Մեր դասաժամը (սեպտեմբերի 18)

  1. Պատմում և վերլուծում ենք «Երախտամոռ առյուծը» հնդկական ժողովրդական հեքիաթը:
  2. Մեկնաբանել հեքիաթի վերնագիրը:
  3. Գտնել տեքստում ընդգծված բառերի հոմանիշները:
  4. Խոսում ենք վանկի մասին:
  5. Վանկատել տրված բառերը (փակագծերում տրված է վանկերի թիվը): Պարզել Ա և Բ խմբերի տարբերությունները (ուշադրություն դարձնել վանկարար ձայնավորներին):

Ա. Անձավ (2), տախտակ (2), հարցնել (2), վերցնել (2), բարձրացնել (3), վարձու (2) , դարձնել (2), ենթարկել (3), արկած (2), աստղիկ (2), արծվային (3), թարգմանել (3), առանցքներ (3):

Բ. Գնացք (2), աղմկարար (4), արկածախնդիր (5), կտրտել (3), մտրակել (3), կրկնել (2), սննդամթերք (5), շղթայված (3), գրական (3), խնդրագիրք (3), խնդագին (3), մրցում (2):

Լրացուցիչ կրթություն

  • Մի քանի նախադասությամբ պատմել ձեր կատարած բարի գործերի մասին՝ ամեն նախադասության մեջ վանկատելով ամենակարևոր բառը:
  • Տրված բառերը վանկատել: Ա և Բ խմբերի բառերն ինչո՞վ են տարբերվում (ուշադրություն դարձնել եվ հնչյունակապակցությանը):

Ձևացնել (3), ձևաբանություն (5), երկթևանի (4), թեթևանալ (4), անձրևոտ (3), արևաշող (4), Երևան (3), սևակնած (3):

Տձև (2), մկրատաձև (4), թեև (2), վերև (2), անկեղև (3), ոսկեթև (3), արևկող (3), այնուհետև (4), երկարատև (4):

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s