Լրացուցիչ կրթության փաթեթ

Ուսումնական առաջին շրջան

Սեպտեմբեր

  • Ընտրում ենք դերանուն-թեմաներից մեկը և ստեղծագործում:
    • Մենք
    • Ինչո՞ւ
    • Նրանք
    • Ոչ ոք
    • Ինչպե՞ս
    • Միմյանց
    • այլ
  • Ընթերցում ենք Կոմիտասյան նամականին և ընտրում նամակներից մեկը:
    • Նամակներից մեկը ձայնագրություն ենք դարձնում:
    • Ձայնագրությունը տեղադրում ենք բլոգում:
  • Պատրաստում ենք Ստեփան Զորյանի «Տխուր մարդիկ» շարքի պատմվածքներից մեկի ձայնագրությունը կամ տեսանյութը.
  • Պատրաստում ենք անհատական ուսումնասիրություններ՝ «Ամենօրյա նամակագրությունս ընկերներիս հետ».
    • Գրում ենք մեր ամենօրյա առցանց նամակագրության առանձնահատկությունների մասին:
    • Ինչ սխալների ենք հաճախ հանդիպում ստացած նամակներում:
    • Որքանով ենք հետևում ուղղագրական, կետադրական կանոններին:
    • Ինչ չափով ենք կիրառում ձայնային հաղորդագրություններ:
    • Ինչ դեր ու տեղ ունեն էմոջիներն ու ոչ գրային այլ տարրերը մեր նամակներում:
  • Փորձում ենք գրել ինքնատիպ պաշտոնական նամակ: Առաջարկում եմ տարբերակներ.
    • Նամակ գիշերօթիկ ուսումնարանի տնօրինությանը (հիշելով «Ջերմաչափը» պատմվածքը)
    • Բացատրական նամակ՝ ուղղված օրիորդ Մարիամին (հիշելով «Օրիորդ Մարիամը» պատմվածքը)
    • Նամակ Հոգվարթսի կախարդության դպրոցի ղեկավարությանը (հիշելով «Հարրի Փոթեր» վիպաշարը)
  • Պատկերացրո´ւ, որ ունես երազանքդ իրականացնելու հնարավորություն, բայց հազարներից ընտրելու են միայն ամենաարժանիին: Գրի´ր նամակ՝ ցույց տալով, որ հենց դու ես արժանի դրան՝ նշելով առավելություններիդ մասին: Վերնագիրն ինքդ կորոշես:
  • Ընտրում ենք թեման, ուսումնասիրում և շարադրում մտքերը:
    • Թե ինչպես է փոխվել նամակը ժամանակի ընթացքում
    • Նամակների կարևորությունը մեր կյանքում
    • Ձայնային նամակների յուրահատկությունները
    • Բաց նամակներ. ինչով են յուրահատուկ
    • այլ
  • Առաջարկվող վերլուծական աշխատանքների թեմաներ (Ստեփան Զորյան).
    • Դավիթ Դանիելյանը՝ տխուր մարդ
    • Ինչո՞ւ էր պետք կամաց խոսել
    • Ֆիզիկական ցավով տխուր մարդը. համեմատություն զորյանական մյուս տխուր մարդկանց հետ
    • Տխուր մարդիկ «Ճաշ» պատմվածքում
    • Ճաշի կարևորությունը Լևոն Ազիզյանի կյանքում
    • Լևոն Ազիզյանի հոգսերն ու վշտերը
    • «Ճաշ» պատմվածքի հերոսների ամեն օրը
    • Ինչով էր օրիորդ Մարիամը նման մյուս տխուր մարդկանց
    • Օրիորդ Մարիամի մտատանջությունները պատմվածքում
    • Թե ինչպիսին կդառնա օրիորդ Մարիամը պատմվածքի դեպքերից հետո
    • Չարդարացված ակնկալիքների ցավը տարբեր ստեղծագործություններում
    • Թե ինչու էր Ջերմաչափը տխուր մարդ,
    • Ջերմաչափն ու աշակերտները
    • Ուսումնարանը Ջերմաչափի կյանքում
    • Ինչն էր սխալ Ջերմաչափի կյանքում
    • այլ

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

  • Կընտրես ամանորյա որևէ հետաքրքիր տեղեկատվական կամ գեղարվեստական տեքստ և կթարգմանես հայերեն:
  • Ամանորյա ստեղծագործական աշխատանքների թեմաներ.
    • Մեր ընտանիքի ամանորյա ավանդույթները
    • Ամանորն ավելի լավը կարող է լինել…
    • Ամանորյա նվերներն ու ես
    • այլ
  • Առաջարկվող վերլուծական աշխատանքների թեմաներ (Գրիգոր Զոհրապ).
    • Կարևոր դասեր «Ճոկո» նովելից
    • Իրեն չսիրել պահանջող աղջիկը «Ճոկո» նովելում
    • Ճոկոները տարբեր ստեղծագործություններում
    • Հրապուրիչ անհասանելին և ձանձրալի հասանելին տարբեր ստեղծագործություններում
    • Երջանիկ մահվան մեկնաբանությունները նովելում
    • Իմ կարծիքը նովելի հերոսուհու մասին
    • Բժշկի և տիկնոջ տեսակետները կյանքի մասին
    • այլ
  • Առաջարկվող վերլուծական աշխատանքների թեմաներ (Օ. Հենրի).
    • Տերևաթափը Ջոնսիի ներաշխարհում
    • Ջոնսիի վերջին տերևն ու Պլացեբոյի էֆեկտը
    • Ուայլդի սոխակը և Օ. Հենրիի ծերուկ Բերմանը
    • Ծերուկ Բերմանի գլուխգործոցը և Ջոնսիի հիվանդությունը
    • այլ
  • Առաջարկվող վերլուծական աշխատանքների թեմաներ (Օսկար Ուայլդ).
    • Ուայլդի հեքիաթի առանձնահատկությունները
    • Սոխակը և տղան. սիրո տարբեր ընկալումները
    • Սոխակի կերպարը հեքիաթում
    • Հեքիաթի վարդը և ինձ ծանոթ մյուս վարդերը
    • Սոխակը և վարդի պահանջները
    • այլ
  • Զոհրապի մասին նյութերն ընթերցելով՝ առանձնացրո´ւ քեզ համար սիրելին և ներկայացրո´ւ ձայնագրությամբ:

Ուսումնական երկրորդ շրջան