Յա. Ռեցկերի «Теория перевода и переводческая практика» աշխատության «Лексические трансформации и формально-логические категории» բաժնի իմ հայերեն թարգմանությունը:
ԲԱՌԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԱՅԻՆ-ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ
§ 8. Ընդհանուր դրույթներ
Թարգմանության ընթացքում համատեքստային իմաստների բացահայտումը հաճախ ենթարկվում է որոշակի տրամաբանական-իմաստային օրինաչափությունների: Թարգմանչական գործընթացի տրամաբանական հիմքը պարզ է արդեն իսկ այն բանից, որ զուգադրվող երկու լեզուներում բառերի կամ արտահայտությունների իմաստների նույնությունը կախված է դրանցով փոխանցվող հասկացությունների նույնությունից: Տրամաբանության և թարգմանության կապը տրամաբանության դասընթացում սահմանվում է հետևյալ կերպ. «Անորոշ բնորոշումները մենք օգտագործում ենք, օրինակ, և այն ժամանակ, երբ գրքեր ընթերցելիս մեզ հարկավոր է որոշել անծանոթ տերմինի իմաստը: Դրան մենք հասնում ենք այն համատեքստի վերլուծության օգնությամբ, որում գործածվում է տվյալ տերմինը: Այդ վերլուծության ընթացքում պարզում ենք իմաստի պարզաբանման կարիք ունեցող տերմինի և մյուս` մեզ քաջ հայտնի իմաստով բառերի միջև զանազան իմաստային կապերը և հարաբերությունները: Նման դեպքեր շատ հաճախ են հանդիպում օտար լեզվից մայրենի լեզվի փոխադրվող թարգմանության ընթացքում»:[1]
Տրամաբանական մտածողության հնարները, որոնց օգնությամբ մենք բացահայտում ենք օտարալեզու բառի իմաստը համատեքստում և գտնում ենք նրա` բառարանային համարժեքին չհամընկնող ռուսերեն համապատասխանությունը, ընդունված է անվանել բառային փոխակերպումներ: Իմաստային առումով փոխակերպման էությունը թարգմանվող բառային միավորի փոխարինումն է տրված համատեքստում իրացման ենթակա օտար բառի տվյալ բաղադրիչը (տվյալ իմաստը) ակտուալ դարձնող, մեկ այլ ներքին ձևով բառով կամ բառակապակցությամբ:
Թեպետ ոչ միշտ է հնարավոր թարգմանության յուրաքանչյուր նմուշ ճշգրիտ դասակարգել կարգերի միաձուլման պատճառով, ընդհանուր առմամբ, կարելի է առանձնացնել բառային փոխակերպումների յոթ տարատեսակներ.
- իմաստի տարբերակում,
- իմաստի կոնկրետացում,
- իմաստի ընդհանրացում,
- իմաստային զարգացում,
- հականշային թարգմանություն,
- ամբողջական փոխակերպում,
- կորուստների փոխհատուցում թարգմանության ընթացքում:
Թարգմանության առանձին հնարներ շատ անգամ համատեղվում են: Դա առանձնապես հաճախ է նկատվում առաջին երկու կարգերի դեպքում, որոնք զուգակցվում են միմյանց:
Ինչպես իր աշխատանքում ֆրանսերենի նյութի հիման վրա ցույց է տվել Վ. Գ. Գակը, բառային բոլոր փոխակերպումները հիմնվում են հասկացությունների միջև առկա ձևային-տրամաբանական հարաբերությունների վրա[2]: Տարբեր լեզուներում միևնույն հասկացությունները նշանակող բառերի ներքին ձևերի տարբերությունները պայմանավորում են փոխակերպման հնարների ընտրության ժամանակ յուրաքանչյուր լեզվի առանձնահատկությունները նկատի առնելու անհրաժեշտությունը: Սակայն փոխակերպման թվարկված բոլոր կարգերը հանդիպում են ցանկացած լեզվից մեկ այլ լեզվի թարգմանության ժամանակ: Համընդհանուր են նաև ձևային-տրամաբանական կարգերը` որպես տրամաբանական մտածողության հնարներ: Հաշվվում են այդպիսի հինգ կարգեր` հավասարարժեքության, ստորադրության, հակասության, խաչաձևման և բացառման հարաբերություններ:
Սակայն քանի որ յուրաքանչյուր թարգմանություն իրացվում է խոսքային ոլորտում` անկախ նրանից, թե ինչպիսի միջոցներով է այն իրագործվում, և միշտ պետք է հանգեցնի հավասարարժեքության, անշուշտ, կարելի է համարել, որ փոխակերպման հնարները հիմնվում են չորս ձևային-տրամաբանական կարգերի վրա:
Փոխակերպման հնարները ունեն ստեղծագործական բնույթ, սակայն եթե հավասարարժեքության արդյունքը իր օպտիմալության ուժով ստանում է բացարձակ իմաստ, այն կարող է արձանագրվել բառարանում որպես համարժեք (эквивалент): Իհարկե, համապատասխանությունների օպտիմալությունը և կայունությունը կարող են հաստատվել, որպես կանոն, միայն նեղ համատեքստում, այդ իսկ պատճառով փոխակերպական թարգմանության` բառարաններում ամրագրված նմուշները հազվադեպ են դուրս գալիս բառակապակցության սահմաններից: Ամենից հաճախ դա դարձվածային միավորների համարժեք թարգմանությունն է:
§ 9. Տարբերակման, կոնկրետացման ու ընդհանրացման հնարները
և ստորադրության ձևային-տրամաբանական կարգը
«Հասկացությունների միջև առկա է ստորադրության հարաբերություն, երբ մի հասկացության ծավալը կազմում է մյուս հասկացության ծավալի ընդամենը մի մասը»[3]: Այդ ձևային-տրամաբանական կարգը հիմք է բառային փոխակերպումների` փոխադարձորեն կապված երեք հնարների` թարգմանության մեջ դատողությունների միջոցով` իմաստի տարբերակման ու կոնկրետացման և հասկացության ընդլայնման միջոցով իմաստի ընդհանրացման համար: Փոխակերպման տրամաբանական-իմաստային հիմքը հստակ բնորոշված է Վ. Գ. Գակի վերոնշյալ աշխատության մեջ. «Իսկ ինչ վերաբերում է վերանվանման ժամանակ («վերանվանում» Վ. Գ. Գակը կոչում է թարգմանության գործընթացը-Յա. Ռ.) իմաստային փոփոխությունների տեսակներին, ապա քանի որ նշված առարկան մնում է նախկինը, անվանման փոփոխությունը բացատրվում է այն հասկացությունների փոխհարաբերությամբ, որոնք խոսողի գիտակցության մեջ կարող են հարաբերակցվել իրականության միևնույն հատվածին: Այդ կերպ վերանվանման (իմաստային փոխակերպումների) հիմքում այնպես, ինչպես (իմաստաբանական տեսակետից) իմաստի փոփոխությունների, օրինակ` ընդլայնման, նեղացման, փոխանցման զանազան տեսակների հիմքում, ընկած են մտածողության ձևային-տրամաբանական օրինաչափությունները, հասկացությունների միջև առկա հարաբերությունները»[4]: Անգլերենից ռուսերեն թարգմանության ժամանակ տարբերակման և կոնկրետացման հնարների տարածվածությունը բացատրվում է անգլերենում լայն իմաստով այնպիսի բառերի առատությամբ, որոնք ռուսաց լեզվում ուղղակի համապատասխանություն չունեն: Իմաստի տարբերակման և կոնկրետացման հնարները սովորաբար ուղեկցում են միմյանց: Երբ թարգմանվում է մեր օրերի անգլիական և ամերիկյան բելլետրիստիկայում այնչափ նորաձև բառ, ինչպիսին drink-ն է, ապա ամենից հաճախ անխուսափելի է նրա` առանց կոնկրետացման չիրագործվող տարբերակումը: Այսպես, and ordered a drink արտահայտության (W. Somerset Maugham. The Bum) թարգմանության ժամանակ բառարանային համարժեքները` питье, напиток, спиртной напиток, ակնհայտորեն անընդունելի են երևում: Վերոնշյալ պատմվածքի թարգմանիչը («Дождь» ժողովածուում), կարիք ունենալով հստակ ցույց տալ, որ այն հենց պատվիրված էր, թարգմանել է. «Он заказал виски». Բնականաբար, վիսկին ընդամենը «спиртные напитки» հասկացության մասն է, և այստեղ առկա է հասկացության նեղացում:
Տարբերակումն առանց կոնկրետացման հնարավոր է, երբ անհրաժեշտ է փոխանցել լայն վերացական հասկացության իմաստն առանց թարգմանության մեջ նրա ճշգրտման: Ճիշտ չէ կոնկրետացնել այն, ինչը բնագրում դիտավորյալ քողարկված է:
Իմաստի տարբերակում: Ինչպես արդեն նշվեց, անգլերենում ու ֆրանսերենում առկա լայն իմաստով շատ բառեր ռուսերենում լրիվ համապատասխանություններ չունեն: Երկլեզվյան բառարանը սովորաբար տալիս է մասնակի տարբերակային համապատասխանությունների շարք, որոնցից յուրաքանչյուրը ծածկում է օտարալեզու բառի մասնավոր իմաստներից ընդամենը մեկը: Սակայն նույնիսկ բառարանային բոլոր համապատասխանություններն իրենց հանրագումարով ամբողջությամբ չեն ընդգրկում ԵԼ-ի բառի լայն իմաստը:
Ruthless բնորոշումը կարող է գործածվել որպես հատկանիշի, որակի չտարբերակված սաստկացուցիչ: Այդպիսի դեպքերում թարգմանության մեջ ևս այն մնում է պարզ սաստկացուցիչ` առանց կոնկրետացման: Նկարագրելով Հերսթի և Պուլիցերի լրագրերի ջանքերը` ուղղված Կուբայի պատճառով Իսպանիայի դեմ պատերազմի սանձազերծմանը` «ԱՄՆ սոցիալական պատմության» հեղինակ Ֆերնեսն այդ ռազմարշավնանվանում է the orgasmic acme of ruthless newspaper jingoism, որտեղ ruthless-ը, անշուշտ, չունի բառարանային իմաստ` безжалостный, беспощадный, այլ նշանակում է разнузданный, оголтелый, махровый шовинизм: Միևնույն ժամանակ orgasmic acme-ն ևս փոխակերպում է պահանջում, թերևս ամբողջական փոխակերպման հնարով, ինչի հետևանքով թարգմանության մեջ ստանում ենք` вахканалия оголтелого газетного шовинизма:
Երբ Սոմերսեթ Մոեմը ասում է. “Affection is the best substitute of love”, բառարանային համապատասխանություններից ոչ մեկը (привязанность, расположение, любовь` տե՛ս Անգլո-ռուսերեն մեծ բառարանը(БАРС)), չի համապատասխանում, քանի որ եթե հեղինակը նկատի ունենար привязанность-ը (կապվածությունը), նա կընտրեր attachment բառը: Affection բառի բավականին անորոշ իմաստը, ըստ երևույթին, նույնպես անորոշ ձևով կարող է փոխանցվել душевный склонность կամ душевное расположение կապակցություններով: Այս օրինակները վկայում են այն մասին, որ իմաստների տարբերակումը հնարավոր է նաև առանց նրանց կոնկրետացման:
Իմաստի կոնկրետացում: Ի տարբերություն իմաստի տարբերակման, որը հնարավոր է նաև առանց իմաստի կոնկրետացման, վերջինս մշտապես ուղեկցվում է տարբերակմամբ և հնարավոր չէ առանց նրա: Որպես կանոն, ռուսերենի բառապաշարին հատուկ է ավելի մեծ կոնկրետություն, քան անգլերենի կամ ֆրանսերենի համապատասխան բառային միավորներին: Դա բազմիցս է նշվել լեզվաբանների կողմից: meal բառի համապատասխանություններն են` принятие пищи, еда (Անգլո-ռուսերեն մեծ բառարան, Մյուլլեր): Սակայն Have you had your meal? արտահայտության թարգմանության ժամանակ ոչ մի կերպ հնարավոր չէ գործածել այս բառարանային համապատասխանությունները: Օրվա ժամից կախված անհրաժեշտ է լինում ասել. Вы уже позавтракали? Пообедали? կամ Поужинали? (Դուք արդեն նախաճաշե՞լ եք, Ճաշել ե՞ք կամ Ընթրե՞լ եք): Ավելին, եթե արտահայտությունը հանդիպում է անգլիական վեպում կամ պատմվածքում, պահանջվում է իրական (ամենից առաջ` սոցիալական) իրադրության իմացություն, քանի որ ունևոր բուրժուական ընտանիքի անգլիացու համար ճաշի ժամը գրեթե համընկնում է բանվոր ընտանիքի ընթրիքի ժամերին:
Mount գոյականը, ըստ Մյուլլերի բառարանի, նշանակում է лошадь под седлом: Անգլո-ռուսերեն մեծ բառարանը տալիս է այս բառի նշանակության ավելի լայն ու կոնկրետ բացահայտում` лошадь, мул, верблюд и т. п. (под седлом/հեծնելու): Ու այդ «и т. п.»-ն լրիվ արդարացված է, քանի որ Christ on his mount թարգմանվում է Христос на осляти: 40-ականներին Լոնդոնում ցուցադրված ռուսական մարտանկարչության նկարների ցանկում, թարգմանիչը այսպիսի անվանման բախվեց քարտարանում` Napoleon on his mount visiting the plague strichen in the streets of Jaffa. Ռուսերենում ոչ մի ձևով հնարավոր չէ շրջանցել` առանց կոնկրետ մատնանշելու կենդանուն, որի վրա գնում էր Նապոլեոնը: Տվյալ կտավին անծանոթ թարգմանիչը գրել է. «Наполеон верхом на коне» և ընկել անհարմար վիճակի մեջ, քանի որ Նապոլեոնը ուղտի վրա էր բազմել:
Ֆրանսերենում ևս քիչ չեն լայն իմաստով, ռուսերեն թարգմանության ժամանակ տարբերակում և կոնկրետացում պահանջող բառերը: Օրինակ` monture գոյականը (անգլերեն` mount)` животное под седлом: Qui veut aller loin ménage sa monture ասացվածքը սովորաբար թարգմանում են` Кто отправляется в дальний путь должен беречь своего коня: Բայց հենց այս բառը Նապոլեոնի եգիպտական արշավանքի մասին Լուի Մադլենի հոդվածում վերաբերում է այլ կենդանու. Il ne quittait pas sa monture[5] թարգմանվում է` Он не слезал с верблюда: 1799 թվականին Յաֆֆայի փողոցներում համաճարակը հնձում էր մարդկանց, և Բոնապարտը ավելի հուսալի համարեց հեռավորություն պահպանել հողից` գտնվելով ուղտի վրա:
Vider բայն ունի հիմնական իմաստ` опорожнить, опростать, очистить (место), բայց ռուսերեն փոխադրելու ժամանակ շատ հաճախ ճշգրտվում, կոնկրետացվում է.
Il alla chercher sa proper serviette, la vida de son contenu…et y fourra les liasses. (G. Siménon. Le traid de Venise)
Кальмар взял свой портфель…, вытряхнул из него содержимое и засунул туда пачки денег. («Иностранная литература», 1967, № 8)
Գործողության բնույթը թարգմանության մեջ ճշգրտված է ավելի կոնկրետ բայով, քան ֆրանսերեն vida-ն է, միաժամանակ իմաստի տարբերակման և կոնկրետացման կիրառության ճանապարհով (засунул-ը fourra բառի տարբերակային բառարանային համապատասխանություններից մեկն է):
Լայն իմաստով բառերի չտարբերակված գործածության ակնառու օրինակ կարող է ծառայել student գոյականը, որը անգլերենում գործածվում է студент, учащийся, учений իմաստներով (Անգլո-ռուսերեն մեծ բառարան): Սակայն ռուսերենի փոխադրելիս իմաստի կոնկրետացումը հաճախ անխուսափելի է.
Even the greatest authors have written a number of very poor books. Balzac himself left a good many out of the Comédie Humaine, and of those he inserted there are several that only a student troubles to read. (W. Somerset Maugham. The Summing Up)
Даже у величайших писателей бывали очень слабые книги. Бальзак, например сам не захотел включить многие свои вещи в «Человеческую комедию», да и среди включенных им есть несколько таких, которые способны читать только литературоведы. (У. Сомерсет Моэм. Подводя итоги)
Անգլո-ռուսերեն մեծ բառարանը տալիս է նաև изучающий что-либо իմաստը, և այս օրինակի թարգմանության մեջ հենց այդ իմաստն է կոնկրետացվում:
Հնարի սկզբունքներով ամերիկյան բուհերում նույն student բառը գործածվում է այլ նշանակությամբ.
Preparation for college in the United States involves a succession of choices. The student does not have to make a choice at an early age as to whether or not he will «go to collage».
Այստեղ student-ը, անշուշտ, студент-ը չէ, այլ учащийся средней школы: Բայց այնուհետև հնարի նույն սկզբունքներով նույն բառը բազմիցս գործածվում է студент-ի նշանակությամբ: Համատեքստը, ըստ երևույթին, հնարավորություն չի տալիս շփոթել учений կամ студент բառերը школьник բառի հետ, և միջոցների խնայողության ձգտումը անգլիացիներին և ամերիկացիներին մղում է օգտվել միևնույն բառից:
Յուրաքանչյուր բառային փոխակերպում թարգմանչից պահանջում է չափի զգացում և թարգմանվող տեքստի ու դրա հետ կապված հանգամանքների հիմնավոր իմացություն:
Իմաստի ընդհանրացում: Իմաստի ընդհանրացման հնարը տրամագծորեն հակառակ է տարբերակման և կոնկրետացման հնարներին, քանի որ այն մասնավորի փոխարինումն է ընդհանուրով, տեսակային հասկացությանը` սեռայինով: Անգլերենից կամ ֆրանսերենից ռուսերեն թարգմանության ժամանակ այն գործածվում է անհամեմատ հազվադեպ, քան տարբերակումը և կոնկրետացումը: Դա պայմանավորված է անգլերենի և ֆրանսերենի բառապաշարների առանձնահատկություններով: Այս երկու լեզուների բառերը հաճախ են ունենում առավել վերացական բնույթ, քան հենց նույն հասկացությանը վերաբերող ռուսերեն բառերը: Երբեմն ընդհանրացումը կիրառվում է ռուսաց լեզվի և գրականության մեջ ընդունված ոճաբանական նորմերի համապատասխանությամբ: Օրինակ` ռուսերենով գեղարվեստական ստեղծագործություններում ընդունված չէ անվերապահ ճշտությամբ ցույց տալ գործող անձանց հասակն ու քաշը, եթե դա կապվսծ չէ մարզական բնույթի դատողությունների հետ: A young man of 6 feet, 2 inches արտահայտությունըթարգմանությունում պարզվում է молодой человек выше среднего роста: Ընդունված չէ սահմանազատել նաև այնպիսի բառեր, ինչպիսիք են foot-ը և leg-ը, hand-ը և arm-ը: Wristwatch նշանակում է наручные (ձեռքի), ոչ թե «кистевые» (դաստակի) часы:
Ընդհանրացման անհրաժեշտությունը կարող է առաջանալ նաև բառը կամ բառակապակցությունը բառարանային համապատասխանությամբ թարգմանելիս իմաստը խեղաթյուրելու վտանգից: Այսպես, մի քանի տարի տարի շարունակ անգլիական խորհրդարանը քննարկում էր մահապատժի վերացման օրինագիծը: Անգլիական լրագրերը մշտապես անվանում էին այն No Hanging Bill: Բայց Законопроект об отмене повешения կապակցությունիցավելի շուտ կհասկացվեր մահապատժի մի միջոցի փոխարինումը մյուսով, օրինակ` գնդակահարումով: Միակ ճշմարիտ լուծումը տվյալ դեպքում ընդհանրացնող թարգմանությունն է` Законопроект об отмене смертной казни:
Միևնույն բառը կարող է բառային փոխակերպման ենթարկվել հակառակ ուղղություններով` առանձնաբար իմաստի նեղացման ու ընդլայնման, այսինքն` կարող է լինել ինչպես տարբերակման, այնպես էլ ընդհանրացման օբյեկտ: Բնորոշ օրինակ կարող են ծառայել §4-ում քննված resentment գոյականը և resent բայը: Անգլիական բացատրական բառարանների տվյալներով` այս բառերի կենտրոնական, ամենից լայն իմաստը անբավականության, անբարյացակամության զգացումն է: Մասնակի նորմատիվ իմաստները բավականին ճշգրիտ են բացահայտվում նաև երկլեզվյան անգլո-ռուսերեն բառարաններում տարբերակային համապատասխանությունների օգնությամբ: Բնականաբար, կարող են լինել դեպքեր, երբ համատեքստն ու իրադրությունը պահանջում են ընդհանուր հասկացության չտարբերակված արտահայտություն, և այդ ժամանակ կարող է անհրաժեշտ լինել ընդհանրացնող փոխակերպման հնարը.
…the Doremus family used to spend their summers on Cape Cod, too. They weren՚ t as important in the government, or rich, but I guess they saw the Kennedys sometimes. Dave resented the Kennedy boys, he says, but then he got to know… John Kennedy. (Vance Bourjaily. The Man Who Knew Kennedy)
Доримусы тоже проводили обычно лето на мысе Код. Отец Дэйва не из богачей и не такой уже большой пост занимал в правительстве, однако они были знакомы семьями. Дэйв мне говорил, что ему мальчики Кеннеди не нравились, это уже потом он ближе узнал … Джона Кеннеди. (В. Бурджейли. «Человек, который знал Кеннеди», Пер. Е. Калашниковой и М. Лорие)
(Դեյվը ճանաչեց Քեննեդիին, երբ նրանք վիրավոր պառկած էին ծովային նավատորմի հիվանդանոցում) Պարզ է, որ նշված իրավիճակում resented բայը չի կարող արտահայտել հստակ, կոնկրետ հիմնավորված զգացողություններ, և թարգմանության մեջ լրիվ հիմունքով տրված է ընդհանրացնող ему не нравились արտահայտությունը:
§10. Իմաստային զարգացման հնարը
և խաչաձևման ձևային—տրամաբանական կարգը
Իմաստային զարգացման հնարը թարգմանության ժամանակ բառարանային համապատասխանության փոխարինումն է համատեքստային, նրա հետ տրամաբանորեն կապված համապատասխանությամբ: Սրան վերաբերում են խաչաձևման կարգի հիման վրա առաջացող զանազան փոխաբերական և փոխանվանական փոխարինումները. «Խաչաձևման հարաբերություններն առկա են, երբ մի հասկացության ծավալի ընդամենը մի մասն է մտնում մյուս հասկացության ծավալի մեջ և, իր հերթին, երկրորդ հասկացության ծավալի մի մասը մտնում է առաջին հասկացության ծավալի մեջ»[6]:
Եթե հաշվի առնենք, որ խոսքի բոլոր ինքնուրույն նշանակություն ունեցող մասերը բաժանվում են երեք կարգի` առարկաներ, գործընթացներ և հատկանիշներ, ապա թարգմանության ընթացքում նկատվում է փոխարինումների ապշեցուցիչ բազմազանություն ինչպես յուրաքանչյուր կարգի ներսում, այնպես էլ` տարբեր կարգերի միջև: Այլ լեզվի միջոցներով միևնույն բովանդակության փոխանցման համար հաճախ միևնույն է` ինչ ձևով բառը արտահայտած կլինի այդ բովանդակությունը: Առարկան կարող է փոխարինված լինել իր հատկանիշով, գործընթացը` առարկայով, հատկանիշը` առարկայով կամ գործընթացով և այլն: Գործընթացի տակ նկատի է առնվում գործողությունը կամ վիճակը: Քննենք հաջորդ լրագրային արտահայտությունը. The Liverpool by-election was an acid test for the Labour candidate. Հազիվ թե կարելի է թարգմանել. Допольнительные выборы в Ливерпуле были испытанием на кислотность для кандидата лейбористкой партии: Ակնհայտ է, որ գործընթացըհարկ կլինիփոխարինելիր բնորոշ հատկանիշով`лакмусовая бумажка կապակցությամբ, ռուսերենի նորմի համապատասխանությամբ: Սա իմաստային զարգացումն է` գործընթացի փոխարինումը առարկայով, ընթանում է խաչաձևման կարգի շրջանակներում: лакмусовая бумажка-ն թթվայնության փորձարկման ընդամենը մասն է, և ինքնին փորձարկումը ամբողջապես չի ծածկում լակմուսի թղթի օգտագործման հնարավորությունները:
Երբ իմաստային զարգացման հնարը կիրառվում է բայական կապակցությունների թարգմանության ժամանակ, կարելի է նշել փոխարինումների ճշգրիտ օրինաչափություններ և որոշել գործընթացի (գործողության կամ վիճակի), նրա պատճառի կամ հետևանքի միջև փոխհարաբերությունները: Այդ դեպքում պերմուտացիայի տեսությամբ երեք հնարավոր տարրերից երկուսի կապակցությունները կարող են ունենալ հետևյալ վեց տարբերակները.
պատճառ գործընթաց հետևանք
- գործընթացի փոխարինում իր պատճառով,
- գործընթացի փոխարինում իր հետևանքով,
- պատճառի փոխարինում գործընթացով,
- պատճառի փոխարինում հետևանքով,
- հետևանքի փոխարինում պատճառով,
- հետևանքի փոխարինում գործընթացով:
Իհարկե, այս սխեման արտացոլում է ընդամենը իմաստային զարգացման հնարի տեխնիկան, բայց չի բացահայտում նրա արմատները: Ուղղակի թարգմանության յուրաքանչյուր փոխարինում փոխակերպումայինով կապված է բառապաշարում, նախադասության տրամաբանական կառուցվածքում և թարգմանության ժամանակ զուգադրվող երկու լեզուների պատկերավորության մեջ առկա խոր ճյուղավորումների հետ: Կոնկրետ օրինակներով քննենք իմաստային զարգացման հնարի որոշ տարատեսակներ:
Պետք է նկատի ունենալ, որ վարը բերվող ոչ բոլոր օրինակներն են հավասարարժեք: Դրանցից որոշներում բառային փոխակերպումը հարկադրված է` որպես անգլերեն կամ ֆրանսերեն նախադասության իմաստի ճշգրիտ փոխանցման միակ միջոց: Մյուս դեպքերում փոխակերպումային թարգմանության գործածումը թելադրված է ռուսաց լեզվի ոճական նորմով.
Many South African sanctuaries are readily reached from Johannesburg. (Land of Safaries. The New York Times)
До многих южноафриканских заповедников рукой подать от Иоганнесбурга.
Թարգմանության մեջ գործընթացը (легко добраться` ուղղակի թարգմանության մեջ) փոխարինված է իր պատճառով` տարածության մերձակայությամբ: Խաչաձևման հարաբերությունը այստեղ արտահայտվում է նրանով, որ աշխարհագրական որևէ վայրի հասանելիությունը միայն մասամբ է բացատրվում նրա գտնվելու տեղի մերձակայությամբ, և իր հերթին` մերձակայությունը միայն հասանելիություն հասկացության մասն է, եթե գոյություն ունեն բնական կամ արհեստական արգելքներ.
“I don՚ t think she՚ s living here at the moment. Her bed wasn՚ t slept in.” (A. Christie. Third Girl)
-Я думаю, она не живет здесь в настоящее время. Ее постель не смята.
Խոսողը առավոտյան մտել է սենյակ և տեսել, որ անկողինը, որը սովորաբար հենց ինքն էր հավաքում, ճմռթված չէ: Ուղղակի թարգմանության փոխարեն` она не спала в своей постели, բնականաբար նկատի է առնված արդյունքը: Գործընթացը փոխարինված է իր հետևանքով:
Պետք է հաշվի առնել, որ համանման իրադրությունը, որպես կանոն, անգլերենում փոխանցվում է նախդրավոր բայի պասիվ ձևով:
Օրինակ` Թեքքերեյի «Ярмарка тщеславия» («Սնափառության տոնավաճառ») վեպի 16-րդ գլխում.
“…oh, miss, something must have happened- there՚ s nobody in Miss Sharp՚ s room; the bed ain՚ t been slept in…” (W. M. Thackeray. Vanity Fair)
- О мисс Бриггс! Наверное, что-то случилось: в комнате мисс Шарп никого нет, и ее постель не смята…
Սա ասում է աղախինը` Բեթթի Մարտինը, և, իհարկե, չճմռթված անկողինը կարող է ապացույց ծառայել նրա համար, որ նրա վրա չեն քնել, միայն այն դեպքում, երբ անկողինը հավաքում է սպասուհին: Այդ կերպ այս հասկացությունները միայն մասամբ են միմյանց լրացնում:
Իմաստային զարգացման հնարը հաճախ կարող է պայմանավորված լինել անգլերենում և ռուսերենում բառերի կապակցությունների տարբերությամբ: to stick one՚ s neck out դարձվածային միավորի բառարանային համապատասխանությունն է` ставить себя под удар: Սակայն պատկերավորությունը պահպանելու համար կարելի է թարգմանության մեջ կիրառել իմաստային զարգացման հնարը.
Few U. S. presidents dare stick their necks out in midterm poll. (The New York Times).
Мало кто из американских президентов рискует подставлять свою голову под удар во время промежуточных выборов.
Ռուսերեն չեն ասում «подставлять шею», սակայն փոխանվանական փոխարինումը տրամաբանորեն արդարացված է: Ըստ էության` սա ևս գործողության փոխարինումն է իր հետևանքով.
I gave the horse his head. (A. Conan Doyle. Adventures of Gerard)
Я отпустил поводья.
Այստեղ ևս պահպանվում է հստակ փոխանվանական կապը` голова лошади և поводья` գործողության փոխարինումն իր պատճառով խաչաձևման տրամաբանական հարաբերության հիման վրա:
Ռուսերենի բառերի զուկակցվողության պայմաններում հաճախ հարկ է լինում թարգմանության մեջ փոխարինել երևույթի պատճառը հենց գործընթացով կամ նրա հետևանքով: Հուզմունքից պապանձված և այնուհետև ինքն իրեն տիրապետած մարդու մասին Ագաթա Քրիստիի վեպում ասվում է.
At last he found his voice. (A. Christie. The Double Evidence)
Ռուսերեն չի կարելի ասել` он обрел голос: Եվ անգամ к нему вернулся голос կնշանակեր երգչի ձայնի ժամանակավոր կորստի վերականգնում: Ակնհայտ է` անհրաժեշտ է փոխարինել պատճառը գործընթացով. Он наконец-то обрел дар речи: Այստեղ խաչաձևման հարաբերությունը դրսևորվում է голос-речь հասկացությունների փոխհատմամբ:
§ 11. Հականշային թարգմանության հնարը
և հակասության ձևային-տրամաբանական կարգը
Հականշային թարգմանությունը, որ, ըստ էության, իմաստային զարգացման հնարի ծայրակետն է, բնագրում արտահայտված որևէ հասկացության փոխարինումն է թարգմանության մեջ հակադիր հասկացությամբ` բովանդակության պլանի անփոփոխ պահպանման համար ամբողջ արտահայտության համապատասխան վերակառուցմամբ: Հականշային թարգմանությունը ամբողջովին հենվում է հակասության ձևային-տրամաբանական կարգի վրա:
«Հակասության հարաբերությունները (կամ հասկացության ժխտումները) առկա են այն հասկացությունների միջև, որոնք ստացվում են միմյանցից ժխտման գործողության ճանապարհով»[7]: Տրամաբանության մեջ «Ա» և «ոչ-Ա» հասկացությունների օգնությամբ ձևավորում են երկու դատողություններ. 1) Ա-ն ոչ-Ա-ն չէ; 2) Ոչ-Ա-ն Ա-ն չէ: Սակայն, ինչպես պարզ կդառնա ստորև բերվածից, հականշային թարգմանության ժամանակ հակասության կարգը ներառում է ոչ միայն ժխտումը, այլ նաև հակադրումը:
Շատ դեպքերում հակադիր հասկացության կիրառումը թարգմանության մեջ իր հետևից է մղում հաստատական նախադասության փոխարինմանը ժխտականով կամ ժխտականը` հաստատականով.
The woman at the other end asked him to hang on. (Stan Barstow. The Raging Calm)
Женщина на другом конце провода попросила его не класть трубку.
I had myself awakened every morning at six and wrote with perseverance till hunger forced me to break off and have breakfast. (W. Somerset Maugham. The Summing up)
Я просил будить меня в шесть часов утра и работал, не отрываясь, пока голод не гнал меня завтракать. (У. Сомерсет Моэм. Подводя итоги. Пер. М. Ф. Лорие)
Բերված օրինակներում բնագրի հաստատական կառույցը թարգմանության մեջ փոխարինված է ժխտականով: Նվազ բնական կլիներ թարգմանության մեջ բնագրի կառույցի պահպանումը` Женщина… попросила его подождать у телефона կամ երկրորդ օրինակում` я упорно продолжал работать, կարծես ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խանգարում էր գրողի աշխատանքը.
No man is wise at all times.
На всякого мудреца довольно простоты.
Այս ասացվածքի թարգմանության մեջ ժխտական կառույցը փոխարիված է հաստատականով[8]: Սակայն հականշային թարգմանությունը հնարավոր է նաև առանց կառուցվածքային տեսակի փոփոխության: Դա տեղի է ունենում, երբ թարգմանության ժամանակ հակադրվում են ոչ միայն հատկանիշ արտահայտող հասկացությունը, այլ նաև հատկանիշը կրողները: Օրինակ.
The adoption of the defensive does not necessarily mean weakness of inferiority of our troops.
Переход к обороне не обязательно означает слабость наших сил или превосходство войск противника.
Inferiority բառը առաջին իմաստով` более низкое положение, качество և այլն (Անգլո-ռուսերեն մեծ բառարան), ռուսերենում չունի միաբառ համապատասխանություն, այդ իսկ պատճառով լրիվ օրինաչափ է inferiority բառի փոխարինումը superiority հակադիր հասկացությամբ: Բայց քանի որ նաև our troops-ը փոխարինված է войск противника կապակցությամբ, վերացավ կառուցվածքային փոփոխության անհրաժեշտությունը: Տվյալ օրինակում, ի տարբերություն նախորդի, հականշային թարգմանությունն անխուսափելի է: Ամենից հաճախ այն համարվում է, սակայն, կամընտրական և թելադրվում է ոճաբանական դատողություններով:
Հականշային կարող է դառնալ նաև բառարանային համապատասխանությունը: Հականշային են keep off բայի ռուսերեն համապատասխանությունների մի ամբողջ շարք` не приближаться, не подпускать близко, не касаться, не подходить: Նաև keep out բայի հականշային համապատասխանության տարաձև շարքեր տարբեր լրացումների կապակցմամբ` Shut the window to keep cold air out./ закройте окно, чтобы не напустить холода. Keep children out of mischief/ Не позволяйте детям шалить. Keep foreign goods out./ Не допускать ввоза иностранных товаров. He kept us out of war./ Он не дал вовлечь нас в войну. (1916 թվականին այս նշանաբանով դեմոկրատները հասան Վուդրո Վիլսոնի վերընտրմանը ԱՄՆ նախագահի պաշտոնում): Հականշային է նաև keep in բայի թարգմանությունը.
The windows of the workshop were closed to keep the cool air in … (Nevil Shute. A Town Like Alice)
Окна мастерской были закрыты, чтобы туда не проник раскаленный воздух…
Հականշային թարգմանության կիրառումը կարող է թելադրվել նաև արտալեզվական հաջորդականության նկատառումներով: Անգլերենում երկարակյացների կամ հակառակ բժիշկների չարագուշակ կանխատեսումներին` երկար ապրած մարդկանց մասին հաճախ հանգուցյալի հանդեպ պատշաճ հարգանքով ասվում է. he (she, they) did not die till… (until…)/ он жил до … Բացարձակապես ակնհայտ է, որ ուղղակի թարգմանությունը ռուսերենի (такой-то не умирал до … года) կընդունվեր որպես հանգուցյալի հանդեպ ծաղր: (Իհարկե, խոսքի այս կաղապարը կարող է գործածվել նաև հեգնական մտքով, ինչը կարելի է որոշել միայն արտահայտության իրադրությունից):
Հականշային թարգմանության արդյունավետությունը և օրինաչափությունը հաստատվում են գործնականում նրա երկկողմ կիրառմամբ` անգլերենից և ֆրանսերենից ռուսերեն թարգմանությամբ և հակառակը: Անգլո-ռուսերեն մեծ բառարանը տալիս է to sit up խոսակցական արտահայտության հետևյալ համապատասխանությունները` не ложиться спать, бодрствовать, засиживаться допоздна: (Դրանցից երկրորդը` бодрствовать, ամենևին էլ խոսակցական չէ):
Այսպես, «Дворянское гнездо» («Ազնվականների բույնը») վեպում Միխալևիչը Լավրեցկուն ասում է.
- Я, брат,- промолвил он,- завтра должен ехать; сегодня мы, ты уже извини меня, ляжем поздно.
Կոնստանս Գարնետը տալիս է հականշային թարգմանություն.
“I must set off to-morrow, my dear fellow,” he observed, “to-day, if you will excuse it, we will sit up late.”
Եվ մեկ այլ` Բերնարդ Այզեկի թարգմանության մեջ նույնպես այս արտահայտությունը հականշորեն է փոխանցված.
“… today, however, with your permission, we will stay up late.”
Նույն պատկերը դիտարկվում է ֆրանսերենից ռուսերենի թարգմանության ժամանակ: Ֆրանսերեն tout court եղանակավորող-սահմանափակող կապակցությունը սովորաբար թարգմանվում է ռուսերեն հակադիր հասկացությամբ.
La politique économique des Etats-Unis est aussi préjudiciable aux intérèts de la France que tout court:
Экономическая политика Соединенных Штатов направлена в неменьшей степени против интересов Франции, чем их политика в широком смысле слова.
в широком смысле слова կապակցությունը tout court-ի հականիշ է, և այնուամենայնիվ տվյալ համատեքստում բացարձակ ճշգրիտ է փոխանցվում արտահայտության միտքը: Այս լայն իմաստը թարգմանության մեջ լրիվ օրինաչափ է, քանի որ tout court-ը կորզում է սահմանափակումը` առարկան կամ հասկացությունը ծածկելով հատկանիշով (տվյալ դեպքում ` économique ածականով):
Հականշային թարգմանությունը կարող է լինել մտքի ճիշտ փոխանցման միակ հնարավորությունը, երբ ուղղակի թարգմանությունը հանգեցնում է աբսուրդի.
Which of the dead are most tenderly and passionately deplored? Those who love the survivors the least, I believe. (W. M. Thackeray. Vanity Fair.)
Чья смерть оплакивается всего искреннее и усерднее? Мне кажется, смерть тех, кто сам менее всего любил своих близких, оставшихся в живых. (В. Тэккерей. Ярмарка житейской суеты. Пер. Л. Гей. Спб., 1908)
оставшихся в живых (ողջ մնացածները)` ե՞րբ. ողբացողի մահվանից հետո՞:Բայց նաև հաջորդ թարգմանության մեջ` քառորդ դար հետո բառացի թարգմանության անհեթեթությունը առավել է ուժեղացված.
Каких покойников оплакивают всего нежнее и горячее? Мне кажется, тех, которые всего меньше любили оставшихся в живых. (У. Теккерей. Ярмарка тщеславия. Пер. В. И. Штейна. Л., 1929)
Միայն survivors բառի հականշային փոխարինումն է այդ արտահայտությունը թարգմանության մեջ իմաստալից դարձնում.
Кого же из умерших оплакивают с наибольшей скорбью и печалью? Мне кажется, тех, кто при жизни меньше всего любил своих близких. (У. Теккерей. Ярмарка тщеславия. Пер. под ред. Р. М. Гальпериной и М. Ф. Лорие, М., 1953).
Փաստացի, եթե առաջին թարգմանության մեջ ստորակետի փոխարեն վերջակետ դնենք ընդգծենք оставшихся в живых կապակցությունը, այն ընդունելի կլիներ, քանի որ близкие люди-ն այս նախադասության մեջ միաժամանակ և´ սուբյեկտ է, և´ օբյեկտ: Բայց պարզվում է, որ արդեն «Ярмарка тщеславия» վեպի առաջին անգամ Ի. Վվեդենսկու կողմից 1951 թվականին «Отечественные записки»-ում հրապարակված սկզբնական թարգմանության մեջ խնդիրը ճիշտ էր լուծված հականշային թարգմանության օգնութամբ.
«Каких покойников жалеют всего больше и оплакывают всего искренее и нежнее на «базаре житейской суеты»? Тех, я думаю, которые, при жизни, всего скорее могли забыть нас». (Вилльям Теккерей. Базар житейской суеты. Пер. И. И. Введенского. Спб., 1885, том 2)
Բարդ դեպքերում հականշային թարգմանության իրագործման ժամանակ էական օգնություն կարող է ցույց տալ հոմանիշների բառարանը կամ հոմանշային շարքեր պարունակող անգլերեն բացատրական բառարանը:
§ 12. Ամբողջական փոխակերպման ու փոխհատուցման հնարները
և բացառման ձևային—տրամաբանական կարգը
Տրամաբանության դասընթացում ասվում է, որ «բացառման հարաբերություններն առկա են, երբ երկու հասկացությունների ծավալները ամբողջությամբ բացառում են միմյանց և, միաժամանակ, չեն սպառում առարկաների շրջանակը, որի մասին դատողություն է արվում: Հասկացությունների ծավալներն էլ բացառում են միմյանց այն դեպքերում, երբ հասկացություններին համապատասխանող բազմությունները չեն ունենում ընդհանուր տարրեր»[9]:
Բացառման հարաբերությունները նույն տեղում պարզաբանվում են հետևյալ կերպ. «Ընդունենք` մենք խոսում ենք ձկների մասին: «Պերկես» («окунь») և «ծածան» («карп») հասկացությունները այս դեպքում միմյանց բացառող են, քանի որ չկա այնպիսի ձուկ, որ միևնույն ժամանակ կլիներ պերկես և ծածան, և միաժամանակ պերկեսը ու ծածանը չեն սպառում բոլոր ձկներին»[10]:
Այս ձևային-տրամաբանական կարգը հիմք է բառային փոխակերպման երկու հնարների` ամբողջական փոխակերպման և փոխհատուցման համար: Ինչպես նշում է Վ. Գ. Գակը, «Բացառման հարաբերությունները հիմք են տեղաշարժի գործընթացի, այլ կերպ ասած` տվյալ հասկացության անվանման նպատակով մի սեռային հասկացության սահմաններում կից հասկացության անվանումը օգտագործելու համար»[11]:
Այսպես, օրինակ, ֆրանսերեն թարգմանության մեջ «Летят журавли» («Թռչում են կռունկները») ֆիլմի անվանումը առաջ է բերել բացառման հարաբերությունների հիմքով փոխարինում: Քանի որ ֆրանսերեն grue (журавль/կռունկ) բառը առավել հաճախ գործածվում է проститутка (անառակ, անբարոյական) իմաստով, խորհրդային ֆիլմը ֆրանսերեն վարձույթում հայտնի է «Quand passent les cigognes», այսինքն` «Когда летят аисты» («Երբ թռչում են արագիլները») անվանումով: Այս դեպքում журавли բառի անխուսափելի փոխարինումը аисты բառով կարող է դիտվել որպես իր տեսակի փոխհատուցում` լրիվ ընդունելի ֆիլմի սյուժետա-ոճաբանական շրջանակներում և պայմանավորված ֆրանսերեն բառապաշարի առանձնահատկություններով:
Իր սեփական տեսակի (սեռի) փոխհատուցում կարելի է համարել նաև թվերի փոխարինումը Գոլսուորսիի վերոնշյալ պիեսի հաջորդ տեսարանի թարգմանության մեջ.
James. Give me the cheque-book… What՚ s this ninety?
Walter. But look here, father, it՚ s nine I drew a cheque for. (John Galsworthy.
Justice. Act 1)
Джеймс: Дай мне чековую книжку. … Что это за восемьдесят фунтов?
Уолтер: Но послушай, отец, я выписал чек на восемь фунтов. (Дж. Голсуорси. Правосудие)
Ձեռնարկության աշխատակիցը սիրելի կնոջը փրկելու համար կտրոն է կեղծել`ավելացնելով երկու տառ և այդ կերպ nine-ը վերափոխելով ninety-ի: Բայց ռուսերեն девять-ը հնարավոր չէ ուղղել ու դարձնել девяносто` տառերի հավելմամբ,առանց ջնջման, որ դրամական փաստաթղթերում չի թույլատրվում, փոխարենը восемь-ը հեշտ է վերափոխել восемьдесят-ի: Այդ իսկ պատճառով թարգմանության մեջ վերափոխողը ստիպված եղավ բավարարվել ավելի համեստ գումարով: Ֆրանսերեն թարգմանության մեջ անխուսափելի է այդ գումարի ավելի մեծ նվազեցումը, քանի որ միայն cinq-ն է հնարավոր վերափոխել cinquate-ի հինգ տառի հավելմամբ:
Ամբողջական փոխակերպման հնարը նույնպես իմաստային զարգացման առանձին տարատեսակ է, բայց ի տարբերություն հականշային թարգմանության` ավելի մեծ ինքնուրույնություն ունի և դրսևորում է զգալիորեն ավելի քիչ տրամաբանական կապ ԵԼ-ի և ԹԼ-ի արտահայտման պլանների միջև: Այս հնարը իրագործվում է կամ խաչաձևման շրջանակներում, կամ բացառման: Ամբողջական փոխակերպման հնարը կարելի է հակիրճ բնորոշել որպես միջնորդավորված իմաստի համադրում վերլուծության հետ: Վերափոխվում է խոսքային շղթայի ցանկացած հատվածի` առանձին` մեծ մասամբ բարդ բառից մինչև շարույթի, իսկ երբեմն նաև` ամբողջ նախադասության ներքին ձևը: Ընդ որում, վերափոխվում է ոչ թե ըստ բաղադրիչների, այլ ամբողջապես, այնպես, որ ԵԼ-ի և ԹԼ-ի միավորների ներքին ձևերի միջև թվացյալ կապը արդեն չի դիտարկվում: Սա, իհարկե, չի նշանակում, որ ամբողջական փոխակերպման գործընթացը զրկված է տրամաբանական-իմաստային հիմքից, հակառակ դեպքում թարգմանության ընթացքում ներքին ձևի փոխարինումը կհանգեցներ նույնականության (адекватность) խաթարման: Այդպիսի հիմք է ծառայում թարգմանության ելակետային և վերափոխված միավորների հարաբերակցությունը իրականության միևնույն հատվածին: Եթե ոչ միշտ է հնարավոր մինչև վերջ հետևել իմաստի փոխարինման ողջ ընթացքին ամբողջական փոխակերպման ընթացքում, ապա բովանդակության պլանի համարժեքությունը (эквивалентность) և արտահայտության պլանների նույնականությունը (адекватность) ամեն անգամ պետք է վկայեն փոխակերպման այս հնարի կիրառման օրինաչափության մասին:
Ինչպես նկատվում է բառային փոխակերպման մյուս հնարների դեպքում ևս, լեզվական շփումներում ավանդաբար օգտագործվել են մասնակի բառային միավորների մի շարք ամբողջական փոխակերպումներ և դրանց արդյունքները ամրագրել որպես բառարանային` կայուն և տարբերակային համապատասխանություններ: Առանձնապես այդպիսի համապատաս-խանությունները շատ են կենդանի խոսակցական լեզվի բառակապակցություններում: Օրինակ.
How do you do. Здравствуйте. Welcome! Добро пожоловать. Never mind. Ничего, не беспокойтесь, не обращайте внимания. Don՚ t mention. Не стоит благодарности. Forget it. Не стоит говорить об этом. Here you are. Вот, пожалуйста. Here՚ s to you. За ваше здоровье. Well done! Браво! Молодец. Have done! Хватит, довольно. That՚ ll do. Достаточно, хватит, можете идти, вы свободны. Now then! Ну-ка, скорей! Well now! Ну, что же! Shut up! Заткнись! Help yourself. Кушайте, пожалуйста. Hear, hear! Правильно, правильно!
Ֆրանսերենի բավականին շատ խոսակցական արտահայտություններ նույնպես թարգմանության ժամանակ պահանջում են ամբողջական փոխակերպում.
Allez donc! Полноте! Да что вы! Vous allez bien. Легко вам говорить. La belle histoire. Большое дело. Подумаешь. Grand bien vous fasse. Ну, как вам угодно. Bien de choses chez vous. Привет вашим! ça te la coupe? Что, не ожидал? Что, сьел? Qu՚ à cela ne tienne! За этим дело не станет!
Բերված բոլոր օրինակները փաստում են, որ այս խոսակցական համապատասխանությունները չունեն ընդհանուր իմաստային բաղադրիչներ, ունեն տարբեր ներքին ձևեր և միաժամանակ հաղորդում են միևնույն բովանդակությունը տարբեր լեզուների միջոցներով: Կենդանի խոսակցական լեզվի յուրահատկությունը ամենից հաճախ պահանջում է ամբողջական փոխակերպում թարգմանության ժամանակ: Համեմատեք ֆրանսերեն Soyez le bienvenu! –ն և գերմաներեն Willkommen!-ը, անգլերեն Here՚ s to you-ն ֆրանսերեն A votre santé-ի հետ, որ համընկնում է ռուսերեն за ваше здоровье –ին և իտալերեն cin cin!-ին:
Forget it կապակցության թարգմանությունը վերը նշված ցանկում արված է իմաստային զարգացման հնարի օգնությամբ: Ռուսերեն համապատասխանությունը, իհարկե, հենց գործողության (забудьте об этом) փոխարինումն է իր պատճառով (не стоит об этом говорить): Այդ փոխարինումը ավելի ճշգրիտ կլիներ բնորոշել որպես հականշային թարգմանության հնար: Սակայն անգլերեն բառակապակցության և նրա ռուսերեն համապատասխանության միջև ընդհանուր բաղադրիչների բացակայությունը իրավունք է տալիս հաշվել, որ այն կատարված է ամբողջական փոխակերպման ճանապարհով:
Վերը ասվածը անհրաժեշտ չափով բացատրում է, թե ինչու է ամբողջական փոխակերպման հնարը որպես դարձվածային միավորների թարգմանության համընդհանուր միջոց ծառայում:
Ամբողջական փոխակերպումը բառային փոխակերպումների տարածված հնար է ոչ միայն բելլետրիստիկայի, այլ նաև հրապարակախոսական նյութի թարգմանության ժամանակ: Ահա օրինակ Ռ. Պալմ Դատտի` նորագույն պատմության մասին դասախոսությունից.
Even the most perfunctory account of the plain facts would blow the myths sky-high. (R. Palme Dutt. Problems of Contemporary History)
Даже беглое рассмотрение фактов не оставит камня на камне от созданного историками мифа.
Անգլերեն ձևի իդիոմային փոխարինումը ամբողջովին օրինաչափ է:
Ջ. Ալլենի` ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմից հետո վերակառուցման շրջանի մասին պատմող գրքում հանդիպում են մի շարք պատկերավոր արտահայտություններ, որ պահանջում են ամբողջական փոխարինում ավանդական ռուսերեն պատկերավոր արտահայտություններով.
The other tasks of the revolution in the South could be left to work themselves out. (J. S. Allen. Reconstruction. The Battle for Democracy (1865-1876))
Հարավում հեղափոխության մյուս խնդիրների լուծումը հնարավոր էր թողնել ինքնահոսի.
North Carolina was thrown back into the lap of its former masters in 1870, when the President refused to send Federal troops to suppress the K. K. K. (Նույն տեղում).
Северная Каролина была отдана на откуп прежним хозяевам в 1870 году, когда президент отказался послать туда федеральные войска для подавления мятежа куклуксклановцев.
Պատկերավոր արտահայտությունների պատկերավոր փոխարինումը ամբողջական փոխակերպման միջոցով, անշուշտ, թարգմանության նույնականության հասնելու կարևոր պայման է: Սակայն պատահում են դեպքեր, երբ անհրաժեշտ է նախապատվություն տալ փոխակերպման ոճականորն չեզոք հնարին: Չէ՞ որ բառային փոխակերպման յուրաքանչյուր կոնկրետ հնար պետք է իրագործվի թարգմանվող տեքստի արտահայտչականության, ոճի և գեղարվեստական գաղափարի հետ խիստ համապատասխանությամբ: Ցանկացած դեպքում պարտադիր է նկատի առնել նաև արտահայտության իրադրությունը:
Գոյություն ունի որոշակի օրինաչափություն նրանում, որ թարգմանության մեջ մի փոխարինում իր հետևից է մղում մյուսին: Սոմերսեթ Մոեմի ինքնակենսագրական գրքից հետևյալ օրինակում երկու փոխարինումներն էլ իմաստային զարգացման տեսակետից սերտորեն կապված են միմյանց.
I have exercised moderation because I was hard to please. When from time to time I have seen the persons with whom the great lovers satisfied their desires I have been more often astonished by the robustness of their appetites than envious of their successes. (W. Somerset Maugham. The Summing Up)
Я проявлял умеренность, потому что на меня трудно угодить. Бывало, при виде тех, с кем удовлетворяли свои желания великие любовники, я больше дивился их всеядности, нежели завидовал их успехам.
Եթե угождать–ը нравиться–ի հետևանքն է, ապա всеядность-ը неумеренний аппетит-ի հետևանքն է: Երկու հատկանիշների փոխարինումներն էլ գործընթացներով տրամաբանական տեսակետից ստեղծվում են խաչաձևմամբ` հասկացությունների ծավալների` միմյանց մեջ մասնակի թափանցմամբ:
Թարգմանչական փոխհատուցման հնարը: Թարգմանության ընթացքում փոխհատուցման էությունը այնպիսի սպառիչ լիակատարությամբ է բացահայտված Ա. Բ. Ֆյոդորովի գրքում, որ ես թույլ կտամ ինձ մեջբերել նրա բնորոշումը ամբողջությամբ. «Թարգմանության գործընթացում հանդիպում են մի շարք դեպքեր, երբ ընդհանրապես չի վերարտադրվում կամ փոխարինվում է ձևային առումով հեռու տարբերակով բնագրի այս կամ այն տարրը, բաց է թողնվում այս կամ այն բառը, բառակապակցությունը և այլն, սակայն բնագրի առանձին տարրը, առանձին յուրահատկությունը հաղորդելու անհնարինությունը նույնպես չի հակասում թարգմանելիության սկզբունքին, քանի որ վերջինս վերաբերում է լրիվ ստեղծագործությանը` որպես ամբողջի: Իհարկե, ամբողջը գոյություն ունի ոչ որպես վերացական հասկացություն, այն կազմված է կոնկրետ տարրերից, որոնք, սակայն, գոյություն ունեն ոչ յուրաքանչյուրն առանձնաբար, ոչ էլ իրենց մեխանիկական հանրագումարում, այլ համակարգում` ձևավորված իրենց կապակցությամբ և միասնություն կազմելով ստեղծագործության բովանդակության հետ: Այստեղից էլ փոխարինման և փոխհատուցման հնարավորությունը ամբողջի համակարգում, որ դրա համար տարատեսակ ուղիներ է բացում, այդ կերպ, կազմակերպիչ դեր չխաղացող առանձին տարրի կորուստը, կարող է չզգացվել լայնածավալ ամբողջության ֆոնին, նա կարծես լուծվում է այդ ամբողջի մեջ կամ փոխարինվում է այլ` երբեմն էլ բնագրով չտրված տարրերով:
Բնագրում առանձին տարրի դերը բնորոշելու համար, նրա ճշգրիտ հաղորդման անհրաժեշտության, ինչպես նաև նրա բացթողնման կամ փոխարինման հնարավորությունների կամ օրինաչափությունների համար ելակետային հանգամանք է համարվում նրանց միասնության մեջ բովանդակության և ձևի հարաբերակցությունը»[12]:
Այդ կերպ թարգմանության մեջ փոխհատուցումը (կամ կորուստների փոխհատուցումը) պետք է համարել բնագրի չփոխանցվող տարրի փոխարինումը այլ կարգի տարրով` բնագրի ընդհանուր գաղափարա-գեղարվեստական բնույթի համապատասխանությամբ և այնտեղ, որտեղ այն ներկայանում է ռուսաց լեզվի պայմաններին հարմար: Առաջին դեպքում բաց թողնված, թարգմանության մեջ չփոխանցվող բաղադրիչը լրացվում է մտքի ամբողջացման համար:
Իմաստային փոխհատուցումը հաճախ կիրառվում է այսպես կոչված «համարժեք չունեցող» բառապաշարի պատճառով առաջացած բացթողումների լրացման համար: Ամենից առաջ դրանք իրույթների` ԵԼ-ի երկրին բնորոշ և այլ լեզվի ու այլ իրականության համար խորթ նշանակություններն են: Եթե այս մանրամասնութունները չունեն սկզբունքային նշանակություն, ապա կորուստ չի լինի ընթերցողի համար, եթե թարգմանության մեջ դրանք բաց թողնվեն: Բուլղար թարգմանիչ-լեզվաբաններ Ս. Վլախովը և Ս. Ֆլորինը, մանրամասն քննության ենթարկելով իրույթները տերմինների համեմատությամբ, համոզիչ կերպով ցույց են տալիս նրանց հաղորդման միայն իրադրային և համատեքստային կախվածությունը: Տարբեր կարգի` աշխարհագրական և ազգագրական, բանահյուսական և առասպելաբանական, կենցաղային, հասարակական և պատմական իրույթներ թվարկելով` նրանք կանգ են առնում իրույթների փոխանցման միջոցների և բուլղարերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով նրանց թարգմանության կոնկրետ օրինակների վրա: Առանձնապես հետաքրքիր են Ռ. Թագորի «Крушение» վեպի թարգմանության օրինակները` դուրս բերված բենգալերենով և անգլերենով հեղինակային երկու տարբերակներից` ռուսերենի համեմատությամբ: Բենգալերենից ռուսերեն թարգմանության մեջ պահպանված են բնագրի իրույթները. «Отлично, подожди до моих зимних каникул», մինչդեռ անգլերեն տարբերակում. Just wait till the Christmas holidays; ռուսերենում` «Это папе новогодный подарок», իսկ անգլերենում` I՚ ve brought a Christmas present for dad:
Ըստ երևույթին, зимние каникулы-рождественние праздники և новогодний подарок- рождественний подарок փոխարինումները հենց իր` հեղինակի կողմից, պայմանավորված են անգլերեն տեքստը անգլիացի ու ամերիկացի ընթերցողի ընկալմանը մոտեցնելու ակնհայտ ցանկությամբ: Սա իր տեսակի մեջ տեղային փոխհատուցում է թարգմանության գործաբանական դրույթների առումով[13]:
Նախ դիտարկենք իմաստային փոխհատուցման դեպքերը: Այն կարող է լինել մասնավոր (տեղային) և տոտալ (ընդհանուր): Գոլսուորսիի «Побег» («Փախուստ») պիեսում բազմիցս է հիշատակվում Burbery իրույթը` Բեռբեռի ընկերության թողարկած անջրանցիկ վերարկու: Թարգմանության մեջ 20-ական թվականների Անգլիային շատ բնորոշ այս իրույթը, ամենուր փոխարինված է «макинтош»-ով (ռետինապատ վերարկու): Բացառապես հաջող փոխարինում է, քանի որ այս իրույթը ևս անգլիական է: Իհարկե, նման փոխարինումն անհնար կլիներ, եթե բնագրում հիշատակվեր նաև հենց ընկերությունը:
Նույն տեղում convist բառը թարգմանվում է заключенный (բանտարկյալ, կալանավոր), երբ այն գործածում է հեղինակը` խոսելով դարթմուրյան բանտի բնակիչների մասին: Բայց երբ ոստիկանի չկանխամտածված սպանության համար հինգ տարվա ազատազրկման դատապարտված պաշտոնաթող կապիտան Դեննանթը փախչում է բանտից, ահաբեկված տեղաբնիկները, որ հետապնդում էին նրան վարձատրվելու հույսով, անվանում են նրան (թարգմանության մեջ) «беглый каторжник» (փախստական տաժանակիր): Այս ընդհանուր փոխհատուցումը ամբողջովին արդարացված է. խանութպանը, ագարակատերը, բատրակներն[14] ու ոստիկանները` միմյանց իրենց կարծիքով վտանգավոր հանցագործի հետ հանդիպմամբ ահաբեկող, հազիվ թե սկսեին անվանել նրան «заключенный», թեպետ բնագրում միայն a convist—ն է:
Խավարում, ճահիճներով երկօրյա թափառումներից հետո, տանջված ու քաղցած Դեննանթը գիշերը թափանցում է բնակարան, տեղավորվում մահճակալի տակ, ննջում է, և երբ առավոտյան նրան հայտնաբերում է տան տիրուհին և վախից փորձում է գոռալ, նա կնոջը հետ է պահում հետևյալ բառերով.
Matt. Hush! It՚ s quite O. K.
Мэтт: Тсс! Не бойтесь! (Дж. Голсуорси. Собр. соч., т. 15, Пер. О. П.
Холмской)
Սա նաև ընդհանուր փոխհատուցում է: Ուղղակի համապատասխանություն`все в порядке, չէր համապատասխանի փախստականի` կնոջը հանգստացնելու մտադրությանը: Հնարավոր է` “ O. K.” ամերիկաբանությունը քսանական թվականներին Անգլիայում ընդունվում էր որպես կրթվածության ցուցանիշ կամ անգամ նրա, որ խոսացողը ամերիկացիների հետ էր եղել Ֆրանսիայի խրամատներում Առաջին աշխարհամարտի վերջին տարիներին, ինչն էլ հենց եղել էր Դեննանթի հետ: Գոլսուորսիի պիեսի թարգմանություններում կարելի է գտնել փոխհատուցման բազմաթիվ օրինակներ, քանի որ նրա գործող անձինք հաճախ խոսում են տարբեր հասարակական ու տեղական բարբառներով: Սրանք մեծ մասամբ ոճաբանական և արտահայտչական փոխհատուցման` մի արտահայտչամիջոցի մյուսով փոխարինման, տեղային և տոտալ փոխատուցման օրինակներ են:
«Спектакль» պիեսում խոհարարուհին ու սպասավոր Օդիհեմը խոսում են լոնդոնյան հասարակաբանությունով, և թարգմանությունում հաճախ է կիրառվում ռուսերեն հասարակաբանությունը, ընդ որում, ոչ միշտ այնտեղ, որտեղ հասարակաբանությունը բնագրում է, այլ այնտեղ, որտեղ այն հարմար է ռուսերենի պայմաններով.
Cook. That girl ought to be follered. She might throw herself in the river.
Кухарка: За этой девчонкой последить бы надо. Неровен час с моста в реку бросится. (Дж. Голсуорси, Собр. соч., т. 15. Пер. М. П. Богословской).
Այստեղ հասարակաբան неровен час արտահայտությունը փոխհատուցում է անգլերեն հասարակաբան follered բառին, որ գտնվում է հարևան նախադասությունում:
Օդիհեմը բաց է թողնում h-ն, բառերի մի մասը կուլ է տալիս, նրա խոսքը քերականորեն (օրինակ, նա նախադասության մեջ գործածում է և՛ երկու, և՛ երեք ժխտում) և հնչյունաբանորեն ճիշտ չէ, և քանի որ նա չափազանց շատախոս է, թարգմանության մեջ հարկ է լինում դիմել ընդհանուր փոխհատուցման.
Odiham … and if you tell this feller the reason of your ՚usband՚ s՚ ՚avin՚ done what he did, m՚ am – and stop ՚em gluin՚ their noses to the shop winder.
Одихем. … Так вот, мэм, если бы вы сказали этому газетному прихвостню, почему ваш супруг учинил это над собой, они бы перестали совать нос, куда не след.
Տեղային փոխհատուցումը կարող է ունենալ հատուկ նշանակություն` ծառայել նպատակի, որին ռուսերենում կարելի է հասնել այլ միջոցներով, ի տարբերություն անգլերենի կամ ֆրանսերենի, оրինակ` բաղաձայնույթի կամ բաղարկված խոսքի փոխանցման ժամանակ[15]: Նման դեպքերում նպատակը արդարացնում է միջոցները, քանի որ տեղեկության բովանդակությունը կարող է ունենալ ավելի քիչ նշանակություն, քան դրանով արտահայտվող ներգործությունը: Երբ հեղինակը դիտավորյալ բերում է բառերի աբսուրդային հավաքածու` ընդգծելու համար տեքստի ծաղրանմանությունը, թարգմանության մեջ կարող են ընդհանրապես չհայտնվել բնօրինակի բառարանային համապատասխանությունները, և այդ ժամանակ կարելի է խոսել կատարյալ փոխհատուցման մասին:
Թեքքերեյը «Слово о ежегодниках» հոդվածում ծաղրում է անցած հարյուրամյակի 40-ական թվականներին անգլիական գրքային շուկան ցածրորակ, կասկածելի բովանդակությամբ անպետք գրքերով լցնող, վերնախավի տիկնանց գրական-գեղարվեստական արտադրանքը[16].
Miss Landon, Miss Mitford, or my Lady Blessington, writes a song upon the opposite page, about water-lily, chilly, silly, shivering beside a streamlet, plighted, blighted, love-benighted, falsehood sharper than a gimlet, lost affection, recollection, cut connextion, tears in torrents, true-love token, spoken, broken, sighing, dying, girl of Florence; and so on. The poetry is quite worthy of the picture, and a little sham sentiment is employed to illustrate a little sham art. (W. M. Thackeray. A Word on the Annuals.)
На соседней странице стихотворение, написанное мисс Лэндон, мисс Митфорд или миледи Блессингтон о печальной участи дикой розы (слезы, грезы), что склонилась (надломилась, забылась) над ручьем, где прежде (в сладостной надежде) ты склонялась (упивалась, лобызалась) с ним вдвоем; о, измена (тлена, плена), ты пронзала (злее жала, острее кинжала) и несчастна (безучастна), сиротина, манит (тянет) хладная пучина (о, судьбина, о, кручина, Ля Бьондина). Какова живопись, такова и поэзия: жеманный рисунок сопровождается жеманным стихотворением. (Перевод Е. Коротковой)
Համեմատենք թարգմանության բառապաշարը բնագրի բառապաշարի հետ: водяная лилия-ի փոխարեն дикая роза-ն է և փոխարենը глупой (наивной?), трепещущей у ручья, թարգմանության մեջ անասելի ծեծված ու մաշված ձևով слезы և грезы բառերը հանգավորվում են розы բառի հետ: Բնագրի բառերից մնացել է միայն ручей-ը: Այնուհետև բնագրում ակնհայտ է հանգավորված վատ ոտանավորների ծաղրանմանական ճնշումը` plighted, blighted, love—benighted: Բայց թարգմանության մեջ անհեթեթությունների շարանն այդուհանդերձ բերված է որոշակի համակարգի: Քաղցր-մեղցր, սենտիմենտալ պատկերը, հուշված հեղինակային lost affection, recollection բառերով, փոխանցված է ավելի պարզորոշ բառերով, քան բնագրում է` где прежде, в сладостной надежде, ты склонялась, упивалась лобызалась с ним вдвоем: Կարելի է Պոլոնիուսի բառերով ասել. “Though this be madness, yet there is method in՚ t”[17]:
Շատ կարևոր է, որ Թեքքերեյի ընթերցողների շրջանում քաջ հայտնի լեդի Բլեսսինգթոնի «Девушка из Флоренции» երկի մասին հիշեցումը փոխարինված է թարգմանությունում այդ արտասովոր կերպով բեղմնավոր, բարձրաշխարհիկ բանաստեղծուհու և գրողի` այլ բանաստեղծության վերնագրով`«Ля Бьондина»: Հնարավոր է` մեր ընթերցողին ոչ այդ, ոչ էլ մյուս երկը հայտնի չեն, բայց իտալերեն վերնագրի անթարգման փոխանցումը ամբողջացնում է գագաթնակետի հասցված սենտիմենտալ սեթևեթանքի տպավորությունը: Այս հատվածի թարգմանությունը ընդհանուր առմամբ կարող է ծառայել որպես կատարյալ փոխհատուցման հնարի կիրառման օրինակ:
Գրեթե կատարյալ փոխհատուցման` կատակախոսության ազդեցությամբ ոճավորվող խոսքի տիպիկ օրինակ կարելի է դիտարկել Ռոմեն Ռոլլանի «Кола Брюньон» վեպի` Մ. Լոզինսկու կողմից կատարված հիասքանչ թարգմանության մեջ:
Սակայն որոշ դեպքերում բնագրի` թարգմանությամբ չփոխանցվող տարրերի փոխհատուցումը կիրառելի չէ: Չի կարելի բաց թողնել կամ փոխարինել բառախաղերը, եթե դրանք կարևոր դեր են խաղում պատմության ընթացքի համար: Մոպասանի «Взбесилась» պատմվածքում նախքան հարսանեկան ուղևորության գնալը երիտասարդ կնոջ քիթը թեթև կծում է նրա սենյակի շնիկը: Մի քանի օր անց, առողջարանում, կասկածամիտ կինը, պատկերացնելով, որ իր մոտ կատաղություն է սկսում, խուճապի մեջ նետվեց բժշկի մոտ:
Զննելով նրան` բժիշկը ծիծաղեց և պատասխանեց. «В вашем положении я вижу только один выход, сударыня,- вам нужен новый нос»: Բայց ֆրանսերեն բնագրին անծանոթ ընթերցողի համար ծիծաղելի չի լինի անգամ սրան հաջորդող արտահայտության ընթերցումից հետո.
А так как я не понимала, он добовил: «Впрочем, это дело вашего супруга». (Ги де Мопассан, т. 7 Полное собр. соч. Библиотека «Огонек». М., 1958)
новый нос կապակցության
համար տրված է տողատակի ծանոթագրություն. «Բնագրում առկա է անթարգմանելի բառախաղ` nouveau nez(новый нос) հնչում է ինչպես nouveau né (новорожденный)»: Որքան
էլ հրատարակչական խմբագիրները ընդդիմանում են գեղարվեստական արձակի թարգմանություններում տողատակի հղումների կցմանը, եթե
չլիներ այս ծանոթագրությունը, բժշկի հետ խոսակցությունը հարկ կլիներ պարզապես բաց թողնել: Թարգմանիչը
նման դեպքերում այլ ելք չունի:
[1] «Логика», Под ред. Д. П. Горского и П. В. Таванца, М., Госполиздат, 1956, с. 63.
[2] Տե՛ս В. Г. Гак. Семантическая структура слова как компонент семантической структуры высказывания. «Семантическая структура слова. Психолингвистические исследования». Под ред. Проф. А. А. Леотьева. М., «Наука», 1971, с. 78.
[3] Д. П. Горский, Логика. М., Учпедгиз, 1958, с. 56.
[4] В. Г. Гак. Указ. соч., с. 82.
[5] « La revue des deux mondes », 1936, № 9.
[6] Д. П. Горский. Указ. соч., с. 50.
[7] Д. П. Горский. Указ. соч., с. 55.
[8] Հականշային թարգմանության կաևորությունը առանձնապես նշված է եղել Կ. Ի. Չիկովսկու կողմից, որ իր «Высокое искуство» գրքում բերում է հականշորեն թարգմանվող մի շարք անգլիական ասացվածքներ` A word spoken is past recalling. Слово не воробей, вылетит-не поймаешь. Let the sleeping dog lie. Не буди лихо, пока спит тихо. Every cloud has a silver lining. Нет худа без добра:
[9] Д. П. Горский. Указ. соч., с. 49.
[10] Նույն տեղում, էջ 49:
[11] В. Г. Гак, Указ. соч., с. 83.
[12] А. В. Федеров. Основы общей теории перевода. М., «Высщая школа», 1968, с. 146-147.
[13] Տե՛ս С. Влахов и С. Флорин. Непереводимое в переводе. Реалии. «Мастерство перевода». Сборник шестой. 1969. М., «Сов. писатель», 1970, с. 432.
[14] Կալվածատիրական կամ կուլակային տնտեսության մեջ աշխատող գյուղատնտեսական բանվորներ:
[15] Տե´ս Я. Рецкер. Следует ли передавать аллитерацию в публицистическом переводе? «Тетради переводчика», № 3, М., 1966, с. 73; Я. Рецкер. Передача контаминированной речи в переводе и роль традиции. «Тетради переводчика», №5, М., 1968, с. 92.
[16] Հոդվածը ներառված է Թեքքերեյի ստեղծագործությունների հավաքածուի երկրորդ հատորում` տպագրության պատրաստված «Художественная литература» հրատարակչության կողմից:
[17] Shakespeare. Hamlet. Prince of Denmark. Act 2.