- Ներկայացնում և վերլուծում ենք Հովհաննես Շիրազի «Մարգարիտն ու փրփուրը» առակը:
- Քննարկում ենք, թե ինչ նոր բան բացահայտեց առակի անիմացիոն տարբերակը:
Իվան Կռիլով
ԿԱՐԱՊԸ, ԽԵՑԳԵՏԻՆԸ ԵՒ ԳԱՅԼԱՁՈՒԿԸ
Ինչքան կուզեն` իրենց տանջեն,
Երբ ընկերներն համերաշխ չեն,
Օգուտ չունեն բռնած գործից.
Այ, մի առակ կյանքի փորձից,
Թեև անցուկ,
Բայց ոչ մոռցուկ:
Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկ
Բարձած սայլը տեղից քաշել ուզեցին,
Եվ երեքով եկան սայլին լծվեցին,
Ինչ են անում, ինչ չեն անում,
Սայլը տեղից չի էլ շարժվում.
Շատ թեթև է բեռը թվում,

Բայց կարապը վեր է թևում,
Խեցգետինը քաշում է հետ,
Գայլաձուկն էլ հո դեպի գետ:
Ով է արդար, ով մեղավոր,
Մենք չդատենք: Բանն այն է, որ
Մինչև այսօր
Թե սայլ, թե բեռ
Նույն տեղն են դեռ:
Կարող եք նաև լսել առակը:
Առաջադրանքներ
- Ընթերցել ու վերլուծել առակը:
- Պարզել, թե առակում ինչն է քննադատվում:
- Բառարանների օգնությամբ գտնել ընդգծված բառերի հոմանիշները:
Լրացուցիչ կրթություն
- Գրել շարադրանք՝ «Կռիլովյան առակը մարդկանց աշխարհում» թեմայով:
- Շարադրանքում գտնել հնչյունափոխված արմատներ և բացատրել դրանց փոփոխությունը: