Սովորում ենք բառերը դասավորել այբբենական կարգով

Բառերն այբբենական կարգով դասավորելու համար պետք է վարժ իմանալ մեր այբուբենը: Նախ ուշադրություն ենք դարձնում բառերի առաջին տառերին ու բառերը դասավորում՝ ըստ այդ տառերի այբբենական հաջորդականության: Եթե բառերի առաջին տառերը համընկնում են, դրանց դասավորությունը կատարում ենք՝ հենվելով բառերի երկրորդ տառերի այբբենական դասավորության վրա: Եվ այդպես շարունակ:

Ինչո՞ւ է պետք իմանալ բառերի այբբենական դասավորության կարգը:

Այս գիտելիքը ձեզ հատկապես կօգնի բառարաններով աշխատելիս: Դուք կկարողանաք առավել հեշտ ու արագ գտնել ձեր փնտրած բառը: Չմոռանանք, որ գրադարաններում գրքերը ևս պետք է փնտրել՝ հետևելով այբբենական կարգին: Սովորաբար գրքերը համարակալելիս հենվում են հեղինակների ազգանունների և անունների վրա:

Դե ինչ, սկսում ենք հմտանալ այս հարցում:

Առաջադրանքներ

  1. Կազմել ամենասիրելի տասը գրքերի ցանկը և ներկայացնել այն այբբենական կարգով:
  2. Բառերն այբբենական կարգով դասավորել:

Դափնեվարդ, դժոխք, դաշույն, դողդոջուն,դադար, դարձյալ, դաղձ, դաշունահար, դողէրոցք, դդում, դյութել, դժվարըմբռնելի, դարպասապահ, դղրդյուն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s