Դիրքորոշում և արժեք

Հանդիպման վայրը՝ ՏՏ լաբորատորիա, պարապմունքի տևողությունը՝ 2 ժամ, հանդիպման ժամը՝ 15։00-17։00 Հանդիպումները կազմակերպվում են ըստ դասավանդողների ներկայացրած անհատական պլանի

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստման կարգ

Մոդուլը։ Թեմա 1, 4 ժամ, երկու հանդիպում

Մասնակիցների հաշվառման մատյան

Շաբաթվա աշխատակարգը

Հետազոտական աշխատանք

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Արժեքներ՝ ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն, արդարությունը

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն։

Կրթական հաստատությունների համար մշտապես առաջնային պիտի լինի կրթության և կյանքի աղերսը: Պետք է լինել ճկուն, ազատ, հարափոփոխ, որ առաջարկածդ կրթությունը հասնի կյանքի ետևից: Սա նաև կարելի է ասել ինքնակրթության մասին:Հանգամանքները փոխվում են, և անհրաժեշտ է, որ մարդիկ զարգացնեն առկա կարողունակություններն ու ձեռք բերեն նորերը ՝ արձագանքելով իրենց ապրած միջավայրում տեղի ունեցող փոփոխություններին։

Մանկավարժը, հետևելով ժամանակի պահանջին, վաղուց պետք է դադարեր տեղեկատվության աղբյուր լինելուց (քանզի համացանցային հասարակությունն արդեն տեղեկատվության բազմաբնույթ աղբյուրներ ունի), սակայն այսօր էլ մենք ունենք գործառույթով դասագրքից չտարբերվող ուսուցիչներ: Անցնենք առաջ:

Դպրոցը ոչ թե մեխանիկորեն տեքստերը մտապահողի (հետո՝ անշուշտ, մոռացողի), այլ մտածող անհատի ձևավորմանը պետք է նպաստի, օգնի յուրացնել ժողովրդավարական, մարդասիրական արժեքներ, սովորեցնի հարգելու, օգնելու, լսելու, քննադատելու, ինքնաարժևորման մշակույթը: Դրան կարելի է հասնել.

► որոշումների կայացման գործընթացների կազմակերպման ու
հաղորդակցման եղանակներով.
► քննարկումների ̸ բանավեճերի հնարավորության և հաստատության
կյանքում ակտիվ մասնակցության միջոցով.
► ուսուցիչների, սովորողների և ծնողների հարաբերությունները
փոխադարձ հարգանքի և վստահության վրա ձևավորելու աստիճանով։

Կրթահամալիրում առկա հեղինակային մանկավարժությունը, նախագծային ուսուցումը բավականին նպաստում են այս գործին: Ուսումնական նախագծերի (այդ թվում՝ ուսումնական ճամփորդությունների) կազմակերպմանը, կազմմանը, իրականացմանը ակտիվորեն մասնակցում են սովորողն ու ծնողը, ներկայանում հիմնավոր առաջարկներով, նորանոր գաղափարներով: Դասավանդողն ավելի շատ կայծ տվողի, ոգևորողի դերում է: Ամեն տարի մեր ուսումնական օրացույցը լիքն է «Հարթակում ծնողն է», «Սովորող-սովորեցնող» և այլ ձևաչափերի նախագծերով, որ կրթական կյանքի կազմակերպմանը սովորողի, ծնողի ակտիվ մասնակցության վառ օրինակներ են:

Հարկ է դպրոցում ուսումը սկսելու պահից հատուկ ուշադրություն դարձնել
ուսման լեզվի յուրացմանը, որը և´ որպես առանձին դպրոցական առարկա,
և՛ որպես այլ առարկաների դասավանդման միջոց, վճռորոշ դեր է կատարում
գիտելիքի մատչելիության և ճանաչողական զարգացման ապահովման գործում։

Հայոց լեզվի և գրականության մասնագետ լինելով՝ ամբողջապես հասկանում եմ վերը նշվածի կարևորությունը: Լեզուն է գիտելիքի աղբյուրը, որքան շատ լեզու գիտես, այնքան շատ տեղեկատվական աղբյուրներ քեզ համար կդառնան հասանելի: Մայրենի լեզվով է գերազանցապես իրականացվում առարկայական ուսուցումը, և իմ աշխատանքային թերացումը Դոմինոյի սկզբունքով անդառնալիորեն կազդի սովորողի կողմից դպրոցական մյուս առարկաների յուրացման վրա: Սակայն փորձով համոզվել եմ, որ լեզվի ուսուցումն էլ նախ պետք է աղերսես կյանքին՝ հասնելով մինչև իսկ սովորողի ընտանիքի անդամների լեզվամտածողությանը, հարևան տատիկի հնչեցրած օրհնանք-անեծքի նշանակությանն ու աղբյուրներին, լեզվի ուսուցումը պիտի նախ հավես լինի, հետաքրքիր, զուգահեռ՝ հուշի իր կարևորության մասին: Եթե հավեսն առաջանա, սովորողի հետ կարող ես անարգել հասնել նաև առարկայական տերմինաբանությանն ու քերականական խնդիրներին:

Բոլոր առարկայական բնագավառներում կան լեզվական կարողունակություն
պարունակող աշխատանքներ.
► բացատրական տեքստերի ընթերցանություն և ընկալում, որոնք հաճախ
կառուցվածքով տարբեր են՝ կախված առարկայական բնագավառի
համատեքստից.
► լսել բարդ հարցերի բացատրություններն ուսուցչի կողմից.
► հարցերին պատասխանել գրավոր և բանավոր եղանակով.
► ներկայացնել հետազոտության և ուսումնասիրության արդյունքներ.
► մասնակցել թեմատիկ քննարկումների։

Գրականության դասերը չպետք է լինեն տեքստը անգիր անելու, որևէ թիվ, փաստ հիշելու գործընթացներ: Դրանք նախ և առաջ կարող են դառնալ մարդասիրության, քննադատական մտածողության զարգացման, հավես քննարկումների ժամեր: Սովորողը ներկայացնում է իր կարծիքը, հիմնավորում, անդրադառնում ընկերոջ հնչեցրած կարծիքին, ձևավորվում է բանավեճ, որ տանում է նոր մտքերի ու զրույցների: Կարծիքդ չպետք է սովորողի համար անվիճարկելի փաստի տեսք ունենա, պետք է սովորեցնես վիճել քեզ հետ, կասկածել քեզ, հարցախեղդ անել ու լինել:

Լեզվական, հաղորդակցման և բազմալեզու հմտություններն նրանք են, որոնք
պահանջվում են մարդկանց հետ արդյունավետ և ճիշտ հաղորդակցվելու
համար։ Դրանք ներառում են նաև հետևյալ ունակություններն ու
հմտությունները՝

  1. մի շարք իրավիճակներում հստակ հաղորդակցվելու ունակություն.
    սա ներառում է սեփական համոզմունքների, կարծիքների,
    հետաքրքրությունների և կարիքների արտահայտում, գաղափարների
    հիմնավորում և պարզաբանում, շահերի պաշտպանություն, խթանում,
    փաստարկում, պատճառաբանում, քննարկում, բանավիճում, համոզում
    և բանակցում.
  2. միջմշակութային իրավիճակների հաղորդակցության պահանջմունքները
  3. բավարարելու ունակություն՝ մեկից ավելի լեզվի կամ լեզուների շարքի
  4. կամ միասնական լեզվի կամ մի քանի ազգերի կողմից օգտագործվող
  5. լեզվի կիրառման միջոցով մեկ այլ լեզու հասկանալու համար.
  6. վստահ և առանց ագրեսիայի արտահայտվելու ունակություն, նույնիսկ
    այնպիսի իրավիճակներում, երբ անձը ոչ շահեկան դիրքում է ուժային
    անհամաչափության հետևանքով, ինչպես նաև դիմացինի հետ
    հիմնարար անհամաձայնության արտահայտումն այնպիսի եղանակով,
    որն, այդուամենայնիվ, հարգալից է տվյալ անձի արժանապատվության
    և իրավունքների նկատմամբ.
  7. սոցիալական այլ խմբերի կողմից և նրանց մշակույթներում
    հաղորդակցության մեջ գործածվող տարբեր արտահայտչամիջոցներն
    ու հաղորդակցության տարբեր համագրումարներն (ինչպես խոսքային,
    այնպես էլ ոչ խոսքային) ընդունելու ունակություն.
  8. սեփական հաղորդակցական վարքագծում ճշգրտումներ կատարելու
    և այն փոփոխելու ունակություն՝ օգտագործելով հաղորդակցության
    այնպիսի համագումարներ (ինչպես խոսքային, այնպես էլ ոչ խոսքային),
    որոնք հարիր են տվյալ զրուցակցին (զրուցակիցների պարագայում) և
    գերիշխող մշակութային միջավայրին.
  9. ճիշտ և զգայուն եղանակով պարզաբանող հարցեր տալու ունակություն
    այն դեպքերում, երբ դիմացինի արտահայտած մտքերը հստակ չեն կամ
    երբ վեր են հանված դիմացինի խոսքային և ոչ խոսքային ուղերձների
    անհամապատասխանություններ.
  10. հաղորդակցության խափանումները կառավարելու ունակություն,
    օրինակ՝ խնդրելով կրկնել կամ վերաձևակերպել, կամ տալով իր
    չհասկացված պնդման վերաշարադրանքը, վերանայված կամ
    պարզեցված տարբերակ.
  11. միջմշակութային փոխանակման գործընթացում որպես լեզվական
    միջնորդ հանդես գալու ունակություն, այդ թվում՝ թարգմանելու,
    մեկնաբանելու և բացատրելու հմտություններ և որպես միջմշակութային
    միջնորդ հանդես գալու ունակություն՝ օգնելով դիմացիններին հասկանալ
    ու կարևորել իրենցից տարբերվող մշակութային պատկանելության
    անձի կամ երևույթի առանձնահատկությունները։

Թեմա 2, 6 ժամ, երեք հանդիպում

Մասնակիցների հաշվառման մատյան

Շաբաթվա աշխատակարգը

Հետազոտական աշխատանք

Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման
հիմունքները

Երրորդ հանդիպում՝

Փաստաթղթի ընթերցում՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները:

  • Գրական հայերենով ստեղծի տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսք՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).
  • Մշակի խնդիրների արդյունավետ լուծումներ՝ կազմելով, կիրառելով տարբեր բարդության ալգորիթմներ, տրամաբանական դատողություններ և ֆիզիկական մոդելներ.
  • Քննարկի, հայտնի դիրքորոշում և կատարի գիտակցված ընտրություն աշխարհաճանաչողության ձևերի վերաբերյալ.
  • Գնահատի կայուն զարգացման ապահովման հնարավորությունները տարբեր ռեսուրսների կառավարման և պլանավորված օգտագործման միջոցով.
  • Առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ։ Վերլուծի ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ.
  • Քննարկի գիտատեխնիկական զարգացմանն առնչվող էթիկական հարցեր և ունենա փաստարկված դիրքորոշում դրանց վերաբերյալ:
  • Համեմատի և վերլուծի հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտի հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ:
  • Վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր.
  • Վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի.
  • Վերլուծի և համադրի կայուն զարգացման և մարդկության հիմնախնդիրները և դրանց փոխադարձ կապերը,
  • Ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից.
  • Անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին, վերլուծի հասանելի տեղեկույթը, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները. ուսումնասիրի և ընդլայնի սեփական ուսումնառության և փորձառության հնարավորությունները` դրսևորելով շարունակական ինքնազարգացման վարքագիծ.
  • Վերլուծի իր ուսումնառության գործընթացը, ընտրի ինքնակրթության մեթոդներ և գնահատի դրանց արդյունավետությունը.
  • Քննադատաբար վերլուծի տեղեկատվությունը, հասկանա մեդիաուղերձների ստեղծման գործընթացը, տարբերակի կիրառվող մանիպուլյացիաները և քննարկի դրանց նպատակները.
  • Ուրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներով.
  • Նախաձեռնի կամ ակտիվորեն ներգրավվի տարատեսակ հանրօգուտ միջոցառումներում՝ ըստ սեփական հետաքրքրությունների.
  • Արդյունավետ օգտագործի կոնֆլիկտին միջամտելու և լուծելու տարբեր մեթոդներ, պատրաստակամ լինի ապրումակցել և աջակցել դժվար իրավիճակում հայտնված ցանկացած մարդու կամ կենդանու.
  • Վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ուղիներ և լինի հետևողական.
  • Կիրառի իր կրթական և աշխատանքային հնարավորությունները ինքնուրույն գործունեություն ծավալելու համար, ուսումնասիրի և գնահատի իր՝ տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ գիտելիքներն ու կարողունակությունները, պատճառաբանված ընտրություն կատարի. վերլուծի և գիտակցի տարբեր գործոնների ազդեցությունն իր անձի ձևավորման վրա.
  • Կարևորի իր՝ որպես քաղաքացու դերը հասարակության մեջ սոցիալական արդարության և ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործում, ցուցաբերի հարգանք ցանկացած մարդու արժանապատվության, հիմնարար իրավունքների և ազատությունների հանդեպ.
  • Ճանաչի և տարբերակի բռնության դրսևորումները, կարողանա արձագանքել, դիմակայել, խուսափել և պաշտպանվել.
  • Ցուցաբերի ակտիվ դիրքորոշում հասարակական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռման ապահովման համար.
  • Ճանաչի իր դերը և պատասխանատվությունը ընտանիքում, խմբում և հասարակության մեջ.
  • Դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում.
  • Ունենա մասնագիտական կողմնորոշում՝ հիմնված աշխատաշուկայի պահանջարկի և ինքնաճանաչման վրա, և ներկայացնի իր նախընտրած մասնագիտությունը։
  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: 
  2. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից

Չորրորդ հանդիպում

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը:Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
Քաղաքակրթությունների բախո՞ւմ – Սամյուել Հանգթինգթոն
Ժողովրդավարության և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով – Արտակ Զարգարյան 
Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուրա Գանջաալյան

Միասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան

Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան

Ինձ հոգեհարազատ շատ բան կար հոդվածում: Սովորողներին ընկեր լինելն ինձ ներդաշնակ, աշխատանքս ավելի արդյունավետ դարձնող ու չվնասող սկզբունք է: Շատերն են վախենում վնասվելուց և ուսուցչի հեղինակությամբ փորձում են պաշտպանիչ պատ կառուցել իրենց և սովորողների միջև՝ մտածելով, որ հակառակ դեպքում սովորողը կօգտվի առիթից, չի սովորի, կաղմկի և այլն: Բայց ճիշտ մոտեցումը միայն կօգնի, ցանկապատված հարաբերությունները մի բան թերի կթողնեն: Երբ նոր էի ընդունվել, առաջին մի քանի օրը չէր ստացվում աշխատանքս հենց ինքս ինձ վանդակելու, պաշտոնականով պատսպարվելու պատճառով: Պարզապես սկսեցի անկեղծ լինել սովորողի հետ, չփորձել կատարելատիպի պատրանք ստեղծել, ցույց տվեցի իմ մարդկայինը: Իսկ մանավանդ գրականության դասաժամերը լավագույն հնարավորությունն են՝ սովորողի հետ հարաբերությունները զտելու ու ձևականությունների փոշուց մաքրելու: Գրականության աղբյուրը կյանքն է, մենք ենք, մեզ ենք շարունակ բացահայտում, վերլուծում, քննարկում, զարգացնում: Ստեղծագործական աշխատանքներն անկեղծության պառթկումը, ներաշխարհի հայելին են: Լավ, նվիրված աշխատելու դեպքում մտերմությունն անխուսափելի է:

Երբ ուսուցիչ-սովորող հարաբերությունների մեջ մտնում է ապրումակցումը, այդ հարաբերությունները մարդկայնացվում են, հեշտանում են, դրանց մեջ նյարդ չի մտնում:

Կարևոր է կրթությունից դուրս նետել ձևականությունները՝ ձևականությունը մոտեցումների, հարաբերությունների, քարացած սովորույթների, ոչ մի բան չտվող կարգերի ու պարտադիր պահանջների…

Ինձ համար, օրինակ, դասերի պաշտոնական, միապաղաղ բաղադրիչ էր ներկա-բացակայի կարգը: Մանկավարժական հոդվածների ընթերցումն ու մանկավարժի երևակայությունն օգնեցին ինձ ամենամիապաղաղը ամենահավեսը դարձնել: Ներկա ասելու փոխարեն ամեն սովորող սկսեց հնչեցնել իր նախասիրությունը (սիրելի գիրք, ֆիլմ, գույն, կենդանի), որով սկսեցինք իրար ավելի լավ ճանաչել, հետո անցում կատարեցինք ասոցացիաներին. օրինակ, Ջոնաթան Լիվինգսթոն ճայի մասին ստեղծագործությունն ենք քննարկում. ներկա-բացական սկսում ենք հարցով. ի՞նչ եմ պատկերացնում՝ թռիչք կամ պայքար ասելով: Բոլորն այստեղից արդեն ներառվում են քննարկման մեջ:

Արհեստականությունը ամեն տեղ է աչք ծակում, սովորողը չի կարող չնկատել: Պետք է բնական, ապրումակցային, անկեղծ հարաբերություններ ստեղծել ու չվախենալ դրանից:


Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուրա Գանջաալյան

Կրթահամալիրում ուսուցումը կազմակերպվում է ազատ, ստեղծական մտքի, ժողովրդավարական հիմքերի վրա: Սա թույլ է տալիս հասնել միջանձնային, միջառարկայական ու միջմշակութային արդյունավետ երկխոսությունների:

Կրթահամալիրն ունի բաց կրթական համակարգ, և նախագծային-բլոգային ուսուցման հիման վրա իրականացվող կրթությունը իր միջազգային նախագծերով, ստուգատեսներով ու փառատոներով մեծապես նպաստում է սովորողների, դասավանդողների, ծնողների, հետևաբար նաև համայնքի ժողովրդավարական, հանդուրժողական ու ազատ մտածողության զարգացմանը:

Հինգերորդ հանդիպում

Երրորդ, չորրորդ հանդիպումներին կարդացած նյութի շուրջ մշակում, տեքստի ձևակերպում։

Դասընթացի մասին

Դասընթացն օգնում է բազմակողմանիորեն դիտարկել առկա կրթական, մանկավարժական մի շարք խնդիրներ, դրանց լուծման հնարավոր տարբերակները որոնել սեփական մանկավարժական մոտեցումներում, արժեհամակարգում: Անհատակենտրոն ուսուցման մասին շատ է գրվում, ասվում, մնում է՝ կրթական հաստատություններն այն որդեգրեն՝ որպես նպատակակետ, չմնա թղթերում գեղեցիկ շարադրված, այնտեղից դուրս չեկած գաղափար: Մանկավարժը պետք է սկսի ինքն իրենից, իր դերի վերարժևորումից:

Հանդիպումների արդյունքում՝

Վերապատրաստվող մասնագետը ծանոթանում է ներկայացված փաստաթղթերին, իր բլոգի վերապատրաստման բաժնում ունենում մեկ ամբողջական տեքստ, որում ներառված կլինեն վերը նշված կետերը, կներկայացվի իր կարծիքը նշված կետերի շուրջ։

Հետազոտական աշխատանքի թեմաներ

  1. Ուսուցչի կողմից սովորողների ուսուցման և դաստիարակության պլանավորումը՝ հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներին համապատասխան
  2. Սովորողների դիրքորոշման և արժեքների ձևավորմանն ուղղված գործունեության,  դրանց տեսակների գործածումը  ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում։
  3. Մարդկային արժանապատվության և մարդու իրավունքների հիմնախնդիրը ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում, 
  4. Օրենքի գերակայության, հավասարության, արդարության առկայության ուսումնասիրություն  ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում, 
  5. Քաղաքացիական մտածողության, հանդուրժողականության դրսևորում, դրան ուղղված գործունեության տեսակները ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, այլ ուսումնական հաստատություններում, 
  6. Դիրքորոշման և արժեքային համակարգի արտահայտությունը գեղարվեստական գրականության մեջ,
  7. Դիրքորոշման և արժեքային համակարգի դրսևորումները մամուլում, 
  8. Դիրքորոշման և արժեքային համակարգի արտահայտումը ,,Դպիր,, մանկավարժական ամսագրում։ Համապատասխան հոդվածների վերլուծություն