Սեպտեմբեր
- Ստեղծագործական թեմաներ
- Ինչու եմ ընթերցում
- Ինչ եմ սիրում ընթերցել
- Անհամբերը
- Համբերությունն ու ժամանակը
- Մենախոսություն կարևորի մասին
- Արտասովորն ու սովորականը
- Սպիտակ ագռավները մեր իրականության մեջ
- Ինչի համար են դժվարությունները
- Կատարյալ կյանքի մասին
- Շնորհակալ լինելու կարևորությունը
- Ինչն եմ համարում կյանքում օգտակար
- այլ
- Իմ հայացքը ստեղծագործությանը (կարող ես վերլուծել ստեղծագործությունը, առանձնացնել քեզ համար կարևորը, առանձին կերպարի, համեմատել քեզ ծանոթ այլ ստեղծագործությունների ու կերպարների հետ և այլն)
- Դանիել Պենակ ««Կարդալ» բայը չի սիրում հրամայական»
- Սենթ Էքզյուպերի «Փոքր քայլերի արվեստը»
- Կոմիտասի ստեղծածի մասին
- Բրունո Ֆերեո «Սև ոչխարը»
- Մարկ Թվեն «Հետաքրքրասեր Բեսսին»
- Խորխե Բուկայ «Սիրել բաց աչքերով»
- Խորխե Բուկայ «Երկնքի դարպասների մոտ»
- Ինչու ընթերցել ….
- այլ
- Թարգմանությունների և հնչյունավորման համար /ռուսերենից, անգլերենից/: Կարող ես նաև դիտել նշված տեսանյութերից ցանկացածը և գրել աշխատանք տրված կամ այլ թեմաներով.
- Տեսանյութ-աշխատանքի թեմա
- Գրքի էվոլյուցիան-Ինչ ճանապարհ է անցել գիրքը
- Ինչպես են հերոս դառնում-Ինչով են նման բոլոր հերոսները. օրինակներ իմ կարդացած գրքերից
- Ինչպես կառուցել հորինված աշխարհ-Ինձ ծանոթ երևակայական աշխարհները. ինչով են դրանք նման միմյանց
- Աշխարհի ամենախորհրդավոր գիրքը-Ինչ կարծիք ունեմ ամենախորհրդավոր գրքի մասին
- Ինչպե՞ս գրել գեղարվեստական գիրք, որ այն լինի «կենդանի»
- Թորի` դեպի հսկաների երկիր ճամփորդության առասպելը-Թորի ճամփորդության առասպելի տված դասերը
- Պրոմեթևսի առասպելը-Ինչ իմացա Պրոմեթևսի մասին
- Անմահ ճերմակ օձի մասին չինական առասպելը-Չինական առասպելի մասին
- այլ
- Տեսանյութերի, ձայնանյութերի պատրաստում ցանկացած թեմայով, տարբերակներ.
- Իսկ դու գիտեի՞ր…
- Սա էլ իմացիր
- Ընթերցում եմ
- այլ
- Հարցազրույցներ
- Մերոնց հետ
- Անցուդարձ
- Զրույցի ժամ
- այլ
- Բլոգային անցուդարձ
- մտորումներ,
- հարցադրումներ,
- պատումներ…
- այլ
- Ընտանեկան նախագծեր
- Սովորողի օրագիր
- Կարող ես կիսվել օրվա կարևոր ու տպավորիչ պահերով՝ այդ մասին գրելով բլոգում կամ պատրաստելով փոքրիկ ամենօրյա վլոգ
- Կարող ես կիսվել նաև անելիքներովդ,
- Եթե ունենաս հետաքրքիր մտքեր, մտորումներ, կարող ես ներկայացնել,
- Օրագրային գրառումդ կամ տեսանյութդ առաջարկում եմ զարդարել օրվա տպավորիչ լուսանկարներով:
Հոկտեմբեր
- Ստեղծագործական թեմաներ
- Աշնան կախարդանքը
- Օրերից մի օր
- Նամակ ուսուցչիս
- Ուսուցչիս դերը իմ կյանքում
- Վարդը և տղան
- Վարդն ու մյուս ծաղիկները
- այլ
- Իմ հայացքը ստեղծագործությանը (կարող ես վերլուծել ստեղծագործությունը, առանձնացնել քեզ համար կարևորը, առանձին կերպարի, համեմատել քեզ ծանոթ այլ ստեղծագործությունների ու կերպարների հետ և այլն)
- Վարդը տարբեր ստեղծագործություններում
- Աստվածաշնչյան առակների շուրջ
- այլ
- Տեսանյութերի, ձայնանյութերի պատրաստում ցանկացած թեմայով
- Թարգմանությունների և հնչյունավորումների համար /ռուսերենից, անգլերենից/: Կարող ես դիտել նշված տեսանյութերից ցանկացածը և գրել աշխատանք տրված կամ այլ թեմաներով.
