Առարկայի դասավանդման մեթոդիկա

Թեմաները, բովանդակությունը

Թեմա 1․ Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները

Բովանդակություն՝ Հայոց լեզու, գրականություն․ կրթական ծրագրի նկարագրությունը, առանձնահատկությունը, կազմակերպումը

Գործնական աշխատանք՝

1․ Հանրակրթության պետական չափորոշիչը 
Կարդալ, դուրս բերել հայոց լեզու, գրականության ծրագրին վերաբերող դրույթները։

Կրթական երեք աստիճաններում ակնկալվող վերջնարդյունքների քննարկում․ բլոգում ներկայացնել դիտարկումներն ու առաջարկները այդ ուղղությամբ։

1) հայոց լեզու և գրականություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է սեփական մտքերը հայերեն բանավոր և գրավոր գրագետ խոսքով արտահայտելու, ազատ հաղորդակցվելու, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, հայ և արտասահմանյան գրականության ստեղծագործություններ, ինչպես նաև ուսումնական այլ առարկաներ ուսումնասիրելու կարողության, ինքնաճանաչողության, աշխարհաճանաչողության, լեզվամտածողության, քննադատական, հուզական-պատկերավոր մտածողության ձևավորումը, զարգացումը և կատարելագործումը ողջ կյանքի ընթացքում.

5) «Հայոց լեզու և գրականություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-6-րդ դասարաններում ներկայացվում է հայոց լեզուն և գրականությունը ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում հայոց լեզուն և գրականությունը ուսումնասիրող առանձին առարկաներով.

1) լեզվական գրագիտություն և կարողունակություն. սովորողները տիրապետում են հայոց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզուներով` ըստ լեզվական կանոնների և իրավիճակների: Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր.

2․  Հայոց լեզու, գրականություն․ հիմնական դպրոցՀայոց լեզու, գրականություն․ Ավագ դպրոց /
կարդալ հեղինակային կրթական ծրագրերը, գրախոսել

ՀՀ օրենքը սահմանել է  պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագիրը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  գործում են այլընտրանքային հեղինակային ծրագրեր, գնահատման այլընտրանքային միջոցներ։ Կրթահամալիրում խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնաստուգման, ինքնագնահատման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով:
Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած, իր ուսումնական բլոգում հրապարակած աշխատանքների նյութերով` հետազոտական-ստեղծագործական-թարգմանական նախագծեր, ճամբարային գործունեության, ճամփորդությունների, լրացուցիչ կրթության նյութեր, ուսումնական նախագծերի, ստուգատեսներին, հավաքներին, քննարկումներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցության նյութեր։

3․ Կարդալ, գտնել հենքային ուսումնական պլանի և հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանների ընդհանրություններն ու  առանձնահատկությունները:

  • Յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է առանձին անհատական պլան:
  • Անգլերեն, ռուսերեն լեզուներից առաջարկում են այլ օտար լեզուներ՝ վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, ֆրամսերեն, իտալերեն և այն:

Թեմա 2․ Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում

Բովանդակությունը՝ Խմբային աշխատանքներ․ կազմակերպումը, խնդիրները, նպատակը,

Գործնական աշխատանքը՝

Հոդվածի մասին կարծիքս կհայտնեմ՝ ներկայացնելով խմբային աշխատանքի կազմակերպման իմ փորձը: Խմբային աշխատանքներն ամրացնում են սովորողների համագործակցային հմտությունները, զարգացնում փոխօգնությունն ու փոխըմբռնումը: Հոդվածի հեղինակի կարծիքը, հիմնավորումները խմբային ու անհատական աշխատանքների առավելությունների ու թերությունների շուրջ շատ սուբյեկտիվ ու վիճելի էին: Խմբային ու անհատական նախագծերը կարող են շարունակել միմյանց. խմբային որևէ հաջողված աշխատանքից կարող են ծնվել, ճյուղավորվել անհատական նախագծերի նախաձեռնություններ, անհատական նախագծերը կարող են վերաճել խմբային, համագործակցային աշխատանքների: Երկու տարբերակն էլ ամրացնում են սովորողի պատասխանատվության զգացումը, համագործակցային հմտությունները: Կատարյալ խումբը, որ հիշատակում, նկարագրում էր հոդվածի հեղինակը, գոյություն չունի: Ամեն խումբ ունենում է իր թերությունները, հանդիպում է որոշակի դժվարությունների: Սխալ եմ համարում սովորողների, կոպիտ ասած, սորտավորումն ըստ խմբերի: Ամեն խմբում տարբեր կարողությունների տեր սովորողների ներառումը բարելավ ազդեցություն կարող է ունենալ:

Թեմա 3․ Լաբորատոր և /կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին

Բովանդակությունը՝ 

  • Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք)
  • Ճամփորդությամբ ուսուցում (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կազմակերպման կարգը)

Գործնական աշխատանքը՝
1․կարդալ տրված կարգերը՝

Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ 

Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ

Բլոգում գրառել ուսումնական նախագծի մշակման և իրականացման, ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգերի հետ կապված դիտարկումներ, առաջարկներ

