրն այդ մասին.
     — Ինչո՞ւ տեղ չունես ծովի երեսին,
     Թե մարգարիտ ես… Էլ ի՞նչ մարգարիտ,
     Ես եմ մայր ծովի գանձը ճշմարիտ,
     Որ միշտ ջրերի երեսն եմ ելնում,
     ՈՒ ես եմ փայլում,
     Կյանքը վայելում….

Բայց իր վայելքը երկար չտևեց,
     Մի քամի ելավ, փրփուրը ցրվեց,
     Հետքն էլ չմնաց ծովի երեսին…
     Մինչ մարգարիտը, երբ խորքից հանվեց,
     Ձեռքեձեռք խլվեց, գանձ է, գանձ, ասին,
     Ահա’ մայր ծովի միակ փառքը մեծ:
     …Մարդիկ կան, որոնք փրփուրի նման
     Միշտ կյանքի ծովի երեսն են ելնում,
     Բայց խորքում որքա՜ն
     Մարգարիտներ կան,
     Որոնց փառքը դեռ փրփուրն է խլում:

Դիտել առակի անիմացիոն տարբերակը:

Առաջադրանքներ

  1. Առակը ընթերցել, դիտել ու լսել:
  2. Քննարկել, թե ինչ է սովորեցնում առակը և ինչ ասացվածքով կարելի է այն բնութագրել:
  3. Պարզել, թե ինչ են խորհրդանշում փրփուրն ու մարգարիտը առակում:
  4. Շարունակում ենք խոսել հնչյունափոխության մասին: Անդրադառնում ենք երկնհնչյուններին:
  5. Գտնել, թե ընդգծված արմատների մեջ ինչ փոփոխություն է կատարվել:

Օրինակ՝ վայրկյան-վայրկենական-յա-ն դարձել է ե: Ձյուն-ձնհալ-յու-ն դարձել է ը:

Մատյան-մատենիկ, սառույց-սառցահատ, կառույց-կառուցել, կույտ-կուտակել:

ՀԱՋՈՐԴ ԺԱՄՎԱ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ԱՌԱԿԸ ԲԱՆԱՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ԵՎ ՇԱԲԱԹՎԱ ԱՄՓՈՓՄԱՆ ՍՏՈՒԳԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ:

Լրացուցիչ կրթություն

  • Տրված բաղադրիչներով բառեր կազմել և նշել, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի-ա-գույն, փոշի-ա-կուլ, տարի-ա-վերջ, այգի-ա-պան, բարի-ա-կամ:

  • Յուրաքանչյուր շարքից ընտրել մի բաղադրիչ ու բաղադրյալ բառեր կազմել: Նշել, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Օրինակ՝ զգույշ-անալ-զգուշանալ՝ ույ-ը՝ ու:

Ա. Բազում, ամուր, բույր, կապույտ, բույս, ողջույն, որդի, ոսկի:

Բ. -պատիկ, -անալ, -ավետ, -ական, -ակ, -յա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s