Հեռավար ուսուցման հաշվետվություն

Սովորողներ

  1. Գայանե Հովհաննիսյան-6-րդ դասարան
  2. Արման Ղուկասյան-6-րդ դասարան
  3. Բշեռռավի Շարբել Անթոնի Ֆիլիպի-6-րդ դասարան
  4. Յանեկ Մարտիրոսյան-7-րդ դասարան
  5. Համիկ Դարբինյան-7-րդ դասարան
  6. Անահիտ Հովհաննիսյան-8-րդ դասարան
  7. Նարե Ենգիբարյան-8-րդ դասարան
  8. Վահե Մակվեցյան-8-րդ դասարան

Երրորդ ուսումնական շրջան

Երկրորդ ուսումանական շրջան

Առաջին ուսումնական շրջան

Արման Ղուկասյան (6-րդ դասարան)

Էմմա Հայրապետյան (6-րդ դասարան)

Բարև Ձեզ, ես Էմմա Հայրապետյանն եմ։ Ես տասը տարեկան եմ, շուտով կդառնամ 11 տարեկան։ Ես ապրում եմ  քաղաք Մոսկվայում։ Իմ սիրելի զբաղմունքը նկարելն է։ Սովորելով մենք ստանում ենք ավելի շատ գիտելիքներ։ Հուսով եմ, որ ինձ մոտ կստացվի հեռավար ուսուցումը։ Տեսադաս անցկացնելու համար, կարծում եմ, հարմար կլինի ժամը 13։00-15։00 ընկած ժամանակահատվածը։

Գայանե Հովհաննիսյան (6-րդ դասարան)

Բարև Ձեզ ես Գայանեն եմ։ Ես 11 տարեկան եմ ։ Ես ապրում եմ Չինաստանում’ Շանհայ քաղաքում։ Շանհայ քաղաքը ամենամեծ քաղաքն է Չինաստանում, այն ունի շատ շքեղ վայրեր։ Շանհայը երկնաքերի քաղաք է։ Այստեղ են գտնվում  աշխարհի շատ հայտնի, տեսարժան վայրեր, ինչպիսիք են՝ Մադամ  Թյուսոյի թանգարանը, աշխարհահռչակ Դիսնեյլենդը և այլն։ Ես հաճախում եմ նկարչության դասերի,  նախնտրում եմ նկարել ջրաներկով,  կարծում եմ, որ նկարը առանց գույնի այդքան էլ գեղեցիկ չէ, ես շատ եմ սիրում երաժշտություն լսել,  ես չեմ կարողանում պատկերացնել աշխարհը առանց երգի։ Իսկ իմ  ամենասիրելի առարկան  տեխնոլոգիան է։ Ես հաճույքով եմ մի բանից մի այլ բան պատրաստում։։ Այդքան էլ  չեմ սիրում դաս անել։ Տիրապետում եմ անգլերենին եւ ռուսերենին։ Ես   ցանկանում եմ սովորել շատ շատ լեզուներեր, մայրս ասում է, որ ինձ մոտ լեզուներ սովորելը հեշտ է ստացվում,  և  ցանկությունս է ժամանել շատ տարբեր  երկրներ։ Դե ինչ,  այսքանը իմ մասին։

Համիկ Դարբինյան (7-րդ դասարան)

Իմ անունը Համիկ է, 12 տարեկան եմ։ Ապրում եմ ես Չինաստանում՝ Ջինինգ քաղաքում։ Շատ եմ սիրում խաղալ բասկետբոլ և համակարգչային խաղեր, նաև հետաքրքրվում եմ լեզուներով, հիմա խոսում եմ 3 լեզվով, բայց նաև սովորում եմ չորրորդ լեզուն՝ չինարենը։ Սովորելը շատ կարևոր է ինձ համար, քանի որ ես ուզում եմ, որ երբ մեծանամ, իմ ծնողները հպարտ լինեն ինձանով։ Մեր ուսուցումից շատ լավ ակնկալիքներ ունեմ, քանի որ ես շատ եմ սիրում սովորել իմ մայրենի լեզուն։

Յանեկ Մարտիրոսյան (7-րդ դասարան)

Գոյական

  1. Աղմուկը կարող է հիշողության (հիշել) կորստի (կորչել) պատճառ դառնալ:
  2. Աշխատանքից (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային երթևեկության (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսքը (խոսել)։
  1. Կա  ենթադրություն, որ ջուրը  ոչ  միայն Երկրի, այլ նաև  ուրիշ  մոլորակների  վրա  է շատ:
  2.  Կենսաբանները (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:
  3. Բժշկության  խորհրդանիշը եղել  և  մնում է  օձը։

Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

  1. վանք, անտառ, գայլ, երեխա, թփուտ
  2. բոլոր  բառերը  իրանիշ   են

     Երեխա–անձնանիշ

  1. հարսնացու, տիեզերագնաց, եղբայր, գիտնական, առնետ

    առնետ–իրանիշ

  1. Հովհաննես Թումանյան, Թբիլիսի, Լուսաստղ մոլորակ, «Ջութակ և սրինգ»
  2. Հովհաննես  Թումանյան–անձնանիշ
  3. կապիկ, տեր, սարսափ, կամուրջ, երեխա

      Երեխա–անձնանիշ

Տրված գոյականները երկու խմբի բաժանիր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիներ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ,օրացույց

          եզկ․                                           հոգն․             Մարմին                  մարմիններ         

         օրացույց                  օրացույցներ

        դաշտ                         դաշտեր

        նյութ                           նյութեր

         մշակույթ                    մշակույթներ

       ժամանակ                       ժամանակներ

      շարժում                     շարժումներ

 Տրված գոյականները դարձրո ́ւ հոգնակի եւ բացատրի ́ր օրինաչափությունները:

Ա. Ձեւ, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր։

միավանկ  բառեր+եր

Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղեւոր:

   բազմավանկ   բառեր+  ներ

Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:

+ներ

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

վերջին  վանկում  ը–ունեցող  բառեր+եր

Անահիտ Հովհաննիսյան (8-րդ դասարան)

1. Տրված բառերը բաժանել՝ ըստ խոսքի մասի պատկանելության՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր (յուրաքանչյուրից ընտրել երեք բառ):

գոյական- թութակ, կացին, հովիվ

ածական- դեղին, երկար,

թվական- Հարյուր իննսուներեք, երրորդ, հնգական

դերանուն- դու, բոլորը, ոչ մեկը

բայ- մտերմանալ, ընկերանալ, կրկնել

մակբայ- դանդաղ, կամաց-կամաց, արագ

կապ- վրա, բացի, մասին

շաղկապ- թե, որպեսզի, որովհետև

ձայնարկություն- վա՜յ, ա՜խ, է՜

վերաբերական բառեր- անշուշտ, հավանաբար, կարծես

2. Տեսնել, թե նախորդ վարժության մեջ տրված բառերից որը ինչ հարցի է պատասխանում և բացատրել խոսքի մասերի նման խմբավորումը:

գոյական-ով, ովքեր, ինչ, ինչեր

ածական-ինչպիսի, որպիսի

թվական-որքան, ինչքան, քանի

դերանուն-գ․ ով, ինչ, ած․ որը, ում, թվ․ քանիս

բայ-ինչ անել, ինչ լինել

մակբայ-որտեղ, ինչպես, երբ, ինչու

կապ-հարցի չեն պատասխանում

շաղկապ- հարցի չեն պատասխանում

ձայնարկություն- հարցի չեն պատասխանում

վերաբերական բառեր- հարցի չեն պատասխանում

3. Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմել:Անք, ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ու, ան, իկ, պան, ստան, ուհի:

չափածո, պահածո, դերասան, երգահան, հարգանք, խնդրանք, քաղաքացի, պահածո, մարտիկ, քույրիկ, ձագուկ, մարդուկ, սասունցի, մշեցի, բերք, հումք, երգիչ, պատմիչ, այցելու, վրիժառու, հարսանիք, չարիք, այգեպան, նախրապան, բուրաստան, ծառաստան, ընկերուհի, աշակերտուհի։

4. Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձնել և բացատրել օրինաչափությունը:

· Ուժ-ուժեր, տարր-տարրեր, ծով-ծովեր, կույտ-կույտեր, բերդ-բերդեր, շենք-շենքեր, ձեռք-ձեռքեր:

· Ճանապարհ-ճանապարհներ, գաղտնիք-գաղտնիքներ, հրաշք-հրաշքներ, մեքենա-մեքենաներ, շրջան-շրջաններ, շինություն-շինություններ, նավահանգիստ-նավահանգիստներ;

· Գառ-գառներ, դուռ-դռներ, մատ-մատներ, մուկ-մկներ, թոռ-թոռներ, ձուկ-ձկներ, լեռ-լեռներ, բեռ-բեռներ:

· Աստղ-աստղեր, արկղ-արկղեր, վագր-վագրեր, անգղ-անգղեր, սանր-սանրեր:

· Ծովածոց-ծովածոցեր, սուզանավ-սուզանավեր, դաշտավայր-դաշտավայրեր, շնագայլ-շնագայլեր, հեռագիր-հեռագրեր, լրագիր-լրագրեր:

· Քարտաշ-քարտաշներ, գրագիր-գրագիրներ, լեռնագործ-լեռնագործներ, բեռնակիր-բեռնակիրներ:

· Մարդ-մարդիկ, կին-կանայք:

Հոգնակի թիվը կազմվում է՝ միավանկ բառերին ավելացնելով եր, իսկ բազմավանկ բառերին՝ ներ մերջավորությունները։ Կան շատ բառեր, բացառություններ, որոնք չեն ենթարկվում տվյալ կանոնին։

5. Փակագծերում տրված բառերը հոգնակի դարձնել և համապատասխան ձևով գրել կետերի փոխարեն:

· Մրցող լաստանավերը(լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:

· Հարթավայրերը(հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:

· Օթերևութաբանները(օթերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:

· Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառնադաշտերի(սառցադաշտ) պատճառով:

· Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը(քարակույտ):

· Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից(ջրվեժ) մեկը՝ Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:

· Շատ ծովախորշեր(ծովախորշ) վերածվել են ցամաքի:

Խմբագրական աշխատանքներ

· Ուղղում ենք նախադասություններում հանդիպած ուղղագրական, կետադրական, շարադասական և այլ սխալները:

· Գտնում ենք գոյականները, որոշում դրանց հատկանիշները;

1. Երբ Մարիամի ընկերուհին՝ Շուշանը, երդվում է իր մոր գերեզմանով և պատմում իր լսած խոսակցությունը, Մարիամի մեջ առաջանում է հույս:

2. Իրականում դա կախված է մարդուց․ ինչ-որ մեկը կարող է խոսել միայն ձայնային հաղորդագրություններով, իսկ մեկ ուրիշը ընդանրապես չի օգտվում ձայնային հաղորդագրություններից:

3. Խոսակցության ընթացքում ընկերուհին պատմում է Մարիամին, որ նրանց հետևի հաշվապահը, ով ծանոթ է Մարիամին, քննարկում էր օրիորդին ամուսնության առաջարկություն անելու միտքը:

4. Քանի որ մենք նամակ գրելու համար օգտագործում ենք լատինատառեր, ես չեմ կարող ասել, որ բառի մեջ կա ուղղագրական սխալ։

5. Ճիշտն ասած՝ համարյա չենք հետևում նրանց, քանի որ ընկերների հետ նամակագրության ժամանակ չկա պատասխանատվություն, որ կարող է կարծիքը փողվել սխալների դեպքում, կամ կարելի է դիտողություն ստանալ և այլն:

6. Այնպիսի մարդիկ կան, ովքեր փոքր կատակից նեղանում են, սակայն ես և իմ ընկերուհիները միշտ իրար հետ կատակով ենք շփվում, և որևէ մեկը մեզնից չի նեղանում։

7. Կարդալով ես հասկացա, որ նրա մանկությունը այդքան էլ լավը չէր եղել, չնայած որ նա տխրում էր այդ հիշողության պատճառով, նրան հանգստացնում էր հաշվապահի մասին միտքը։

Գրականություն Ընթերցում ենք Ստեփան Զորյանի «Ճաշ» պատմվածքը: 

1. Արի տեսնենք՝ ինչպիսին էր ճաշի ծեսը Սահյանի նկարագրած նահապետական գյուղական ընտանիքում ու համեմատենք Զորյանի պատմվածքում ներկայացված ճաշի հետ:

2. Ինչպե՞ս կմեկնաբանես:

· Տիրում է մաքրություն, լիություն ու ձևականություն։

3. Ինչպիսի՞ն էր Լևոն Ազիզյանի ճաշի ծեսն, ու ի՞նչ դեր ուներ այն իր ու սպասավոր Գրիգորի կյանքում:

Ամեն անգամ երբ գալիս էր ճաշի ծեսի օրն, ընդարձակ ճաշասենյակի երկար սեղանի մոտ, որի վրա կարող է ճաշել քսանից ավելի մարդ, Լևոն Ազիզյանը նստած է մենակ՝ կուրծքը ծածկած սպիտակ անձեռոցիկով։ Նրա ետևը, կանգնած է նրա սպասավորը, մոտ քառասուն տարեկան, ճերմակ գոգնոցով մի մարդ, որ միաժամանակ կատարում է և՛ խոհարարի պաշտոն, և՛ դռնապանի գործ։

4. Հերոսների տխուր լինելու պատճառները «Ճաշ» պատմվածքում որո՞նք էին:

Լևոն Ազիզյանի տխրության պատճառն զավակներ չունենալն ու ծերության մոտեցող հասակում կնոջից զրկվելն էր, իսկ սպասավորի տխրության պատճառը՝ ամեն օր նկատողություն ստանալովՊարոն Լևոնից՝ աշխատավարձ չստանալն էր։

5. Ճաշի ու ճաշատեսակների շուրջ խոսակցություններն իրականում ի՞նչ կարևոր հարցերի ու մեծ հոգսերի, վշտերի մասին էին բարձրաձայնում:

Պարոն Լևոնը խոսում էր սպասավորի՝ վատ խոհարար լինելուց, իսկ սպասավորը ուզում էր ստանալ իր աշխատավարձը։

6. Արի փորձենք գտնել հիմնավոր պատճառները.

· Լևոն Ազիզյանի մենակության,

Լևոն Ազիզյանը մենակ էր, քանի որ նրա կինը մահացել էր, և նա նույնպես չուներ երեխաներ և ընկերներ:

· նրա՝ մարդկանց չվստահելու,

· նրա՝ հայերի մասին ունեցած կարծրատիպերի,

7. Ըստ քեզ՝ ինչո՞ւ էր հերոսների համար դժվար խոսել իրենց իրական վշտերի մասին:

8. Բացատրում ենք բառերը.

· անվրդով-խաղաղ

· ռանչպար-հողագործ

· տուտ-կտորի՝ գործվածքի կամ որևէ այլ բանի ծայրերից այն մեկը

· բազար-շուկա

· ժարկո- տապակելով պատրաստած մսեղեն կերակրատեսակ

· չխրթմա- մսով (առավելապես՝ հավի մսով), ալյուրով, սոխով, քացախով և հարած ձվով պատրաստվող ջրիկ կերակրատեսակ:

Գտնում ենք սխալ գրությամբ բառերն ու ուղղում:

· Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրբազան, համբերություն, դափնի:

· Խորթ, զվարթ, պարթև, նյարդ, թարթել, երդվել, փարթամ:

· Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարցուփորձ, հարձակում, մրցույթ:

· Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օձանման, ով, որովհետև, ատաղձագործ:

· Զմրուխտ, բախտավոր, թախտ, խեղդել, կխտար, խրոխտ, ողկույզ, տախտակ, նախկին:

· Ճեղքել, կմախք, աղքատ, կողպեք, վխտալ, եղբայր, սանդուղք:

2. Բացատրում ենք տրված բառերի կազմությունն ու գրությունը:

· Անհյուրընկալ-ան-հյուր-ընկալ-բարդ ածանցավոր բառ, ան-նախածանց, հյուր-արմատ, ընկալ-արմատ,

· Զրուցընկեր-բարդ բառ, դյուրընկալ-բարդ բառ, գահընկեց-բարդ բառ, անընդհատ-ածանցավոր բառ, համընթաց-բարդ բառ:

· Միջօրե-բարդ բառ, հանապազօրյա-բարդ ածանցավոր բառ, ոսկեզօծ-բարդ բառ, ապօրինի-ածանցավոր բառ, առօրյա-բարդ ածանցավոր բառ, առօրեական- բարդ ածանցավոր բառ, բացօթյա- բարդ ածանցավոր բառ, զօրուգիշեր-բարդ բառ:

· Մանրէ-բարդ բառ, վայրէջք- բարդ բառ, հնէաբան- բարդ բառ, որևէ-բարդ բառ, երբևէ-բարդ բառ, որևիցե-բարդ ածանցավոր բառ:

3. Որտեղ անհրաժեշտ է, գրում ենք ը:

· Անակ.նկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակ.նթարթ, անընդմեջ, լուս.նկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի, ակ.նհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

4. Կետերի փոխարեն գրում ենք դհ, դ կամ թ:

· Ընթացք, ընդարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընթանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի:

5. Պարզում ենք, թե ինչի հիման վրա է կազմվել բառաշարքը՝ ավելացնելով նոր բառեր:

· Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ, ագեվազ, հոգեվիճակ, ոսկեվարս, ուղեվճար, հոգեվարք:

Օր 2

1. Գրում ենք բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի է տառով՝

· բառասկզբում, էջ, էկրան, էլեկտրական

· բառամիջում, վայրէջք, ելևէջ,

· բառավերջում, մանրէ, ինչևէ, որևէ

2. Գրում ենք բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի ե տառով՝

· բառասկզբում, են, եք, ենք

· բառամիջում, դեղձ, դեղին, բերան

· բառավերջում, նախօրե, միջօրե

3. Գրում ենք հինգական բառ, որոնց մեջ ե տառն արտահայտի յէ հնչյունակապակցությունը՝

· բառասկզբում, եղնիկ, եղևնի, երգ, եղրևանի, երջանիկ

· բառամիջում, ամենաերկար, վրաերթ, կերգեմ, չերազել, ամենաերջանիկ

4. Գրում ենք հինգական բառ, որոնց մեջ օ հնչյունն արտահայտվի օ տառով՝

· բառասկզբում, օրորոց, օվկիանոս, օձ, օրինակ, օդաչու

· բառամիջում, անօթևան, կեսօր, օրեցօր, ապօրինի, միջօրե

5. Գրում ենք բառեր, որոնց մեջ օ հնչյունն արտահայտվի ո տառով՝

· բառասկզբում, ով, ովքեր

· բառամիջում, կով, ծով, սոխ

· բառավերջում, պահածո, մետրո

6. Գրում ենք բառեր, որոնց մեջ ո տառն արտահայտի վօ հնչյունակապակցությունը՝

· բառասկզբում, որսորդ, ոզնի, ոչխար

· բառամիջում, ամենաորակյալ, կորոշենք, կորոնեմ

7. Գրում ենք տասը բառեր, որոնց մեջ մեջ հնչյունների և տառերի քանակները չհամապատասխանեն: Օրինակ՝ ողորկ-5 տառ, 6 հնչյուն:

Անձրև, սև, արև, բարև, տերև, վերև, երևի, երազանք, որդի, ոզնի։

8. Գրում ենք տասը այնպիսի բառեր, որոնց գրությունն ու արտասանությունը տարբերվեն: Օրինակ՝ ռադիո, եղբայր:

Երփներանգ, դարբին, համբերել, աղբյուր, շաբաթ, անգամ, միանգամից, ավագ, մարգարե, կարագ։

9. Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինում ենք նման հնչողություն ունեցող տրված արմատներով:

· Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

· Թոքախտ, աղտոտել, ոխակալ,ողնաշար, վարքուբարք, վարկաբեկել, ուխտադրուժ, ուղտատեր, վարքուբարք, բարկություն, թյուրիմացություն, ձյունաթույր, համբույր, բյուրավոր:

· Գրականություն 

Ընթերցում ենք Զորյանի «Ջերմաչափը» պատմվածքը:

1. Ընթերցելուց հետո գրավոր պատասխանում ենք հարցերին:

· Պարոն Կարապետի մականունն ինչպե՞ս էր առաջացել:

Նրան այդպես կոչում էին այն պատճառով, որ նա իր ֆիզիկականով պարզ որոշում էր տարվա չորս եղանակների փոփոխությունը։

Օրինակ,երբ աշունը գար, պարոն Կարապետը կսկսեր ուսերը բարձրացնել, և մինչև ձմեռնամուտ կհասցներ ականջների մոտ․ իսկ երբ գալիս էր գարունը, նրա ուսերը հետզհետե իջնում էին նորից և մինչև ամառ բռնում իրենց կանոնավոր դիրքը։

· Է՞լ ինչ մականուն ուներ նա:

Պարոն Կարապետը այնքան շատ էր կրկնում «կարգ ու կանոն» բառերը, որ աշակերտները նրան կպցրել էին մի երկրորդ անուն ևս — «Կարգ ու կանոն»։

· Ինչպես էլ մեկնաբանում պարոն Կարապետն իր՝ դպրոցից դուրս չգալը:

— Ա՜, զբոսնելու գնամ, որ այստեղ ամեն ինչ տակն ու վրա անե՞ք… Չէ՛, չեք տեսնի…

· Կարգ ու կանոնն ինչպե՞ս էր պահվում կերակուրների դեպքում:

«Կարգ ու կանոնով» առաջնորդվելով նա սեղանատուն էր ուղարկում այնքան քիչ կերակուր, որ աշակերտները քաղցած նստում էին — սոված վեր կենում։ Երբ երեխաները բողոքում էին տեսուչին, խոհարարն ասում էր․ «Կարգ ու կանոնը լավ բան է, պարոն տեսուչ. եթե աշակերտներին շատ կերակուր տանք, նրանք ձեզ չեն լսի. փորձով գիտեմ»։

· Ինչո՞ւ պարոն Կարապետին դպրոցում չէին սիրում, եթե ամեն կերպ աշխատում էր կարգ ու կանոնը պահել:

Նրան չէին սիրում քանի որ նա չէր թողնում որպեսզի աշակերտները պահեին իրենց այնպես ինչպես իրենք էին ուզում, բարկանում էր երբ սկսում էին երգ ասել, ծիծաղել դպրոցի բակում։ Նույնիսկ գիշերը հսկում էր որ ամեն մի աշակերտ քնի։

· Ո՞րն է դառնում աշակերտների և պարոն Կարապետի գլխավոր կոնֆլիկտի պատճառը:

Մի երեկո, երբ քնելու ժամն էր, երեխաներից մեկը կարդում էր Զոլայի վեպերից մեկը։Պարոն Կարապետի՝ ննջարան մտնելուն պես նա գիրքը դրեց բարձի տակ և վերմակը քաշեց գլխին, բայց պարոն Կարապետը, մտածելով, որ դա հեղափոխական գիրք է, վերցրեց այն։Երեխաները փորձեցին վերցնել գիրքը, սակայն պարոն Կարապետը արագ անհետացավ՝ դուռը ամուր շրխկացնելով։

· Ինչո՞ւ էր պարոն Կարապետը տխուր մարդ:

Պարոն Կարապետը չուներ տուն և ընտանիք։ Միակ հետաքրքրությունն ու զբաղմունքը դպրոցն էր։

· Ինչպե՞ս կմեկնաբանես պատմվածքի վերջին տողերը. «Խե՜ղճ «Ջերմաչափ»… Արդյոք որտե՞ղ ես հիմա։ Ես այժմ պատրաստ եմ ամեն ինչ ներել քեզ…»:

Պարոն Կարապետի հեռանալուց հետո  երեխաները մտածում էին, որ առանց նրա դպրոցում տխուր է, ու դպրոցը լիարժեք չէ։

· Արի հիշենք «Ջերմաչափի» նման մարդկանց մեզ ծանոթ այլ ստեղծագործություններից: 

Այս պահին չեմ կարող նմանատիպ ստեղծագործություններ մտաբերել, սակայն կարող եմ պատմել տատիկիս մասին, ինչպես նաև այն մարդկանց մասին ,ովքեր ունեն ճնշման տատանում և հոդացավեր։Օրինակ,՝ երբ տատիկիս ճնշումը բարձրանում է կամ ունենում է հոդացավեր, նա ասում է, որ հաջորդ օրը եղանակը փոխվելու է՝ անձրև կամ ձյուն է գալու։