6-րդ դասարան, ուսումնական ժամ

  1. Կարդալ առակը:
  2. Մեկնաբանել երջանկության` առակում բացահայտված գաղտնիքը:
  3. Վերնագրել առակը:
  4. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։
  5. Դուրս գրել ընդգծված բառերն ու բառարանի օգնությամբ գտնել դրանց հոմանիշները:

Մի առևտրական իր որդուն ուղարկում է իմաստունի մոտ՝ իմանալու երջանկության գաղտնիքը: Պատանին քառասուն օր գնում է անապատով և վերջապես մոտենում է մի չքնաղ ապարանքի, որը կանգնած էր լեռների բարձունքին: Այդտեղ էր ապրում իմաստունը, որին նա փնտրում էր: Սակայն հակառակ իր սպասումների՝ մենակյաց իմաստունի բնակավայրի փոխարեն պատանին հայտնվեց մի դահլիճում, որտեղ կյանքը եռում էր: Առևտրականները մտնում և դուրս էին գալիս, անկյունում զրուցում էին մարդիկ, մի ոչ մեծ նվագախումբ նվագում էր անուշ մեղեդիներ, բացված էր սեղան՝ ամենանրբահամ ուտեստներով: Իմաստունը զրուցում էր տարբեր մարդկանց հետ, այդ պատճառով պատանին ստիպված եղավ սպասել իր հերթին գրեթե երկու ժամ: Երբ պատանին հայտնեց այցելության նպատակը, իմաստունը ուշադիր լսեց, հետո պատասխանեց, որ հիմա ժամանակ չունի նրան բացահայտելու երջանկության գաղտնիքը, բայց կարող է առաջարկել նրան զբոսնել իր պալատում և նորից մոտենալ իրեն երկու ժամից:

-Միայն ուզում եմ քեզ մի բան խնդրել,- ավելացրեց իմաստունը՝ պատանուն մեկնելով մի գդալ, որի մեջ լցրեց երկու կաթիլ յուղ,- զբոսանքի ամբողջ ընթացքում գդալը պետք է պահես այնպես, որ յուղը չթափվի:

Պատանին սկսեց շրջել պալատում, իջնել և բարձրանալ աստիճաններով՝ աչքը չկտրելով գդալից: Երկու ժամ անց նա վերադարձավ իմաստունի մոտ:

-Դե ինչ,- հարցրեց նա,- դու տեսա՞ր պարսկական գորգերը իմ ճաշասենյակում, տեսա՞ր այն հրաշք այգին, որն իմ գլխավոր այգեպանը ստեղծել է տասը տարվա ընթացքում, և հիանալի մագաղաթները իմ գրադարանում:
Պատանին շփոթվեց: Նա ստիպված էր խոստովանել, որ ոչինչ չի տեսել: Նրա միակ մտածմունքը եղել էր այն, որ չթափի յուղի կաթիլը, որն իրեն վստահել էր իմաստունը:

-Դե ուրեմն, վերադարձիր և ծանոթացիր իմ ապարանքի հրաշքների հետ,- ասաց նրան իմաստունը,- չի կարելի վստահել այն մարդուն, որի տանը դու ծանոթ չես:

Պատանին վերցրեց գդալը և նորից գնաց զբոսնելու պալատում, բալց այս անգամ նա ուշադրություն դարձրեց պատերին կախված արվեստի գործերին: Նա տեսավ ամենանուրբ ծաղիկները և շքեղ այգիները՝ շրջապատված լեռներով, նա հիացավ այն նրբաճաշակությամբ, որով արվեստի գործերը տեղադրված էին հենց այնտեղ, որտեղ պետք էր: Վերադառնալով իմաստունի մոտ՝ նա մանրամասն նկարագրեց այն ամենը, ինչ տեսել էր.

– Իսկ որտե՞ղ է յուղը, որ ես քեզ էի վստահել,- հարցրեց իմաստունը, և պատանին, նայելով գդալին, հասկացավ, որ յուղը թափվել է :

– Ահա դա է այն միակ խորհուրդը, որը կարող եմ ես քեզ տալ. երջանկության գաղտնիքը այն բանի մեջ է, որ կարողանաս տեսնել աշխարհի բոլոր հրաշքները, բայց միևնույն ժամանակ չմոռանաս հոգ տանել այն երկու կաթիլ յուղի մասին, որոնք գտնվում են քո գդալի մեջ:

Լրացուցիչ կրթություն

  • Ներկայացնել ձեր մասին պատմող շարադրանք 5-6 նախադասության սահմաններում:
  • Շարադրել մտքերը երջանկության մասին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s