- Տեսանյութ-աշխատանքի թեմա
- Ինչպես են լեզուները զարգանում-Ինչ իմացա լեզուների զարգացման մասին
- Փոխաբերության արվեստը-Մի քանի փոխաբերության օրինակ իմ ընթերցած գործերից
- Թալոսի` առաջին ռոբոտի մասին հունական առասպելը-Թալոսի մասին. մարդ-ռոբոտ հարաբերությունների մասին
- Ո՞վ եմ ես: Փիլիսոփայական հետաքննություն-Թեսևսի նավի օրինակը. ով եմ ես
- Ինչպես Թորը ստացավ իր մուրճը-Թորի մուրճը և ժամանակակից հերոսների զենքները. եթե հերոս լինեի ես, ինչը կդառնար իմ զենքը, ինչ գերուժ կունենայի ես
- Ինչպես տարբերել հակաուտոպիան-Հակաուտոպիայի օրինակներ իմ ընթերցածից ու դիտածից
- Լավ ուսումնասիրության գաղտնիքը-Ինչպես գրել ճիշտ ուսումնասիրություն
- այլ
- Գրաբարյան թարգմանություններ
- Բլոգային անցուդարձ
- մտորումներ,
- հարցադրումներ,
- պատումներ…
- Ընտանեկան նախագծեր
- Սովորողի օրագիր
- Կարող ես կիսվել օրվա կարևոր ու տպավորիչ պահերով՝ այդ մասին գրելով բլոգում կամ պատրաստելով փոքրիկ ամենօրյա վլոգ
- Կարող ես կիսվել նաև անելիքներովդ,
- Եթե ունենաս հետաքրքիր մտքեր, մտորումներ, կարող ես ներկայացնել,
- Օրագրային գրառումդ կամ տեսանյութդ առաջարկում եմ զարդարել օրվա տպավորիչ լուսանկարներով:
- Հարցախեղդներ ցանկացած թեմայով.
- Ընտրի՛ր ընտանիքի առնվազն երկու անդամի (հնարավորության դեպքում),
- Վայրկյանացույցով պահի՛ր մեկ րոպե ժամանակ,
- Ունեցի՛ր կազմածդ հարցերի ցանկը, որոնց հնարավոր է պատասխանել` միայն ասելով այո կամ ոչ: Հարցերը պետք է շատ լինեն, որ չհասցնեն սպառվել մեկ րոպեի ընթացքում:
- Թղթի կամ ցանկացած այլ նյութի մակերեսին գրի՛ր առանձնաբար այդ երկու բառերը, որ ընտանիքիդ անդամները պատասխանները տան` դրանցից մեկը ցույց տալով:
- Սկսիր արագ-արագ տալ հարցերը` երկար ժամանակ չտալով դրանց շուրջ մտածելու համար:
Նոյեմբեր
- Ստեղծագործական թեմաներ
- Միֆեր իմ դպրոցի մասին
- Իմ սիրելի անկյունը դպրոցում
- Ինձ համար ամենաթանկը դպրոցում
- Սեբաստացի դառնալով
- Ինչ կտեսնեի ես (որևէ մեկը, որևէ կերպար, հերոս) Իքնազարե հայելում
- Եթե ձեռքս ընկներ Փիլիսոփայական քարը
- Ինչու հավատալ հրաշքներին
- Կախարդանքը կօգնե՞ր, թե՞ կխանգարեր մեր աշխարհին
- Ինչ գերբնական կարողություն կցանկանայի ունենալ
- այլ
- Իմ հայացքը ստեղծագործությանը (կարող ես վերլուծել ստեղծագործությունը, առանձնացնել քեզ համար կարևորը, առանձին կերպարի, համեմատել քեզ ծանոթ այլ ստեղծագործությունների ու կերպարների հետ և այլն)
- Հոգվորթսյան ու մագլական հեքիաթների տարբերությունները
- Ընտրյալ երեխան
- Մոխրոտն ու Փոթերը
- Որբ ու մանուկ հերոսները. Փոթերն ու Սասուցի Դավիթը
- Իրեքնազարե հայելու և այլ կախարդական հայելիների մասին
- Փիլիսոփայական քարի մասին
- Կախարդական փայտիկների մասին
- Մալֆոյի կերպարի մասին (կամ փոթերյան ցանկացած կերպարի մասին)
- Կարևոր դասեր փոթերյան առաջին վեպից
- Փոթերյան իմ սիրելի կերպարը
- Հայացքս Բարդ Բիդլի հեքիաթներին (կամ նրա որևէ առանձին հեքիաթի)
- Փոթերյալ գրքերի ու ֆիլմերի կարևոր տարբերությունները
- այլ
- Թարգմանում ենք
- Բարդ Բիդլի հեքիաթների ժողովածուն
- Ռոուլինգի Հարրի Փոթեր վիպաշարի 5-րդ կամ հաջորդ վեպերից նախընտրելի հատված
- այլ
- Թարգմանությունների և հնչյունավորումների համար /ռուսերենից, անգլերենից/
- տեսանյութ-աշխատանքի թեմա
- Հունական էպոսի մասին-Ոդիսականի հետքերով
- Պանդորայի արկղիկի առասպելը— Պանդորայի արկղիկի առասպելի մասին
- Ինչպե՞ս են թարգմանիչները միաժամանակ երկու լեզվով «աճպարարություն անում»-Թարգմանչի աշխատանքի բարդության ու կարևորության մասին
- Որտեղից են ծագում սնահավատությունները-Իմ լսած սնահավատությունները. որքանով եմ դրանց հավատում
- Ամենադժվար թարգմանվող բառերից-Ինչ սովորեցի տեսանյութից
- Ինչպես է առաջանում չհասկացվածությունը-Ինչու ենք դժվարանում միմյանց հասկանալ
- Պլացեբոյի էֆֆեկտը- Պլացեբոյի էֆֆեկտը Ռոուլինգի և մյուս գրողների գործերում
- Տեսանյութեր
- Դպրոցական վլոգներ
- Մերոնք իմ դպրոցի մասին
- Կատարված թարգմանություններով տեսանյութերի պատրաստում,
- Կատարված ուսումնասիրություններով տեսանյութերի պատրաստում,
- այլ
- Ձայնանյութեր
- Մերոնք դպրոցիս մասին
- Փոթերյան սիրելի տողերի իմ մեկնաբանությունը
- այլ
- Հարցազրույցներ
- Որքանով են մարդիկ ճանաչում կրթահամալիրը, ինչ գիտեն նրա մասին,
- այլ
Դեկտեմբեր
- Ստեղծագործական թեմաներ
- Ամփոփում եմ այս տարին,
- Եթե անցած տարի ինձ պատմեին 2020-ի մասին.
- Ակնկալիքներիս հաջորդ տարվանից,
- այլ
- Նախատոնական ու տոնական վլոգներ
- Ամանորյա անցուդարձն մեր ընտանիքում,
- Տոնածառի տեղադրման ծեսը մեր ընտանիքում,
- այլ
- Թարգմանություններ
- այլ
- Տեսանյութեր, ձայնանյութեր
Փետրվար
- Վերլուծական աշխատանքներ
- Երբ արտասանում եմ Տերյան
- Տերյանն ու ես
- Տերյանի հետ
- այլ
- Տեսանյութեր, ձայնանյութեր
- Վահան Տերյանից ընտրած բանաստեղծությունները ձայնագրում ենք և տեղադրում բլոգներում:
- Ընտրում ենք Հովհաննես Թումանյանի պոեմներից կամ բալլադներից մեկն ու պատրաստում տեսանյութ կամ ձայնագրություն:
- Ձայնագրությամբ ներկայացնում ենք սիրելի մտքերը, արտահայտությունները Թումանյանից:
- Բլոգում հավաքում ենք տեղեկություններ նշված թեմաներից մեկով: Պատրաստում ենք տեսանյութ կամ ձայնագրություն:Մայրենի լեզվի օրը
- Հայոց լեզու. ճյուղերը
- Լեզվի զարգացման փուլերը
- Ժարգոնային բառեր իմ միջավայրում. ուսումնասիրել, ներկայացնել
- Իմ բառապաշարը . արդյոք խոսում եմ գրական հայերեն
- Իմ բարբառը, ներկայացնել որևէ բարբառ, որով խոսում եք դուք կամ ձեր ընտանիքի անդամներից մեկը . նախընտրելի է այդ բարբառով որևէ ձայնագրության ներկայացում
- Որևէ բարբառով հեքիաթի կամ պատմության ձայնագրում կամ տեսագրում
- Մաքրամոլությո՞ւն, թե՞ ծիծաղելի բառեր, բերել օրինակներ, ներկայացնել կարծիք
- Բառապաշարի շերտերը
- բառարանների, բառարանների տեսակների մասին պատմող տեսանյութերի, ձայնագրությունների ստեղծում,
- բառարանից օգտվելու հմտությունների տեսագրություններ (թե ինչպես են օգտվում բառարաններից),
- տարատեսակ բառարանների կազմում (հեղինակային, բարբառային, օտարալեզու, համացանցային և այլն):
- այլ
- Ստեղծագործական աշխատանքներ, անհատական ուսումնասիրություններ տարբեր թեմաներով
Մարտ
- Ընտանեկան հարցազրույցներ գարնան, տարբեր տոների, այլ թեմաների շուրջ
- Ստեղծագործական աշխատանքների թեմաներ
- Գարնանային օրերի հմայքը
- Հանուն նրա ժպիտի
- Թանկ նվերը
- Ինչ է գեղեցկությունը
- Մայրիկիս
- Եթե մարդիկ դադարեին ստել
- Եթե կարողանայի կանգնեցնել ժամանակը
- Եթե տարին ունենար հինգերորդ եղանակ
- Թե անցյալն ու ապառնին փոխվեն տեղերով
- Անհետացող ներկան
- Երբ բայերը հանկարծ անհետացան
- Անորոշ դերբայներով խոսող անծանոթը
- այլ
- Վերլուծական աշխատանքների թեմաներ
- Ինչու կարդալ Քիզի պատմվածքը
- Չարլիի կերպարի մասին
- Բժիշկներ Նեմյուրի և Շտրաուսի կերպարների մասին
- Սխալների դերը Քիզի պատմվածքում
- Դասեր, որոնք քաղեցի Քիզի պատմվածքից
- Շրջապատն ու Չարլին
- Դենիել Քիզի պատմվածքի յուրահատկությունները
- այլ
- Ձայնագրում կամ տեսագրում ենք Չարենցի ստեղծագործություններից: Ընտրած ստեղծագործությունները վերլուծում ենք բլոգում:
- գլխավոր գաղափարը,
- առանձնահատկությունները,
- սիրելի դարձած մտքերը,
- պատկերավորման միջոցները՝ մակդիր, փոխաբերություն և այլն,
- ոճը, ռիթմը, պատկերները:
- Տիարի բազմամյա օրագրության օրինակի ուսումնասիրում,Գրերից մեկի ձայնագրում կամ տեսագրում (ամբողջական կամ որևէ հատված),
- Սեփական օրագրության պատրաստում: Ամեն օր գրում ենք մեր կամ մեր ստեղծած կերպարի օրվա կարևորի, յուրահատուկի, հիշարժանի մասին,
- Օրագրությունը զարդարում ենք ամեն օրը նկարագրող որևէ լուսանկարով,
- Ընտրում ենք օրագրության համար վերնագիր,
- Աշխատանքը կարելի է իրականացնել նաև տեսա/ձայնային տարբերակներով:
- Ստեղծում ենք գովազդ մեր հեղինակած օրագրության համար։ Գովազդի ձևը, տեսքը ինքներս ենք որոշում։
- Ուղղում ենք Չարլիի օրագրից մի քանի էջերի սխալները։
- Մեր տանը հնչող օրհնանքներն ու մաղթանքները. ուսումնասիրում ենք, հավաքում ու գրում բլոգում, ներկայացնում ձայնագրությամբ:
- Ձոն-տեսանյութերի, ձայնագրությունների պատրաստում՝ նվիրված գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին (ընտրում ենք որևէ ստեղծագործություն ու նվիրում գեղեցիկ սեռի սիրելի ներկայացուցիչներին՝ սկզբում կամ վերջում նրանց մաղթանքներ հղելով):
Ապրիլ
- Ապրիլմեկյան աշխատանք. գրավոր շարադրանքով, ձայնագրությամբ կամ տեսանյութով ներկայացնել որևէ հումորային պատմություն ձեր կյանքից:
- Փոքրիկ աշխատանքներ
- Ստեղծագործություն, որ խորհուրդ չէի տա ընթերցել
- Վերնագրեր, որոնք ստիպել են ինձ ընթերցել
- Վերնագրեր, որոնք «խաբել են» ինձ
- Ինձ հանդիպած ամենայուրահատուկ ավարտները
- Ինձ հանդիպած ամենահետաքրքիր կերպարները
- այլ
- Այբբենական կարգով կազմում ենք ստեղծագործությունների ցանկ, որ կցանկանայինք ուսումնասիրել եկող ուսումնական տարում (Կարող ենք ցանկի կազմմանը մասնակից դարձնել նաև ծնողներին):
- Ամեն ստեղծագործության դիմաց գրել այն ուսումնասիրելու գլխավոր պատճառը, օրինակ՝ չափազանց հետաքրքիր է, մայրիկս է խորհուրդ տվել, ընկերս է կարդացել և հավանել, բազմակողմանի գիտելիքներ է հաղորդում և այլն:
- Տեսանյութեր, ձայնանյութեր
- Ընթերցել Իսահակյանից հայտնի արտահայտությունները կամ նրան նվիրված մտքերը ընտրել սիրելիները, տեղադրել բլոգում, դարձնել տեսանյութ կամ ձայնագրություն:
- «Սահյանի հետ» վերնագրով տեսանյութերի պատրաստում և տեղադրում բլոգներում: Տեսանյութերի բովանդակությունը որոշում ենք ինքներս:
- Վերլուծական աշխատանքներ
- Հավերժական սերն ու մահը
- Էլ-Սամանի և բամբիշի հավերժական սիրո մասին
- Հավերժական սիրո առեղծվածը տարբեր ստեղծագործություններում
- այլ
- Ստեղծագործական աշխատանքներ
- Այնպիսի պատմություն գրի՛ր, որ հետևյալ հետևություններից մեկն արվի:Սուտասանը որ իմանա՝ սուտը բռնող չկա, ի՛նչ ասես կհնարի:
- Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում:
- Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:
- Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:
- այլ
- Այնպիսի պատմություն գրի՛ր, որ հետևյալ հետևություններից մեկն արվի:Սուտասանը որ իմանա՝ սուտը բռնող չկա, ի՛նչ ասես կհնարի:
- Այբբենական կարգով կազմի՛ր ընկերոջդ ուղղված խորհուրդների ցանկ՝ կիրառելով հրամայական եղանակի բայեր:
- «Զատիկը մեր ընտանիքում» թեմայով տոնական պատումների պատրաստում:
Մայիս
- Վերլուծական աշխատանքներ
- Կազմում ենք կրթահամալիրին առնչվող տերմինների բացատրական, ձայնային բառարան; Տրված տերմինները կդասավորես այբբենական կարգով և կփորձես գտնել ու բացատրել ձայնագրություններով:
- Ձայնագրությամբ կամ տեսանյութով ներկայացնում ենք հարցազրույց ծնողի կամ այլ հարազատի հետ նրա մասնագիտական տերմինների մասին: Ձեր զրուցակիցը ներկայացնում է իր մասնագիտության հիմնական տերմինները և դրանք բացատրում:
- Կուսումնասիրես քո նախընտրած կամ քեզ համար սիրելի, հարազատ որևէ մասնագիտության տերմինները և կներկայացնես դրանցից կարևորները ձայնագրությամբ կամ տեսանյութով:
- Ընտրում ենք թեմաներից մեկն ու ստեղծագործում:
- Հազարան հավք. ժամանակակից տարբերակ
- Եթե Արեգն ընկներ ժամանակակից աշխարհ
- Ինչն է պակասում մեր աշխարհին
- Մի տարին՝ մի վայրկյանի պես
- Ինչպես եմ պատկերացնում իդեալական ճամբարային շրջանը
- Ինչպես եմ պլանավորում իմ ամառը
- այլ
- Ընտրում ենք ամփոփիչ թեմաներից մեկն ու շարադրում մտքերը :
- Իմ աշխատանքը մեկ տարվա ընթացքում
- Եթե ուսումնական տարին նորից սկսեի
- Հայոց լեզվի դասերն ու ես
- Գրականության դասերն ու ես
- Ամենահետաքրքիր ու հիշարժան դասերը հայոց լեզվից ու գրականությունից
- այլ
- Այբբենական կարգով կներկայացնես ցանկը այն ստեղծագործությունների, որ պատրաստվում ես կարդալ ամռանը:
- Սպասում եմ եկող ուսումնական տարվա շուրջ հետաքրքիր առաջարկներիդ ու գաղափարներիդ;