1. Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:
Անձրևը կտրվել է։ Երկինքը մաքուր է։ Արևը փայլում է։ Օրը տաք է։ Բակը գեղեցիկ է։ Ծառերը ծաղկել են։ Ծաղիկները բացվել են։ Բակը կանաչել է։ Երեխաներն աղմկում են։ Տատիկները գործում են: Մայրիկները զրուցում են: Կատուն խաղում է: Շունը հաչում է: Երեկո է: Հայրիկները վերադառնում են: Իջնում է գիշերը: Բակը խաղաղվում է:
**********************************************************************************
2. Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:
- Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:
- Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ:
- Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխուղեղը:
- Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է:
3. Ինչպե՞ս ենք անվանում…
մարդ, որը լողում է —
մարդ, որը հեծանիվ է քշում —
մարդ, որը մեքենա է վարում
մարդ, որը ճամփա է գնում
մարդ, որն առաջնորդում է
մարդ, որը որս է անում
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով
մարդ, որը գնումներ է կատարում
Առանձնացրո՛ւ այն մասը, որն ընդհանուր է բոլոր բառերի համար:
Մասնիկը գրի՛ր՝: _______________________
_______________________մասնիկը ցույց է տալիս ինչ-որ բան անող
**********************************************************************************
4. Ճիշտ դասավորեք նախադասությունները և իմացեք՝ ինչպես է առաջացել ցերեկը ճրագով ման գաս, չես գտնի արտահայտությունը:
Ու ասում են, նույնիսկ օրը ցերեկով ձեռքին լապտեր բռնած՝ լավ մարդ էր փնտրում:
Հիմա իմացա՞ք, թե որտեղից է գալիս աշխարհի շատ լեզուներում տարածվածցերեկը ճրագով ման գաս՝ չես գտնի արտահայտությունը:
Նա հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր մի…տակառի մեջ: Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ՝ Դիոգենես անունով:
**********************************************************************************
5. Բառերը տեղադրե՛ք այնպես, որ նախադասություններ ստացվեն:
Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:
Աշխարհում ……………………………….. մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն ……………………………….. օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու ……………………………….. հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը …………………. մեկին:
Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր ……………: Նրանք ցերեկը ……………………………………տաճարի սյուներին, ……………………… հատակին և …………………….:
Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները …………………………… օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն
**********************************************************************************
6. Գրե՛ք մեկ բառով:
Կճղակ ունեցող- կճղակավոր
Սմբակ ունեցող-
Թև ունեցող-
Պոչ ունեցող-
Ձայն ունեցող-
Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրե՛ք՝
Հիմա գրե՛ք՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:
________________ մասնիկը ցույց է տալիս ______________________:
********************************************************************************
7.Պատմի՛ր քո մասին:
Ա. Բնավորության ի՞նչ գծեր ունես (աշխատասե՞ր ես, թե՞ ծույլ, մաքրասե՞ր ես, թե՞ փնթի, կռվարա՜ր ես, թե՞ խաղաղասեր և այլն)։
Բ. Քեզ քո բնավորության ո՞ր գիծն է շատ դուր գալիս։
Գ. Բնավորությանդ ո՞ր գիծը կուզեիր փոխել։
Դ. Բնավորությանդ ո՞ր գիծն է ամենաշատը բարկացնում մարդկանց:
Ե. Ո՞ր գիծն է նրանց ամենաշատը դուր գալիս։
Զ. Բնավորության այնպիսի գիծ կա՞, որը չունես, բայց շատ կուզեիր ունենալ։
Է. Բնավորության այնպիսի գիծ կա՞, որ չունես և չէիր էլ ուզի ունենալ։
**********************************************************************************
8. Բառերը ճիշտ տեղադրի՛ր և կստանաս մի հետաքրքիր պատմություն:
Սողաց, բույն էր դրել, շարժում էր, սլանում էին, գործի դրեց, շարունակում էր,բռնեց, գալարվեց, ցած ընկավ, հարձակվեց, մոտեցրեց, շարժվում էր,հավաքվեցին, ծղրտացին, խուժեց։
Գոմի առաստաղի գերանին ծիծեռնակը ………….ձագ էր հանել։ Մի օր դաշտից գոմ …………….. մի օձ և սկսեց դանդաղ շարժվել գերանն ի վեր, դեպի ծիծեռնակի բույնը։ Ծիծեռնակ ծնողները ……………….. և նրանց ծվծվոցի վրա ……………….. հարևան ծիծեռնակները։ Նրանք նետերի նման դուրս ու ներս ………………………. բայց օգուտ չկար՝ օձը դանդաղ …………………… առաջ:
Հանկարծ դրսից մի ծիծեռնակ ներս …………………. և սկսեց պտտվել օձի շուրջը։ Նրա կտցին մի խոշոր, գորշականաչավուն իշախառանչ կար, որը շատ թունավոր բզեզ է։
Այն իր սղոցող ոտքերն ու ճանկերը օդում սպառնագին …………………….:
Օձը ……………… դանդաղ մոտենալ բնին։ Ծիծեռնակը հանկարծ …………………օձի վրա և կտուցի բզեզը …………… օձի գլխին։ Միջատն իր սարսափելի ճանկերով ………………… օձին և իր առաջին ոտքերի սղոցները ……………………………..: Օձը ցավից ………………… ու առաստաղից …………………………:
**********************************************************************************
9. Տրված են պատասխանները: հարցերն ինքդ գրի՛ր:
____________________________________________________________________
-Ո՛չ, դա ինձ դուր չի գալիս։
______________________________________________________________________
— Այո՛, շա՜տ-շատ կուզեի։
______________________________________________________________________
-Ի՜նչ լավ կլիներ, եթե այդպես լիներ։
______________________________________________________________________
-Այո՛, ինձ դուր են գալիս բնավորության այդ գծերը։
______________________________________________________________________
-Ո՛չ, ա՛յ, բնավորության այդ գծերը չեմ սիրում։
______________________________________________________________________
-Չգիտեմ, այդ հարցի մասին դեռ չեմ մտածել։
********************************************************************************
10. Գրի՛ր:
- Օրվա այն մասը, երբ մութն ընկնում է.
- Մարդու գլխի առջևի կողմը.
- Երկար ականջներ ունեցող.
- Մեր մոլորակի անունը.
- Մեռնել-մահանալ, բույր ֊հոտ, վախ–
- …….. դու, նա, մենք, դուք, նրանք:
**********************************************************************************
11. Սրանք պատասխաններն են: Հարցերն ինքդ գրիր:
— Շատ լավ կլիներ, եթե թույլատրվեր
— Կարծում եմ, ճիշտ են անում մեծերը, որ թույլ չեն տալիս։
— Կուզե՛ի սովորել այդպիսի դպրոցում:
-Ո՛չ, կարծում եմ, որ լավ չէ այդպես պատժել:
-Դե՛, այդպես պատժել, ոչի՛նչ, կարելի է։
-Ոչի՞նչ, որ այդ հարցին չպատասխանեմ։
-Ոչի՞նչ, որ այդ հարցին չպատասխանեմ։
**********************************************************************************
12. Նախորդ բառի մեջ մեկական տառ փոխելով՝ ստացիր.
Դանակ բառից՝ վարազ
Գարի բառից՝ մարդ
***********************************************************************************
13. Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս, թե ինչպես է առաջացել իմ կույր բախտից արտահայտությունը.
- Իսկ աչքերը փակող թաշկինակը նրա համար էր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր։
- Այստեղից էլ առաջացել էիմ կույր բախտից արտահայտությունը։
- Մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու համար էր։
- Նրանք այդ կնոջը պատկերում էին աչքերը կապած, մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ սուր։
- Հին հռոմեացիները Ֆորտունա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին։
- Կշեռքով նա կշռում-դատում էր մարդկանց գործերը որտեղից էլ առաջացել է բախտի նժարին դրված լինել դարձվածքը։
************************************************************************************
14. Նախադասություններն այնպես դասավորիր, որ պատմություն ստացվի:
- Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
- Նրա տերևները մազմզուկներով են պատված։
- Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
- Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
- Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
- Ահա այդպես է բույսը միջատ ուտում։
- Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
- Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:
**********************************************************************************
15. Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:
հայ- Հայաստան
ռուս-
հույն-
վրացի-
հնդիկ-
չինացի-
ֆրանսիացի-
**********************************************************************************