Համընդհանուր ներառում

Համընդհանուր ներառում /10 ժամ, 1 կրեդիտ/, վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

Աշխատանք

Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներ

 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

  • Հեղինակային մանկավարժությունն ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի լիարժեք ներառումը, մասնակցությունը ուսումնական տարաբնույթ նախագծերին, նախաձեռնություններին: Դասավանդող-ծնող-հոգեբան համագործակցությունն օգնում է բազմակողմանիորեն դիտարկել սովորողի համար առկա կրթական դժվարությունները, խնդիրները, գտնել հնարավորինս արդյունավետ լուծումներ:


Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

Կարդացի ներառական մանկավարժությանը նվիրված հոդվածները: «Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» հոդվածում ներառականության մոտեցումն ավելի լայն էր դիտարկվում և ավելի մոտ էր իմ համոզմունքներին:

Ներառականությունը մանկավարժության պարտադիր, բարդ ու բազմակողմ բաղադրիչ է, որի հնարավորությունների գոնե մասնակի իրացման ներկա կրթական համակարգերը դժվարանում են հասնել: Մանկավարժի ներառական մոտեցման սկզբունքը չի սահմանափակվում միայն հատուկ կարիքով սովորողների համար կրթական խնդիրների դիտարկմամբ, այն պետք է տարածվի յուրաքանչյուր սովորողի կարիքների վրա: Ոչ մի սովորող չպետք է մնա լուսանցքից դուրս. մանկավարժությունը տեղով ներառականությունն է:

Որպես հայոց լեզվի մասնագետ՝ վաղուց նկատել էի որոշ սովորողների՝ արևելահայերենի լեզվակիր չլինելու հետևանքով առաջացած ու հնարավոր բարդությունները: Քննությունները գերազանցապես կազմակերպվում են ընդհանուր չափանիշների դիրքերից բոլորին քննելու (հիմնականում՝ թեստային ստուգման) սկզբունքով, ինչն արդեն քար է գցում կրթական համակարգում ներառականության շուրջ եղած մոտեցումների, հնարավորութոյւնների վրա:

Թեմա 2. Սովորողներ կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Աշխատանք

Ծանոթանալ, կարողանալ բացահայտել և ճանաչել երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Կարողանալ տարբերել կրթական կրիքները: Քննարկել առանձին դեպքեր:

Իմ մանկավարժական գործունեության ընթացքում աշխատել եմ (ինտելեկտուալ) մտավոր, ձայնի և խոսքի, շարժողական ֆունկցիաների տարբեր աստիճանի խանգարումներով սովորողների հետ: Առկա խնդիրները դիտարկելով՝ համագործակցել եմ սովորողի ծնողի և դպրոցի հոգեբանի հետ, փորձել ենք գտնել աշխատանքի արդյունավետ ձևեր:

Նոթբուքը որպես խոսքի զարգացման միջոց աուտիզմով սովորողների համար, Աննա Օհանյան

Նոթբուքով ուսուցումը նպաստում է աուտիզմով և կրթական այլ կարիքներով սովորողների աշխատանքի արդյունավետությանը, արագությանը, դյուրացմանը:

Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ:

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգԿրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց ձեռնարկ)

Աշխատանք

Ծանոթանալ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին, ըստ առաջնայնության դուրս բերել հինգ դրույթներ և հիմանվորել կարևորությունը: Անել կարգին ուղղված առաջարկներ:

1. Դպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն սովորողներին, ովքեր սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող:

Մանկավարժահոգեբանական աջակցություն պետք է ստանան ոչ միայն հատուկ կարիքով սովորողները, որոնց խնդիրները գնահատված, հաստատված են համապատասխան մասնագետների կողմից, այլև այլ սովորողներ, որոնց կարիքը գնահատված չէ, բայց ունեն որոշակի խնդիրներ, դժվարություններ, առհասարակ, սովորողի ու մանկավարժական աշխատողի համար պետք է ապահովվի նման օժանդակությունը:

2. Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության խմբի միջոցով (այսուհետ` աջակցության խումբ)։

3. Աջակցության խմբի կազմում ընդգրկվում են հաստատության ուսուցչի օգնականը(ները), հատուկ մանկավարժը(ները), հոգեբանը, սոցիալական մանկավարժը և բուժքույրը: Եթե հաստատությունում չկան նշված մասնագետները, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային կենտրոնից: Դպրոցական մակարդակում աջակցության խումբը, սերտ համագործակցելով ուսուցիչների և սովորողի ծնողների հետ, իրականացնում է դպրոցական մակարդակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն ու կրթության արդյունավետ կազմակերպումը:

Կարևորում եմ աջակցության խմբի աշխատանքները հատուկ կարիքով սովորողի դասընկերների հետ, որոնք ոչ պակաս կարևոր ներդրում կարող են ունենալ սովորողի՝ կրթական գործընթացներում ներառման, ակտիվ մասնակցության գործում:

4. Աջակցության խումբը դասաժամերի ընթացքում անցկացնում է դիտարկումներ (առնվազն 3 դասաժամ մեկ օրվա ընթացքում), կատարում է ուսումնական նյութերի հարմարեցումներ, մշակում է հաջորդ օրվա դասի պլանների վերաբերյալ առաջարկություններ՝ կապված մանկավարժական մեթոդների և առաջադրանքների հետ, իրականացնում է սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցության ծառայությունների տրամադրման այլ աշխատանքներ:

Կարծում եմ՝ ճիշտ է դիտարկումներ իրականացնելը ոչ միայն դասաժամերին, այլև դասամիջոցներին, դասից դուրս, երբ սովորողն ավելի ազատ ու անկաշկանդ է իրեն դրսևորում տարբեր հարաբերություններում, դա թույլ կտա նրա վարքագծային փոփոխություններն ու առանձնահատկություններն ավելի բազմակողմ դիտել, հասկանալ:

5. Անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր կիսամյակի ավարտին, վերանայվում են ԱՈՒՊ-ով սահմանված խնդիրները և գործողությունները, ինչպես նաև աշխատանքների ծավալները:

Ծանթոանալ Դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:

Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ,

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության հանընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Աշխատանք

Ծանոթանալ ներառող դասավանդման հիմանկան սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնկան ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում:

  • Մասնակցել եմ արդյունավետ քննարկմանը:

Համատեղ դասավանդման մոդելների մասին գրել հինգական նկատառումներ՝ առավելությունները և թերությունները: 

  • Աջակցող դասավանդում. այս դեպքում դասը վարող դասավանդողի՝ դասարանի հետ եղած կապը, սովորողներից յուրաքանչյուրի՝ խնդրի ընկալման, բարդությունների, առանձնահատկությունների ամբողջական ըմբռնումը կտուժեն:
  • Զուգահեռ դասավանդում. սխալ եմ համարում սովորողների սորտավորումը. այն ցանկացած դեպքում լինելու է հարաբերական՝ հիմնված միակողմանի չափանիշների վրա, ձևավորելու է որոշ սովորողների մոտ էլիտարիստական հակումներ, գերազանցության զգացում, մյուս մասին մոտ՝ հակառակը՝ թերարժեքության բարդույթ, տուժելու է ներառականությունը:
  • Թիմային դասավանդում. սա ավելի հաջող մոդել է. ինքս, համագործակցելով իմ գործընկերների հետ, հաճախ եմ կիրառում այն (հատկապես ճամբարային օրերին), սովորողների համար դասերն անցնում են ավելի հաճելի, հետաքրքիր, հագեցած, նրանց անուղղակիորեն տրվում է նաև համագործակցության, փոխլրացման օրինակ, որից շատ բան կարելի է վերցնել, կիրառել:
  • Այլընտրանքային դասավանդում. ավելի արդյունավետ կլինի երկրորդ ուսուցչի՝ ոչ թե խմբի, այլ մի քանի (երկու-երեք) հոգու հետ աշխատելու դեպքում:
  • Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելով դասավանդում. էլի ենթադրում է սովորողների տեսակավորում. որպես սովորող՝ դպրոցական տարիներին աշխատել եմ այս մոդելով. այնքան էլ արդյունավետ չէ:

Ուսումնասիրել հետևյալ երկու հոդվածները, գրախոսել դրանիցից մեկը:

Աննա Օհանյանն իր հոդվածում ընդգծում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունները կրթական գործընթացներում: Դրանց խելամիտ կիրառումը կարող է մեծապես նպաստել նաև ներառականության հնարավորությունների մեծացմանը: Այսօր ստեղծվում են տարբեր խելացի հավելվածներ, ծրագրեր, որոնց տիրապետումը անասելի օգնություն կարող է լինել ուսուցման մեջ: Պետք է պարզապես ուսումնասիրել դրանք, կազմակերպել դասընթացներ, որ սովորողին, ծնողին, մանկավարժական աշխատողին մատչելի դառնան, հասկանալի, կիրառելի:

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

  • Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
  • Անհատական ուսուցման պլամ (ԱՈւՊ), ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Աշխատանք

Ծանոթանալ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում գործող կրթական ծրագրերայինի հարմարեցումներին (առկա, հեռակա, հեռավար, անհատական դասացուցակով աշխաանք) առանձնահատկություններին:

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրաթահամալիրում կիրառվող), ուսուցման պլանավորում (օրինակելի ձև և կրթահամալիրում իրականացվող համընդհանուր ներառական կրթությունից բխող առանձնահատկություններ):

Գրել ԱՈւՊ-ին վերբերվող հինգ նկատառում:

  • Այն թույլ է տալիս դասավանդող-ծնող-հոգեբան կապով ամուր համագործակցություն կառուցել՝ հստակեցնելով առկա խնդիրները:
  • Ուղենշվում են սովորողի հետ հիմնական աշխատանքները, դրանց ձևերն ու հիմնական բովանդակությունը:
  • Սովորողի նախասիրությունների ու լրացուցիչ կրթության աշխատանքների արձանագրումը կարևոր գործոն է անհատականացված ուսուցման հասնելու հարցում:

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

Աշխատանք

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

Առաջին հոդվածն ընթերցելով՝ առանձնացրի, կարևորեցի հետևյալը.

Ուսումնական հատուկ կարիքով երեխաների ընդհանրությունները.

  • Նրանք ունեն թույլ զարգացած կարճատև և երկարատև հիշողություն
  • ունեն հանդուրժողականության ցածր և հիասթափության բարձր մակարդակներ
  • ունեն ինքնագնահատման թույլ զգացողություն
  • դյուրագրգիռ են
  • նրանց համար դժվար և նույնիսկ անհնար է երկար ժամանակ աշխատել միևնույն առաջադրանքի վրա:
  • անմիջական են արտահայտվելիս, հաճախ չեն կարողանում վերահսկել իրենց հույզերը
  • հեշտությամբ են շփոթվում
  • պահանջկոտ ու հրամայական տոնով են խոսում
  • դժվարությամբ են աշխատում ուրիշների հետ
  • դժվարանում են մտապահել բարդեցված ցուցումները և այն ցուցումները, որոնք տևական ժամանակ առաջ են ասվել
  • մեծ և փոքր մկանային խմբերի համակարգման (կոորդինացիայի) խնդիրներ ունեն
  • ձեռագիրը վատն է
  • վատն է ժամանակի զգացողությունը

Ըստ այդմ՝ առաջարկվում էր հատուկ ռազմավարություն որդեգրել նրանց հետ աշխատանքում: Պետք է գործածել մեթոդների, ուսումնական նյութերի, վարքագծային դրսևորումների բազմազանություն:

Սովորող-սովորեցնող նախագիծ

Ուսումնական ճամփորդություններ

Համագործակցային նախագծեր

Ընտանեկան նախագծեր

Թեմա 7. Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)

  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
  • Ինքնակրթություն

Աշխատանք

Շրջված դասարանի մեթոդով ծանոթանալ մոդուլի  <<Բովանդակություն>> բաժնում նշված նյութերին, կազմակերպել քննարկում:

Միասին ծանոթացանք մոդուլի բովանդակությանը, կարդացինք հոդվածները, կազմակերպեցինք քննարկումներ, վերլուծական աշխատանքներ կատարեցինք։

Վերապատրաստման այս շաբաթվա թեմաներն ու ուսումնական նյութերն ինձ համար շատ հետաքրքիր, օգտակար էին, բազմաթիվ կրթական խնդիրներ հստակեցնող, ուղենշող: Շնորհակալ եմ: