ԱՐՏԱՍՈՎՈՐ ԴԱՏ

(ճապոնական հեքիաթ)

Մի անգամ մի ժլատ մարդ կորցնում է իր քսակը, որի մեջ լինում է հարյուր ոսկեդրամ: Մի ազնիվ մարդ գտնում է այն և հանձնում դատավորին: Ժլատը գալիս է ատյան և իր կորցրածի մասին հայտնում դատավորին: Վերջինս նրան ցույց է տալիս քսակը և հարցնում.

-Արդյոք սա՞ չէ քոնը:

Ժլատն ուրախությունից ժպտում է:

-Հենց դա է,-ասում է նա և ձեռքը մեկնում դեպի քսակը, բայց դատավորը կանգնեցում է նրան:

-Չէ, համբերիր: Որտե՞ղ է տեսնված, որ կորցրածը ձրի վերադարձնեն տիրոջը, դու պետք է շնորհակալություն հայտնես նրան` ով գտել է քո փողը:

Ժլատը չի ուզում որևէ մեկին փող տալ: Նա ստուգում է քսակը և ասում.

-Այստեղ ընդամենը հարյուր ոսկի է, իսկ ես կորցրել եմ հարյուր քսան: Նշանակում է այս մարդն արդեն քսան ոսկեդրամ վերցրել է իրեն:

-Դու այդ ինչե՞ր ես հնարում,- զայրանում է փող գտնողը,- քսակում ուղիղ հարյուր կոբան1 էր:

-Ո’չ, հարյուր քսան,-պնդում է ժլատը:Նրանք այնքան են վիճում, որ այդ վիճաբանությանն էլ վերջ չի լինում: Ի՞նչ պիտի աներ դատավորը. ստիպված նրանց տանում է կառավարչի մոտ: Լսում է կառավարիչը երկուսին էլ և ապա հարցնում ժլատին.

-Դու համոզվա՞ծ ես, որ քո քսակում հարյուր քսան ոսկե դրամ կար:

-Այո’, պարոն, ես լավ հիշում եմ, որ իմ քսակում ուղիղ հարյուր քսան էր:

-Դե ուրեմն այդ քսակը քոնը չէ: Եվ քանի որ քոնը չէ, թող փողը վերցնի նա` ով գտել է: Ավելի լավ է ինքդ գնա փնտրիր քո հարյուր կոբանը: Լավ ման արի: Գուցե և գտնե՞ս:


1Կոբան-ձվաձև հին ոսկեդրամ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s