Առյուծն ու նապաստակը
Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և դատարկ հույսի ետևից ընկա»:
Առաջադրանքներ
ա) Ընտրեք այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):
• Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
• Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:
• Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:
բ) Ինչո՞ւ այդ միտքը ընտրեցիք:
Կարդացեք առակը և լրացրեք միտքը:
Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.
— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:
Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.
— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:
Առաջադրանք
- Առակը այն մարդկանց մասին է, որոնք ….
- Վերնագրիր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:
**********************************************************************************
– Ո՞րն է «Ինձ դուր է գալիս» և «Ես սիրում եմ» արտահայտությունների տարբերությունը:
– Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու քաղում ես այն: Իսկ եթե դու սիրում ես ծաղիկը, դու ամեն օր խնամում ես նրան, ջրում ու փայփայում:
Առաջադրանք
Բացատրիր առակի իմաստը:
Աղվեսն ու խաղողը
Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին,
բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:
Առակն այն մարդկանց մասին է, ովքեր……….
**********************************************************************************
Ուղևորներն ու սոսին
Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում:
Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու:
Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանցպատասխանեց.
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ևանօգուտ անվանում:Առաջադրանք
Առակն այն մարդկանց մասին է, ովքեր ………..
**********************************************************************************
- Առյուծն ու նապաստակը
Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և դատարկ հույսի ետևից ընկա»:
Առաջադրանքներ
ա) Ընտրեք այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):
• Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
• Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:
• Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:
բ) Ինչո՞ւ այդ միտքը ընտրեցիք:
******************************************************************
2. Կարդացեք առակը և լրացրեք միտքը:
Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.
— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:
Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.
— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:
Առաջադրանք
- Առակը այն մարդկանց մասին է, որոնք ….
- Վերնագրիր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:
***********************************************************************************
3. – Ո՞րն է «Ինձ դուր է գալիս» և «Ես սիրում եմ» արտահայտությունների տարբերությունը:
– Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու քաղում ես այն: Իսկ եթե դու սիրում ես ծաղիկը, դու ամեն օր խնամում ես նրան, ջրում ու փայփայում:
Առաջադրանք
Բացատրիր առակի իմաստը:
**********************************************************************************
5. Աղվեսն ու խաղողը
Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին,
բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:
Առակն այն մարդկանց մասին է, ովքեր……….
**********************************************************************************
6. Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:
- Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում, և մարդիկ այդ պատճառով նրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար
- Պլուտոն մոլորակում 1 տարվա տևողությունը հավասար է 247,7 երկրային տարվա:
- Թիթեռների մոտ համի զգայարանները գտնվում են ոտքերի վրա:
- Կատուները հանում են մոտ 100 տեսակի ձայն, իսկ շները՝ միայն 10:
- Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում:
**********************************************************************************
Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:
- Աշխարհում մարդկանց 10%-ը ձախլիկ են:
- Մարդը կյանքի ընթացքում շուրջ 40 տոննա սննդամթերք է օգտագործում:
- Բոլոր խոշոր գիշատիչներից ամենափոքր սիրտն առյուծն ունի:
- Աշխարհի ամենամեծ բզեզը ունի ծովախոզուկի մեծություն:
- 1955թ.-ին Գինեսի գրքում որպես ամենագեր նորածին գրանցվել է իտալացի մի տղա, ով կշռել է 10.2 կգ:
**********************************************************************************
Ուղևորներն ու սոսին
Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում:
Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու:
Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանցպատասխանեց.
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ևանօգուտ անվանում:Առաջադրանք
Առակն այն մարդկանց մասին է, ովքեր ………..
*************************************************************************************
Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:
- Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:
- Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ:
- Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխուղեղը:
- Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է:
********************************************************************************
Գայլն ու ոչխարը
Շներից բզկտված գայլն անզոր պառկել էր և նույնիսկ չէր կարողանում կեր հայթայթել: Նա տեսավ ոչխարին և խնդրեց, որ գոնե խմելու ջուր բերի գետից: ՙԴու ինձ միայն ջուր տուր, իսկ կերը ինքս կգտնեմ՚: Բայց ոչխարը պատասխանեց.ՙԵթե ես քեզ ջուր տամ, հենց ինքս էլ քեզ համար կեր կդառնամ՚:
- Ընտրիր այն միտքը կամ մտքերը, որոնք արտահայտում են ստեղծագործության գաղափարը (ասելիքը): Ընտրությունդ (ընտրություններդ) պատճառաբանիր:
- Սա պատմություն է խեղճ գայլի և անսիրտ ոչխարի մասին, և այն ոչինչ էլ չի ուզում ասել:
- Առակը մերկացնում է չարանենգ մարդուն, որը գործում է դավադրաբար:
- Առակն այն մարդկանց մասին է, որոնք ծանր պահերին չեն օգնում մարդկանց:
- Առակը ողջախոհ մարդկանց մասին է, որոնց դեմ ուղղված բոլոր նենգություններն իզուր են անցնում:
- Առակը այն մարդկանց մասին է,որոնք ուրիշին չօգնելու և նեղություն չկրելու համար միշտ մի սուտ պատճառաբանություն ունենում են:
**********************************************************************************
Աղվեսն ու խաղողը
Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին,
բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:
Առաջադրանք
Առակն այն մարդկանց մասին է, ովքեր……….
*********************************************************************************
Արջն ու տղաները
Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։
Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.
-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։
Առաջադրանք
Ո՞րն է առակի ասելիքը:
**********************************************************************************
Առյուծն ու աղվեսը
Առյուծը շատ էր ծերացել, այլևս չէր կարողանում որս անել և երկար մտածելուց հետո որոշեց խորամանկել։ Նա մտավ մի մութ քարայր, շատ ծանր հիվանդ ձևացավ և ծանր ու մեծ պառկեց։ Խեղճ, միամիտ գազաններն այցելում էին, իսկ նա տեղնուտեղը մի ցատկով բռնում էր նրանց և ագահաբար խժռում։ Վերջապես խորամանկ ու խելացի աղվեսը երկար մտածելուց հետո գլխի ընկավ առյուծի խորամանկությունը, առանց վախենալու գնաց, կանգնեց քարայրից բավականին հեռու և քաղցր ձայնով հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վեհափառ առյուծը։
Սոված և ուժասպառ առյուծը ուրախացած հարցրեց, թե ինչո՛ւ աղվեսը ներս չի մտնում։
Աղվեսն ասաց.
-Ես կմտնեի, եթե չտեսնեի, որ հետքերը մտնում են քարայր, բայց քարայրից դուրս չեն գալիս։
Առակն ուզում է ասել, որ……….
*********************************************************************************
Նապաստակներն ու գորտերը
Նապաստակները երկար, շատ երկար միտք անելուց հետո հանկարծ գլխի ընկան, որ իրենք ամբողջ ցեղով անչափ վախկոտ են և որոշեցին այդպես էլ չապրել, այլ գնալ, լցվել մոտակա խոր լիճն ու խեղդվել։ Որոշեցին, շատ արագ հավաքվեցին, համարձակ մոտեցան ավազոտ լճափին։ Լճից դուրս եկած գորտերը հենց որ լսեցին արագ մոտեցող նապաստակների ոտքերի թփթփոցը, անմիջապես, առանց վայրկյան իսկ սպասելու, ցատկեցին ջուրը, լճի ամենախոր տեղը։ Այդ ամենը նապաստակները տեսան։ Նրանցից մեկը, կանգնեցնելով ընկերներին, ասաց.
-Ինչո՞ւ իզուր տեղը խեղդվենք, եթե մեզնից ավելի վախկոտներն էլ կան աշխարհում։
Առակն այն մասին է, որ………
**********************************************************************************
Այս առակից հետևություն արա՛:
Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում, մոտեցավ և ասաց.
— Ի՞նչ հարայ-հրոց կբարձրացնեիք, եթե ձեր արածը ես անեի:
**********************************************************************************
Պատմությունը կարդա՛:
Երեք եզ միասին էին դաշտում։ Առյուծը նրանց հետևում էր, բայց չէր համարձակվում հարձակվել։ Նա այնպես արեց, որ եզներն իրարից նեղացան և տարբեր ուղղություններով գնացին։ Առյուծն առանձին-առանձին բռնեց նրանց և կերավ։
Ինչո՞ւ չէր հարձակվում առյուծը։ Մտքերից մեկն ընտրի՛ր և մեկ-երկու նախադասությամբ, հիմնավորի՛ր։
- Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր կարողանում ընտրել՝ սկզբում որին ուտի։
- Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր ուզում խանգարել եզների խաղաղ զրույցը։
- Առյուծը չէր հարձակվում, որովհետև վախենում էր, քանի որ նրանք միասին էին։
*********************************************************************************