Նոր դիտարկումներ, առաջարկներ դեռևս չկան:

2․Կարդալ մշակումները, բլոգում ներկայացնել կարևոր, առանցքային կետերը՝

«Նախագծային ուսուցում. տեսություն և փորձ»-Աշոտ Տիգրանյան
«Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»-Մարգարիտ Սարգսյան
Ուսուցման նախագծային մեթոդ — Նունե Մովսիսյան
Չփակվող նախագծեր` շարունակական գործունեություն-Հասմիկ Ղազարյան
«Ուսումնական ճամփորդության կազմակերպման մեթոդական նկարագրություն»-Անահիտ Հարությունյան
«Ճամփորդությամբ ուսուցում։ Այլոց փորձի ուսումնասիրում»-Յուրա Գանջալյան Ճամփորդությունը՝ ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ. Լուսինե Գասպարյան

Կարդալով ուսումնական ճամփորդությանը նվիրված հոդվածները՝ ամբողջացրի, լրացրի գիտելիքներս ճամփորդական նախագծերի ուսումնակրթական դերի, կազմակերպչական բաղադրիչների մասին:

3․ Մշակել նախագիծ բոլոր բաղադրիչներով, իրականացնել, գրանցել ընթացքը, արդյունքները

Իրականացված նախագծի օրինակ

Գրաբարի օրեր. թարգմանչաց տոն

Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը

Ինտեգրված գործունեություններով նախագծեր․ ծեսեր, հայրենագիտական ճամփորդություններ, արշավներ, ուսումնական ճամբարներ

Գործնական աշխատանքը՝

  • Կարդալ Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգը, բլոգում գրանցել առաջարկներն ու  դիտարկումները
    • Նոր դիտարկումներ դեռևս չունեմ:
  • Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել․

Ուսումնական ճամբարները «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրում— Լուսինե Գասպարյան
Թանգարան այցելությունը՝ ուսումնական աշխատանք— Մանուշակ Աբրահամյան
Էկոտուրի ճամբարը՝  էկոնախագծի խրախուսանք-Մարթա Ասատրյան
Ծեսը՝ ուսումնական գործունեության բաղադրիչ— Տաթև Սահակյան

Ճամբարային աշխատանքների շուրջ հոդվածները փաստում էին կրթահամալիրում ճամբարային բաղադրիչի կարևորման, շարունակական զարգացման մասին: Որպես թեմայի շարունակություն՝ ներկայացնեմ իմ նախաձեռնած ընթերցանության ճամբարի փորձը:

Ամառային ընթերցանության ճամբար

  • Թիմային աշխատանքի արդյունքում ստեղծել ինտեգրված միջառարկայական նախագիծ, սովորողների հետ իրականացնել նախագիծը, գրանցել արդյունքը

Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանական պարապմունքների ժամանակ

Բովանդակությունը՝

  • Բլոգային ուսուցում, բլոգավարություն (դասավանդողի, սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ, դասավանդողի նախագծային փաթեթ, աշխատանքային նախագիծ)
  • Ուսումնական կայքեր
  • Հեռավար ուսուցում
  • Առցանց պարապմունքներ
  • Ուսումնական ռադիոներ
  • Ուսումնական TV-ներ

Գործնական աշխատանքը՝

  1. Ներկայացնել ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի պարապմունքների ժամանակ՝ արդյունավետություն, կիրառում:
    • ՏՀՏ գործիքները լայնորեմ կիրառվում են կրթահամալիրում՝ որպես ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչներ: Օրինակ, մայրենիի դասաժամերին հիմնականում հեռախոսային ձայնագրիչների ու տեսախցիկների օգնությամբ պատրաստում ենք ձայնանյութեր, տեսանյութեր, հեռախոսային, համակարգչային տարբեր ծրագրերի օգնությամբ մոնտաժում, հրապարակում:
  2. Կարդալ կարգերը, բլոգում ներկայացնել առաջարկներն ու դիտարկումները՝

Նոր առաջարկներ չունեմ:

3․ Կարդալ հոդվածները, ընտրել մեկը, գրախոսել՝

Ընթերցեցի հեռավար ուսուցման շուրջ հոդվածները: Հեռավար ուսուցումը ժամանակակից կրթական համակարգի հետաքրքիր բաղկացուցիչ է, որ թույլ է տալիս տարածական, ժամային գոտիների և այլնի հետ կապված բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել և ուսուցումը հասցնել աշխարհի տարբեր ծայրեր: Դա մեդիակրթության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, որ այսօր ակտիվ գործում է, շարունակ զարգանում ու ծավալվում: Իհարկե, դեռևս հեռավար ուսուցումն ունի թերի կողմեր, սակայն համատեղ ջանքերով կարող ենք գտնել արդյունավետ լուծումներ:

4․ Գրել բլոգային ուսուցման սեփական փորձի մասին և հրապարակել բլոգում:

Բլոգային ուսուցման գրեթե չորս տարիների փորձից առանձնացնեմ որոշ հետաքրքիր կետեր:

  • Գունային փոփոխությունների և ուսումնական առօրյայից նկարաշարերի կիրառում բլոգում՝ որպես հարթակի հանդեպ սովորողի հետաքրքրության մեծացման օժանդակ միջոցներ:
  • Բլոգային էջերում հիմնական, կարևոր, անփոփոխ նյութերի, տեղեկությունների տեղադրում,
  • Բաժինների համար պարզ, սովորողի համար հասկանալի, կիրառելի անունների օգտագործում,
  • Սովորողների լավագույն աշխատանքների հրապարակում դասավանդողի բլոգում՝ որպես մեծ ուշադրություն և հրապարակային խրախուսանք:

Թեմա 6․ Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորումը

Բովանդակությունը՝

  • առավոտյան ընդհանուր պարապմունք
  •  ուսումնական ժամերգություն
  • հասարակական նախագծեր
  • Էկոլոգիական նախագծեր

Գործնական աշխատանքը՝ անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներից արժեհամակարգի ձևավորման բաղադրիչին

Անդրադարձ հեղինակային կրթական ծրագրում առկա արժեքային համակարգի բաղադրիչին

Կարդալ Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգը, բլոգում գրանցել դիտարկումներն ու առաջարկները

Կրթահամալիրում ընդհանուր պարապմունքի անցկացման կարգում կարելի է որոշակի փոփոխություններ անել՝ պահելու սովորողների հետաքրքրությունն ու ուշադրությունը:

Կարդալ «Ոչ ֆորմալ կրթություն» հոդվածը, բլոգում գրավոր վերլուծել։

Ծանոթ էի հոդվածին, կարևորում եմ ոչ ֆորմալ կրթությանն ուղղված յուրաքանչյուր ձևաչափի, նախաձեռնության շարունակական գործունեությունը:

Թեմա 7․ Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը

Բովանդակությունը՝

· Ուսումնական նյութեր, ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
· Մեդիագրադարան

Գործնական աշխատանքը՝
1․ ուսումնական նյութի ստեղծում
2․ ուսումնական նյութի ստեղծման չափորոշիչների արձանագրում
3․ այլոց ստեղծած ուսումնական նյութի փորձարկում/ ընտրությունը կատարել Մեդիագրադարանից/

Ընթերցարան

Հարյուր հազար հարց ու պատասխան

Թեմա 8․ Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը

Բովանդակությունը՝

ինքնագնահատում, սովորողի անհատական պլան,· սովորողի զարգացման բնութագիր,· ստուգատեսներ, ցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ, ֆլեշմոբներ

Գործնական աշխատանքը՝

Կարդալ հանրակրթության պետական չափորոշիչի «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները» բաժինը:

Ուսումնասիրել «Գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» կարգը:

Հեղինակային կրթական ծրագիր․ գործունեության գնահատման գործիքակազմ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի կատարած ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական աշխատանքի գնահատման կարգի։ Ըստ այս կարգի` «խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով»:

Ասել է թե՝ սովորողը գնահատվում է ոչ թե մեխանիկական հիշողությամբ ամրագրածի, այլ կատարած ուսումնական գործունեության համար։ Իսկ, որպեսզի այդ գործունեությունը որոշակի ժամանակահատվածի համար հնարավորինս տեսանելի և չափելի դառնա, հարկ է, որ սովորողը խրախուսվի և գնահատվի: Գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է կիսամյակային գնահատականը փոխել:

Ներկայացնել գնահատման համակարգի սեփական փորձը։

Ամսվա առարկայական աշխատանքները գնահատելիս յուրաքանչյուր սովորողի հետ ունենում ենք քննարկում, որի ընթացքում սովորողը ներկայացնում է իր առաջարկած գնահատականը՝ բերելով հստակ հիմնավորումներ՝ ըստ կատարած աշխատանքների:

Թեմա 9․ Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում

Բովանդակությունը՝

  • «Սովորող-սովորեցնող» նախագիծ
  • անհատականացված ուսուցում, անհատական պլան
  • ինքնակրթության նախագծեր
  • սովորողի ընտրությամբ գործունեություն
  • սովորողի նախասիրության ակումբներ

Գործնական աշխատանքը՝

  • Ակումբային գործունեության կազմակերպման կարգ․ կարդալ կարգը, բլոգում գրանցել առաջարկներն ու դիտարկումները
    • Առաջարկներ չկան:
  • Կրթահամալիրի կայքից ընտրել նյութեր՝ ուսումնական նախագծի ընթացքի, արդյունքի մասին, դուրս բերել ուսուցչի կիրառած մանկավարժական մեթոդներն ու հնարները:

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները

Հետազոտական աշխատանքը ենթադրում է․

  • տարբեր աղբյուներից օգտվելու հմտություն
  • տեքստի հետ աշխատելու, համեմատելու, համադրելու, եզրակացություն և ամփոփում անելու կարողություն

Շնորհակալ եմ Մարինե Ամիրջանյանին հագեցած դասընթացի համար: