Հունիս, 2022 թվական
Դեկտեմբեր, 2021 թվական
Օգոստոս, 2021 թվական
Փետրվար, 2021 թվական
Սեպտեմբեր, 2020 թվական
Հունիս, 2020 թվական
Դեկտեմբեր, 2019 թվական
- Նշվածներից ո՞րն է ավելորդ:
Աստծո գառ, Նոյի ագռավ, սև աղվես, տրոյական ձի, առաջին ծիծեռնակ, թրջված հավ, սպիտակ գորտ, անատամ գայլ:
Պատասխան՝ սպիտակ գորտ:
- Տրված դարձվածային բառակապակցությունները թարգմանված են բառացի։ Հասկանալով դրանց իմաստները՝ գրե՛ք հայերեն համարժեք դարձվածքները:
ա) Когда рак на горе свистнет (ռուսերենից բառացի`երբ խեցգետինը սարի գլխին կսուլի)-
բ) Crows don’t pick crow’s eyes (անգլերենից բառացի՝ ագռավը ագռավի աչք չի հանի)-
գ) L’enclume et le marteau (ֆրանսերենից բառացի՝ մուրճի և զնդանի արանքում)-
Պատասխաններ՝ էշի զատկին, շունը շանը չի կծի, երկու կրակի արանքում:
- Նույն ժեստը տարբեր երկրներում կարող է միանգամայն տարբեր նշանակություններ ունենալ: Այլ երկրի, ժողովրդի մշակույթը հասկանալու համար կարևոր են նաև ժեստերը: Գտի՛ր տվյալ ժեստի նշանակությունը հայերի համար:
Մատը քունքին պտտել
Արգենտինայում այդ ժեստով կանչում են հեռախոսի մոտ:
Պերուում նշանակում է մտավոր աշխատանքով զբաղվող մարդ:
Հայաստանում…:
Պատասխան՝ Հայաստանում արտահայտում է վիրավորանք՝ ինչ-որ մեկի հիմար, անխելք լինելը:
- Ուղղել բառագործածական սխալները:
ա) Կառավարությունը ծրագրավորել է կենսամակարդակի բարելավմանը հատկացված գումարները ավելացնել ևս տասը տոկոսով։
բ) Հանձինս Անդրանիկի մենք ճանաչում ենք խղճի ու հերոսականության ասպետին:
գ) Մեր մարզիկները դրսից շատ հրավերքներ են ստանում:
դ) Տղաս ակտիվորեն մասնակցել է թերթի հրատարակչությանը։
ե) Թուրքիան հայ ժողովրդի դեմ կատարած մեծագույն հանցանքի համար այսօր պիտի մեղանչի:
զ) Քամի բարձրացավ, և ցերեկվա տոթը տեղիք տվեց երեկոյան զովությանը:
Պատասխաններ՝ ծրագրավորել-ծրագրել, հանձինս-հանձին, հրավերքներ-հրավերներ, հրատարակչություն-հրատարակություն, մեղանչել-զղջալ, տեղիք տալ-տեղի տալ:
- Գտի´ր ամեն շարքի ավելորդ բառը:
ա) Ձյունանուշ, Ամանոր, սահնակ, տոնածառ:
բ) Փաթիլ, եղջերու, նվեր, նամակ:
գ)Կաղանդ պապ, Սանտա Կլաուս, Մեծ Պապուկ, Ձմեռ պապ:
Պատասխաններ՝ ա)սահնակ (պարզ բառ է, մնացածը բարդ են), բ) եղջերու (շնչավոր է, մնացած գոյականներն անշունչ են), գ) Սանտա Կլաուս (հայկական անվանում չէ):
- Տրված բառերի արմատներով կազմել նոր բառեր:
Տարեմուտ, կախազարդ, կեսգիշեր, ձեռնափայտ, նամականիշ, լուսանկար, օրացույց, շրջապտույտ, անուշապուր, զրուցակից, սիրառատ, լուսատու:
- Գրական ստեղծագործությունների տրված անվանումներից ո՞րն է տարբերվում մյուսներից:
ա) Ձախորդ Փանոսը
բ) Քաջ Նազարը
գ)Կռնատ աղջիկը
դ) Կիկոսի մահը
Պատասխան՝ Կռնատ աղջիկը, քանի որ դարձվածային նշանակություն չունի և հատուկ անուն չի պարունակում:
- Տրված բանաստեղծական հատվածում քանի՞ դարձվածային արտահայտություն կա: Ի՞նչ նշանակություն ունեն դրանք:
Մենք որսացինք ձուկը ոսկե,
Ոսկե ձուկը բախտից քինոտ,
Երբ մնում են բազում ազգեր
Իրենց կոտրած տաշտակի մոտ:
Պատասխաններ՝ երկու՝ ոսկե ձուկ (ձկնիկ)- կյանքը բախտավոր կերպով շրջող գործոն՝ միջոց, կոտրած տաշտակի մոտ (առաջ) մնալ (կանգնել)-բռնած գործերի մեջ լրիվ ձախողվել, վերադարձ նախկին խղճուկ վիճակին:
- Գրիր ամանորյա ուղերձ աշխարհի բոլոր երեխաներին: