
Տարիքային հոգեբանություն. վերապատրաստող՝ Տաթև Ավետիսյան,
էլ. փոստի հասցե` t.avetisyan@mskh.am
Թեմա 1․ Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում / նյութ կրտսեր , միջին , ավագ դպրոցականների հոգեկանի զարգացման վերաբերյալ/։
Աշխատանքի ընթացքը՝
Տեսական փոքրիկ նոր նյութի ուսումնասիրությունից հետո խմբային աշխատանքի կազմակերպում, որի ընթացքում մասնակիցները դուրս են բերում տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները,համեմատություններ, զուգահեռներ տանելու համար։
Ըստ տարիքային փուլերի մասնակիցները կկազմեն հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:
Աշխատանքի ամփոփում-քննարկում
Կրտսեր դպրոց | Միջին դպրոց | Ավագ դպրոց |
բարձրանում է ընկալման մակարդակը, ընկալվող օբյեկտները վերլուծել, տարբերակել, դժվար է կենտրոնացնում ուշադրությունը, հիշողությունում պահպանվում են ամենահուզականը, զգացմունքայինը, երևակայության զարգացում, մտածողության փուլային փոփոխությունները | անձնական անկայունություն, չափահասության, մեծ լինելու զգացում. «Ես» կոնցեպցիան, ինտելեկտուալ զարգացման երկկողմանի դրսևորում /քանակական և որակական/, ձեռք է բերում մեծահասակների մտածողության տրամաբանական ձևը, զարգանում է տրամաբանական հիշողությունը, տրամաբանական հիշողության ակտիվ զարգացում, ընթերցանության, մենախոսության և գրավոր խոսքի ակտիվ զարգացում | հասարակության անդամների կարծիքի կարևորում. ձգտում է ինքնուրույնության, կենտրոնանում է գործունեության առարկայի վրա, մտածողության զարգացում, ունի հարուստ բառապաշար, ինքնատիրապետման զարգացում |
Թեմա 2. Ուսումնական հետաքրքրություններ
Տեսասահիկով կներկայացվի սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունների մասին պատմող փոքրիկ նյութ /կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում/ -քննարկում, նոր նյութի ամրապնդում։
Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Կրտսեր դպրոցում
- խաղային ուսուցում
- ուշադրություն, կենտրոնացում
- արտահայտված մեխանիկական հիշողություն
Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Միջին դպրոցում
- գիտելիքի կիրառություն
- նոր գիտելիք, գիտելիքի ամրապնդում
- ինտերակտիվ ուսուցում
- ինքնահաստատում ընկերների միջավայում
Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Ավագ դպրոցում
- ինքնակրթություն, ինքնուսուցման կարողություն
- ինքնուրույնություն
- կիրառելիություն
- մասնագիտական կողմորոշում
Քննարկում, հարց ու պատասխանների միջոցով դուրս ենք բերում սովորողի հետաքրքրությունների խթանմանն ուղղված քայլերը, դրանց զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները
Մասնակիցներին կհանձնարարվի ընթերցման նյութ Դպիր-ից՝ Ուսումնառությունն առանց ուսուցման
Գործնական աշխատանք
Նախորդ օրվա հոդվածի քննարկում, ամբողջացում, /10-15 րոպե/, ապա զույգերով գործնական խմբային աշխատանք
Թեմա 3․Ուսումնառության ոճեր — տեսական նյութը հետևյալ վերնագրերով՝
- Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`
ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ, գործնական/, տեսական
- Ուսուցանելու ոճերի տեսակները`
տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում
- Դրանց արդյունավետ կիրառումը ուսումնառության գործընթացում
Գործնական պարապմունքին ներկայացնել՝
Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:
Գործնական աշխատանքի ամփոփումը կներկայացվի բլոգում
Փորձեմ մեկ նախագծի օրինակով ներկայացնել ուսուցման ոճերի տեսակների կիրառման արդյունավետությունը:
Մոտ երկու տարի առաջ՝ Աղայանական օրերին, մայրենիի դասաժամերին սովորողների հետ «Անահիտ» հեքիաթը կարդացինք, ձայնագրեցինք, լսեցինք, քննարկեցինք, գրեցինք վերլուծություններ: Դիտեցինք համանուն անիմացիոն ֆիլմը, գտանք ֆիլմի և դրա աղբյուր հեքիաթի նմանություններն ու տարբերությունները, քննարկեցինք, ուսումնասիրեցինք մուլտֆիլմի բառապաշարը, ստեղծեցինք հեքիաթի ժամանակակից տարբերակներ, դրանց հիման վրա կազմեցինք ներկայացման սցենար, կատարեցինք դերաբաշխում, բեմադրեցինք «Նոր Անահիտ կամ հեքիաթ քշվածները» ներկայացումը:
Թեմա 4․ Արդյունավետ կառավարում և հաղորդակցում
Յուրաքանչյուր մասնակից փորձում է կարճ ներկայացնել ի՞նչ է հաղորդակցումը և կոնֆլիկտը։ Ապա տեսասահիկով կներկայացվի նոր տեսական նյութը։
Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդյունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով:
Ապա կառաջադրվի որևէ կոնֆլիկտային դեպքի քննարկում, ապա խնդրի լուծում։
Հավելյալ ընթերցանության նյութ՝
Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:
Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը
Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ
Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան
Շնորհակալ եմ հետաքրքիր դասընթացի համար: Հաճելի էին նյութի մատուցման ձևերը՝ քննարկումները, զրույցները, խաղերը: Սիրում եմ հոգեբանությունը, ուսումնասիրել եմ ու կշարունակեմ ուսումնասիրել: