Լրացուցիչ կրթության փաթեթ

Սեպտեմբեր

  • Նախասիրությունների, նպատակների ներկայացում այբբենական կարգով,
  • Խրատ-նամակներ ստեղծագործությունների հերոսներին,
  • Սիրելի երգերի բառապաշարի տառերի ու հնչյունների, ձայնավոր ու բաղաձայն հնչյունների ուսումնասիրություն,
  • Շարադրանքների թեմաներ
    • Երջանկության մասին
    • Կռիլովյան առակը մարդկանց աշխարհում
    • Եթե ես վիշապ ունենայի
    • Կյանքն աշնանը
    • Այլ

Հոկտեմբեր

  • Տարբեր թռչունների նվիրված հայերեն երգերի ու բանաստեղծությունների ցանկի կազմում ու ներկայացում այբբենական կարգով,
  • Հայկական օրորոցայինների բառերի հնչյունային ու վանկային ուսումնասիրություն,
  • Տարբեր դիցարանների ուսումնասիրություն ու դիցական կերպարներով առասպելների ստեղծում,
  • Առասպելների ժամանակակից տարբերակների ստեղծում
    • Սիզիփոսյան աշխատանք. իմ ժամանակակից տարբերակը
    • Եթե Պիգմալիոնն ապրեր մեր օրերում
    • Այլ
  • Շարադրանքների թեմաներ
    • Իմ մանկության թռչունը
    • Իմ երազանքների ապագան
    • Եթե չլիներ «այո» բառը
    • Առակ պատասխանի փոխարեն
    • Եթե Կուպիդոնն ինձ նետեր նվիրեր
    • Նամակ Ապոլլոնին
    • Իմ հետաքրքիր կատակներից մեկը
    • Այլ

Նոյեմբեր

  • Հեքիաթների ժամանակակից տարբերակների ստեղծում,
  • Հեքիաթաշփոթների ստեղծում,
  • Առակների ստեղծում` վերնագիր դարձնելով առած-ասացվածքներից մեկը,
  • Կերպարների վերլուծություններ
  • Շարադրանքների թեմաներ
    • Հեքիաթն իմ դպրոցում
    • Հեքիաթների դերը իմ կյանքում
    • Մեր օրերի նազարները
    • Այն, ինչ մնաց հեքիաթներից
    • Այլ
  • Ընտրում ենք հայերեն դեռևս չթարգմանված որևէ օտարալեզու հեքիաթ և թարգմանում այն հայերեն: Եթե հեքիաթը երկար է, կարող ենք այն մասերի բաժանել ու աշխատել մի քանի հոգով:
  • Դերային տարբերակով ձայնագրում ենք մեր ուսումնասիրած հեքիաթներից որևէ մեկը:
  • Տեսանյութ ենք պատրաստում, որտեղ մեկնաբանում ենք մեր ուսումնասիրած հեքիաթներից որևէ մեկը, խոսում հերոսների և այն մասին, թե ինչ է այն սովորեցնում:
  • Գրում ենք աշխատանք, որտեղ պատմում ենք մեզ ծանոթ հեքիաթներում հանդիպած կախարդական իրերի ու էակների մասին: Համեմատում ենք նրանց իրար հետ:
  • Գրում ենք նամակ մեր ուսումնասիրած հեքիաթների հերոսներից մեկին, օրինակ` Ձախորդ Փանոսին, Քաջ Նազարին, Մոխրոտին:
  • Կազմում ենք մեկշաբաթյա օրագիր, որտեղ պատմում ենք մեր օրվա մասին: Ամեն հաջորդ օրվա գրառումը սկսում ենք` նախորդ օրվա ուղղագարական ու կետադրական սխալները (եթե կան) նշելով, օրինակ.
    • Իմ երեկվա գրառման ուղղագարական սխալները` այսոր-այսօր, կանանչ-կանաչ:
    • Իմ երեկվա գրառման կետադրական սխալները`
      • Ես սպասում էի որ ընկերներս գան:-Ես սպասում էի, որ ընկերներս գան:

Դեկտեմբեր

  • Թարգմանում ենք «Հարրի Փոթեր» վիպաշարից դեռևս հայերեն չթարգմանված որևէ հատված:
  • Պատրաստում ենք նկարազարդ տեսանյութ, որտեղ դերային տարբերակով կներկայացվի «Հարրի Փոթեր» վիպաշարից որևէ հատված:
  • Պատրաստում ենք նկարազարդ տեսանյութ, որտեղ պատմում ենք Ռոուլինգի հեղինակած հեքիաթներից մեկը` «Հաջողության փերու շատրվանը» կամ «Հեքիաթ երեք եղբոր մասին»:
  • Պատրաստում ենք տեսանյութ, որտեղ պատմում ենք վիպաշարի որևէ հերոսի մասին` նրա անվան, ծագման, կյանքի, արարքների և այլն:
  • Կազմում ենք Հարրի Փոթերի կախարդական աշխարհի երևույթների` դրամական միավորների, կախարդական իրերի, թուրմերի, կախարդանքների և տարբեր այլ երևույթների բացատրական բառարան:
  • Գրում ենք աշխատանք` «Կարծիքս կարդացածիս մասին», որտեղ բացատրում ենք Ռոուլինգից կարդացած այս կամ այն ստեղծագործությունը կամ վիպաշարից որևէ հատված:
  • Գրում ենք աշխատանք, որտեղ համեմատում ենք Վոլան դե Մորտին մեր իմացած այլ չարագործ հերոսների հետ:
  • Գրում ենք շարադրանք հետևյալ թեմաներից մեկով կամ մի քանիսով.
    • «Եթե հայտնվեի Հոգվարթսում»,
    • «Կախարդական փայտիկի փոխարեն»,
    • «Ինչ սովորեցի Ռոուլինգի գրքերից»,
    • «Նամակ` ուղղված Դրակո Մալֆոյին»,
    • «Հարրի Փոթերի ու իմ աշխարհները»
    • Այլ:
  • «Ամանորյա իրարանցում» թեմայով տեսանյութերի ստեղծում.
    • Հարցազրույց ենք վերցնում ընկերներից, հարազատներից, ծանոթներից կամ պարզապես անծանոթ մարդկանցից` տալով նրանց այնպիսի հարցեր, որոնց միջոցով կհասկանանք, թե ինչպես են նրանք պատրաստվում ամանորին, ինչպես են նշում ու ինչ ամանորյա ավանդույթներ ունեն ընտանիքում:
    • Պատրաստում ենք տեսանյութ, որում կլինեն հարցազրույցները և մեր կարծիքը այդ ամբողջի վերաբերյալ:
    • Տեսանյութը տեղադրում ենք բլոգում:
  • «Ամանորի հնչյունները» երաժշտական տեսանյութերի ստեղծում.
    • Թարգմանում ենք ամենահայտնի ամանորյա երգերը հայերեն:
    • Կատարում ենք հանգավորման աշխատանքներ:
    • Լավագույն աշխատանքները ձայնագրում ենք:
    • Դրանց հիման վրա ստեղծում ենք թեմատիկ տեսանյութեր:
    • Տեսանյութերը տեղադրում ենք բլոգում:
  • Նախատոնական թարգմանություններ.
    • Դեռևս հայերեն չթարգմանված ամանորյա որևէ հեքիաթ կամ մուլտֆիլմ թարգմանում ենք հայերեն:
    • Դերային տարբերակով ներկայացնում ենք այն ու դարձնում տեսանյութ:
    • Տեսանյութը տեղադրում ենք բլոգում:
  • «Նախատոնական գրառումներ» օրագրության ստեղծում բլոգում.
    • Բլոգում կատարում ենք ամենօրյա գրառումեր այն մասին, թե ինչ ենք մտածում գալիք տոների մասին, ինչպես է անցնում օրը դպրոցում, տանը և այլուր:
    • Օրագրությունը պետք է ունենա հետևյալ բաժինները.
      • Նախորդ օրվա սխալներս (ուղղագրական, կետադրական, կյանքի տարբեր իրավիճակներում թույլ տված),
      • Օրս դպրոցում,
      • Օրվա շարունակությունը,
      • Ամանորյա հետհաշվարկ  (նշում ենք, թե քանի օր է մնացել տոնին և ինչպես ենք պատրաստվում դրան կամ ինչ ենք մտածում նրա մասին),
      • Տարվա ձեռքբերումներս ու կորուստներս (ամեն օր հիշում ենք այս տարվա ընթացքում մեզ հետ կատարված կարևոր մի երևույթ կամ իրադարձություն),
      • Իմ մտքերը:
    • Նամակ Ձմեռ պապին:
  • Ամանորյա հեքիաթների թեմաներ.
    • Ձմեռ պապի գաղտնիքը,
    • Երբ գողացան Նոր տարին,
    • Ձյունանուշի առաջարկը,
    • Կախարդական տոնածառը:

Ամանորյա ընթերցանություն

Ստեղծագործություններ

  1. Ամանորյա մեդիափաթեթ-Մեդիագրադարան
  2. Պաուլո Կոելիո -/մեդիափաթեթ/
  3. Ձմեռվա իրիկունը
  4. Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինիային
  5. Եղևնին, Հ. Ք. Անդերսեն. Եղևնին
  6. Հեքիաթ փշատերև ծառի մասին
  7. Հ. Ք.Անդերսեն  Լուցկիներով աղջիկը
  8. Հանս Քրիստիան Անդերսեն «Ձյունե թագուհին» 
  • Ընթերցում ենք ստեղծագործությունները
  • Քննարկում, վերլուծում
  • Տեսագրում, ձայնագրում

Փետրվար

  • Բացատրում եմ կարդացածս
  • Շարադրում ենք մեր մտքերը հետևյալ թեմաներից որևէ մեկով.
    • Եթե Թումանյանն ապրեր մեր օրերում,
    • Նամակ թումանյանական որևէ հերոսի` Թաթուլին, Փարվանա արքայադստերը և այլոց:
    • Թումանյանական որևէ ստեղծագործության ժամանակակից տարբերակի ստեղծում,
    • Իմ ՀԱՅԵՐԵՆասիրությունը,
    • Այլ թեմա:
  • Թումանյանական քառյակների ձայնագրում, վերլուծություն:
  • Ընթերցում ենք Հայոց լեզվի բարբառային բառարանն ու բարբառային ամենատպավորիչ տասը բառն առանձնացնում, դրանց բացատրությունները գրավոր ներկայացնում, աշխատանքը ձայնագրում ենք:
  • Ընտրած ու ընթերցած բարբառային տեքստը ներկայացնում ենք տեսանյութով` վերջում նաև մեր կարծիքը ներկայացնելով դրա մասին:

Մարտ

Ստեղծագործական-վերլուծական աշխատանքների թեմաներ.

  • Չարենցի սիրուն տողերից
  • Հանճարեղ Չարենցը
  • Երբ սկսեցի Չարենց կարդալ…
  • Այլ

Ապրիլ

  • Ինչ են սովորեցնում տան պատերը
  • Կարանտինային մենախոսություն
  • Ինքնամեկուսացման տված ընծաները
  • Երբ միշտ պակասող ժամանակը սկսել է ավելանալ
  • Իմ երազանքների կատարյալ դասավանդողները
  • Այլ

Մայիս

  • Թե գտնեի ամեն ցավ ապաքինող միակ հաբը…
  • Երազելու կարևորության մասին
  • Իրականությունից հեքիաթ գնալու ճանապարհները
  • Երբ գարուններից մեկը որոշեց տարբերվել
  • Մեր կողմից չգնահատվածը
  • Ճանապարհի կեսին
  • Եթե հանդիպեի նրան…
  • Ապագայի ու ներկայի հավերժական կռիվը
  • Փնտրելով ճիշտ ապրելու գաղտնիքը
  • Այլ

Շուրջտարյա աշխատանքներ

  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր