Լրացուցիչ կրթության փաթեթ

Իններորդցիներին առաջարկվող մասնագիտական գրականություն

  • Վերլուծական աշխատանքներ
  • Ստեղծագործական աշխատանքներ
  • Թարգմանական աշխատանքներ
  • Հարցազրույցներ
  • Ուսուցողական-ժամանցային վլոգներ
  • Առաջարկում եմ կարդալ

Սեպտեմբեր

  • Բլոգում բացում ենք գրականության «Բանահյուսություն» ենթաբաժինը և սկսում անհատական, նախագծային աշխատանք՝ ընտրելով թեմաներից մեկը.
    • Հայկական ժողովրդական հեքիաթներ
      • Վերլուծություններ,
      • Տեղեկատվական, վերլուծական տեսանյութերի պատրաստում,
      • Ձայնագրությունների պատրաստում,
    • Առակներ
      • Վերլուծություններ,
      • Տեղեկատվական, վերլուծական տեսանյութերի պատրաստում,
      • Ձայնագրությունների պատրաստում,
    • Մեր էպոսը
      • Վերլուծություններ,
      • Տեղեկատվական, վերլուծական տեսանյութերի պատրաստում,
      • Ձայնագրությունների պատրաստում,
    • Դիցաբանություն (հայկական, հունական, հռոմեական, չինական և այլն)
  • Առաջարկվող վերլուծական թեմաներ (Ստեփան Զորյան)
    • Տխուր մարդիկ «Ճաշ» պատմվածքում
    • Ճաշի ծեսի կարևորությունը Լևոն Ազիզյանի կյանքում
    • Լևոն Ազիզյանի հոգսերն ու վշտերը
    • «Ճաշ» պատմվածքի հերոսների ամեն օրը
    • Ինչով էր օրիորդ Մարիամը նման մյուս տխուր մարդկանց
    • Օրիորդ Մարիամի մտատանջությունները պատմվածքում
    • Թե ինչպիսին կդառնա օրիորդ Մարիամը պատմվածքի դեպքերից հետո
    • Չարդարացված ակնկալիքների ցավը տարբեր ստեղծագործություններում
    • Թե ինչու էր Ջերմաչափը տխուր մարդ,
    • Ջերմաչափն ու աշակերտները
    • Ուսումնարանը Ջերմաչափի կյանքում
    • Ինչն էր սխալ Ջերմաչափի կյանքում
    • այլ
  • Ստեփան Զորյանի «Տխուր մարդիկ» շարքի պատմվածքներից մեկի կամ մի քանիսի ընտրություն, ընթերցանություն, ձայնագրության կամ տեսանյութի պատրաստում.
    1. Բարեկամներ
    2. Ձմռան գիշեր
    3. Մանուկներ
    4. Մայթերի վրա
    5. Օրիորդ Մարիամը
    6. Կամաց խոսեք…
    7. Ճաշ
    8. Փորձանք
    9. Հոգաբարձուն
    10. Վերակացուն
    11. Կասկած
    12. Ջերմաչափը
    13. Կատակ
    14. Վճռական մարդը
    15. Հանցանք ու պատիժ
    16. Հայր Սիմոնը
    17. Պրոպոս

Հոկտեմբեր

  1. Գրաբարի օրեր: Թարգմանչաց տոն նախագծով պատրաստում ենք նախագծային աշխատանքներ՝ ձայնագրություններ՝ ընտրելով նշվածներից մեկը (կարող ես վերցնել որևէ հատված):
  2. Քուչակից ընտրած հինգ հայրենները ձայնագրում ենք, ձայնագրությունները տեղադրում բլոգում՝ գրականության՝ ձայնագրություններ բաժնում:
  3. Հին և միջնադարյան գրականության հայտնի ներկայացուցիչներից մեկի մասին տեղեկատվական տեսանյութերի պատրաստում:
  4. Վստահ եմ՝ արդեն սկսել ես մտածել ապագա մասնագիտությանդ մասին, ունես քեզ հոգեհարազատ բնագավառներ: Նախընտրածդ ոլորտից կատարիր թարգմանություն՝ հայերեն դարձնելով որևէ տեքստ կամ տեսանյութ: Աշխատանքդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին:

Նոյեմբեր

Դեկտեմբեր

  • Առաջարկվող վերլուծական թեմաներ (Գրիգոր Զոհրապ)
    • Աղջկա սերը նովելում
    • Ճոկոն` կորած սիրո խորհրդանիշ
    • Կիսատ թողնված սերը և Ճոկոն
    • Կորած սերերի վերհուշը տարբեր ստեղծագործություններում
    • Այլ
  • Առաջարկվող վերլուծական թեմաներ (Օ. Հենրի)
    • Տերևաթափը Ջոնսիի ներաշխարհում
    • Ջոնսիի վերջին տերևն ու Պլացեբոյի էֆեկտը
    • Ծերուկ Բերմանի գլուխգործոցը և Ջոնսիի հիվանդությունը
    • այլ
  • Առաջարկվող ուսումնասիրություններ
    • Մոր կերպարը տարբեր ստեղծագործություններում
    • Հանցագործների կերպարները դետեկտիվ ստեղծագործություններում
    • Ստախոսների կերպարները հեքիաթներում
    • այլ